Հոկտեմբերի 24, 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության…
Հոկտեմբերի 11, 2024
Ցուկուբա համալսարանը հայտարարում է 2025 թ. մագիստրատուրայի հայտերի ընդունելություն՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կրթաթոշակներով՝ https://shorturl.at/rB6r3, ինչպես նաև Ճապոնիայի և ՀԲ-ի համատեղ կրթաթոշակներով՝ https://shorturl.at/7fms5:
Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն (համալսարանական) կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք, ինչպես նաև զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային…
Հոկտեմբերի 10, 2024
Սլովակիայի ակադեմիական տեղեկատվության գործակալությունը սլովենական կրթական հաստատություններում սովորելու, դասավանդելու և մշակութային այցերի ֆինանսավորման նպատակով հայտարարել է 2024-2025 թթ. ուսումնական տարվա ամառային կիսամյակի հայտադիմումների ընդունման մասին:
Դիմորդները ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ http://www.scholarships.sk/ կայքից։
Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: Դիմումները ներկայացվում են վերոնշյալ կայքի միջոցով:
Հոկտեմբերի 4, 2024
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է Future English («Ապագայի անգլերեն») ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումները:
Ծրագիրն անգլերենի ուսուցիչներին առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացում՝ հնարավորություն ընձեռելով ողջ գործընթացն իրականացնել նորարարական, ժամանակակից առցանց հարթակի կիրառմամբ, որը կոչվում է Ուսուցիչների առցանց համայնք:
Հարթակի կիրառմամբ նախատեսվում է անգլերենի ուսուցիչներին առաջարկել մասնագիտական զարգացման…
Սեպտեմբերի 30, 2024
Հայաստանի ազգային գրադարանը հայտարարում է եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացներ Հայաստանի Հանրապետության բոլոր գրադարանավարների և գրադարանային գործով հետաքրքրվողների համար:
Գրադարանավարների վերապատրաստման այս դասընթացը իրականացվելու է տեսական և գործնական աշխատանքների զուգորդմամբ՝ գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման նպատակով։
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն ժամանակակից գրադարանի գործընթացներին առնչվող մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։
Սեպտեմբերի 20, 2024
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում արդեն 30 տարի իրականացնում է Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX) կրթաթոշակային ծրագիրը:
Դրա հաղթողները` 9-12-րդ դասարանցիները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում:
2025-2026 ուսումնական տարվա համար…
Սեպտեմբերի 18, 2024
Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար:
Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի…
Օգոստոսի 27, 2024
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հոկտեմբերի 11-13-ը կանցկացնի «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովը:
Կրթական գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տեխնոլոգիաների հանրամատչելիացման և նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի…
Օգոստոսի 1, 2024
Բրիտանական Յորքի եվրոպական կամպուս Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր վեց ուղղություններով:
Առաջարկվում է նաև մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի լավ կամ գերազանց իմացությամբ…
Հուլիսի 29, 2024
Իտալական 14 համալսարաններից բաղկացած Italian Culture on the Net կոնսորցիումը հայտարարել է 10 ուսանողի վեցամսյա կրթաթոշակ տրամադրելու մրցույթ: Այն ուղղված է իտալերենի և մշակույթի ուսուցման առաջին կուրսի առաջին կիսամյակի ընդունելության վճարների մասնակի փոխհատուցմանը:
Մրցույթին գրանցվելու համար դիմորդները պետք է.
ունենան ավագ դպրոցի վկայական,
չլինեն իտալական մեկ այլ…
Հուլիսի 29, 2024
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության արտագաղթյալների ենթահանձնաժողովի մշակութային փոխանակման հարցերով հանձնաժողովը հայտարարում է EGYAID կրթաթոշակների համար 2024-2025 ուսումնական տարվա դիմումների ընդունելություն՝ բակալավրի և հետբուհական կրթական ծրագրերով ուսանելու համար։
Նշված կրթաթոշակային ծրագրին հնարավոր է դիմել https://admission.study-in-egypt.gov.eg հղումով։
Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից նյութից:
Հուլիսի 26, 2024
Իտալիայի Միլան քաղաքի «Teatro alla Scala» ակադեմիան 2025 թ. (հունվար-հունիս) համար տրամադրում է 9 կրթաթոշակ՝ 6 ամիս ժամկետով:
Յուրաքանչյուր ամսվա համար կհատկացվի 1000 եվրո՝ որպես «Performing Arts Management» մագիստրոսական դասընթացի ուսման վարձ:
Ծրագրի և դիմելու կարգի հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և հետևյալ հղմամբ՝ apply.gsom.polimi.it:
Հունիսի 27, 2024
Տեղեկացնում եմ, որ Ցյուրիխի արվեստների համալսարանը /Շվեյցարիա/ և Արտաս հիմնադրամը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ իրականացնում են հանրակրթական դպրոցների «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստում՝ օգոստոսի 18-ից 25-ը և նոյեմբերի 18-ից 24-ը ընկած ժամանակահատվածում:
Վերապատրաստումն իրականացվելու է ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում՝ 5-օրյա գիշերակացով: Վերապատրաստման երկու փուլերի ընթացքում էլ…
Հունիսի 26, 2024
Խնդրում ենք հնարավորության դեպքում տարածել այս հայտարարությունը 11-րդ և 12-րդ դասարաննների աշակերտների շրջանում։ Խնդրում ենք հաշվի առնել, որ դիմելու վերջնաժամկետն է՝ 2024 թվականի հուլիսի 7-ը։
--
Հետաքրքրված ե՞ք ՀԱՀ-ի Բնապահպանության և կայուն գիտությունների բակալավրի ծրագրով։ Միացեք մեր ամառային նախապատրաստական ծրագրին։
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը և Յակոբեան բնապահպանական կենտրոնը անցկացնելու…
Հունիսի 3, 2024
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, այս տարի ևս «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին սովորել և աշխատել Բեռլինի Բունդեսթագում:
Ծրագիրը տևողությունն է՝ 2025 թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հուլիսի…
Մայիսի 27, 2024
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը սիրով հրավիրում է մասնակցելու ընթերցանության համահայկական մրցույթին:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները:
Անցկացման ժամկետը՝ հուլիսի 1-ից օգոստոսի 25-ը:
Արդյունքների ամփոփում՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 10-ը:
Մասնակցության կարգը
Մրցույթն անցկացվում է երկու տարիքային խմբերի համար.
· 5-6-րդ դասարան (10-13 տարեկան),
· 7-8-րդ դասարան…
Մայիսի 24, 2024
Մեկնարկել է Մեքսիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով Մեքսիկայի կառավարության կողմից տրամադրվող գերազանցության կրթաթոշակների 2024 թվականի ծրագիրը՝ նախատեսված օտարերկրյա քաղաքացիների համար:
Ծրագրի ֆինանսական և լոգիստիկ մանրամասների, ուսումնական ծրագրերի, դիմելու գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն անգլերեն և իսպաներեն լեզուներով առկա է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4whmu7tw:
Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2024թ. հունիսի 28-ը էլեկտրոնային…
Մայիսի 20, 2024
Սլովակիայի կրթության, հետազոտությունների, զարգացման և երիտասարդության նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված 100 տաղանդավոր օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն սովորելու այդ երկրի բուհերում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:
Ընտրված դիմորդը կստանա 4000 եվրո կրթաթոշակի իրավունք մեկ ուսումնական տարվա համար, ընդհանուր առմամբ՝ 12.000 եվրո՝ բարձրագույն կրթության առաջին երեք տարիների համար:…
Մայիսի 17, 2024
Մայիսի 21-ին ժամը 19:00-ին Պարոնյան 40 հասցեում գտնվող DataArt-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ Կարո Հակոբյանը տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ և իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։
Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝…
Մայիսի 2, 2024
ՉԺՀ կրթության նախարարության և Պեկինի քաղաքապետարանի համահովանավորմամբ գործող Ազգային մանկավարժական համալսարանը (Capital Normal University) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերի համար:
Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսման վճարի, կեցության, սննդի, ինչպես նաև բժշկական ապահովագրության հետ կապված ծախսերը հոգում է չինական կողմը:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթներն առցանց տարբերակով անհրաժեշտ…
Ապրիլի 30, 2024
«World in Serbia» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարվա համար Սերբիայի կառավարության կողմից կտրամադրվի կրթաթոշակ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 1-ն է:
Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից նյութից:
Ապրիլի 30, 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ…
Ապրիլի 19, 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
Նախատեսված է մինչև 30 կրթաթոշակային տեղ հետևյալ մասնագիտություններով՝
տեղեկատվական տեխնոլոգիաներ,
ճարտարապետություն և շինարարություն,
հնագիտություն,
լեզվաբանություն,
բժշկություն,
արաբերեն,
իսլամագիտություն:…
Ապրիլի 19, 2024
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ 2024-2025 թթ. համար:
Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում:
Առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել https://www.itecgoi.in/index հղումով:
Առցանց գրանցվելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը և դասընթացի մեկնարկից առնվազն երկու ամիս առաջ…
Ապրիլի 18, 2024
Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) Հնդկաստանի կառավարության անունից օտարերկրյա ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ:
Նշված կրթաթոշակներին դիմելու համար նախատեսված է (A2A https://a2ascholarships.iccr.gov.in/) հարթակը, որը գործելու է՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
31 մայիս 2024 թ.-հայտերի ներկայացման վերջնաժամկետ,
30 հունիս 2024 թ.-ընդունման (ծանուցում արտերկրում հնդկական դիվանագիտական առաքելություններին) կամ մերժման (ծանուցում ուսանողներին) մասին համալսարանի տեղեկացման…
Ապրիլի 12, 2024
Կիպրոսի համալսարանը հայտարարել է ասպիրանտուրա (սեպտեմբեր, 2024 թ.) ընդունվելու դիմումների ներկայացման շրջանի մեկնարկի վերաբերյալ:
Համալսարանի օտարերկրյա ուսանողները, որոնք մասնակցում են Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզուներից այլ լեզվով առաջարկվող ծրագրին, պարտավոր են մասնակցել «Հունարենի և հունական մշակույթի» առնվազն մեկ դասընթացի՝ մինչև իրենց ծրագրի ավարտը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
Ապրիլի 11, 2024
Թաիլանդի Թագավորության բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների և նորարարության նախարարությունը հրապարակել է Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից 2024 թվականին միջազգային ուսանողների համար առաջարկվող կրթաթոշակների ցանկը։
Կից՝ համապատասխան տեղեկատվական նյութերը, որոնք հասանելի են նաև https://mhesi.e-office.cloud/d/ffeb26cc հղմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների և հայտերի ներկայացման համար անհրաժեշտ է կապ հաստատել Թաիլանդի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության…
Ապրիլի 10, 2024
Սլովակիայի ակադեմիական տեղեկատվության գործակալությունը կրթաթոշակների ազգային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր՝ 2024-2025 ուսումնական տարում այդ երկրի կրթական հաստատություններում սովորելու, դասավանդելու և մշակութային այցեր ֆինանսավորելու նպատակով։
Ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն դիմորդները կարող են ստանալ http://www.scholarships.sk/ կայքում, որի միջոցով ներկայացվում են նաև դիմումները:
Դիմելու վերջնաժամկետներն ապրիլի 30-ն ու հոկտեմբերի 31-ն են՝…
Ապրիլի 3, 2024
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ /МГИМО/) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն:
2024-2025 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 8-ն է՝ 6 բակալավրիատի, 1 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը նույնպես նախատեսվում է բակալավրիատի,…
Մարտի 27, 2024
Հայ ուսանողները European Law and Governance School-ի պորտուգալական մասնաճյուղում մագիստրոսական ծրագրով կրթություն ստանալու հնարավորություն են ստացել:
Ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականի հոկտեմբերին Պորտուգալիայի Քաշքայիշ քաղաքում:
Ծրագրի մասնակցությունը վճարովի է՝ 4900 եվրո:
Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.elgs.eu/
Մարտի 27, 2024
Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիան հայտարարել է վերապատրաստման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները:
Վերապատրաստման ծրագրի նպատակն է Բալթիկ ծովի տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների շրջանում խթանել նոր կապերը, գիտելիքը և պրակտիկան՝ պետական կառավարման ոլորտում թափանցիկության, արդյունավետության և ճկունության բարձրացման նպատակով:
Դիմումների ընդունման…
Մարտի 20, 2024
Ավստրիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի «Joint Excellence in Science and Humanities (JESH)»՝ հետազոտությունների ոլորտում փոխանակման ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն 2024-2025 թթ. ակադեմիական տարում Ավստրիայի Հանրապետության գիտահետազոտական կառույցների հետ համատեղ իրականացնել կրթական և գիտական ծրագրեր:
«JESH»-ի նպատակն է խթանել համագործակցությունն արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողների և Ավստրիայի գիտնականների միջև:
Կրթաթոշակին կարող…
Մարտի 18, 2024
Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի ուսանողներին և մասնագետներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու օտարերկրյա քաղաքացների համար բուլղարերենի, գրականության և մշակույթի միջազգային ամենամյա ամառային սեմինարներին:
Այդ սեմինարները կազմակերպում են՝
Սոֆիայի Սբ Կլիմենտ Օհրիդսկի համալսարանը՝ 2024 թ. հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը, նախատեսված է 1 տեղ,
Վելիկո Տառնովոյի Սբ Կիրիլ և…
Մարտի 18, 2024
2024-2025 ուսումնական տարվա համար Սլովակիան Հայաստանին տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրատուրայի):
Կրթաթոշակի տրամադրման պայմանները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.vladnestipendia.sk կայքում:
Հայ ուսանողները կրթաթոշակը ստանալու համար 2024 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 30-ը էլեկտրոնային եղանակով կարող են դիմել www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ առկա է նաև ձեռնարկ՝ հավելյալ անհրաժեշտ…
Մարտի 18, 2024
Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «DARMASISWA» խորագրով գիտական աստիճան չտրամադրող ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր՝ 2024-2025 ուսումնական տարվա համար:
Ծրագիրը կազմակերպվում է Ինդոնեզիայի կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, Ֆինանսների նախարարության և Արտաքին գործերի նախարարության կողմից:
Ըստ ինդոնեզական կողմի՝ «DARMASISWA» խորագրով կրթաթոշակը նպատակ ունի մեծացնել և զարգացնել հետաքրքրությունը միջազգային ուսանողների շրջանում…
Մարտի 13, 2024
Իսրայելի Հայֆայի համալսարանը տրամադրում է ամբողջական ուսանողական կրթաթոշակ՝ «Վաղ մանկական կրթության և զարգացման» (Early Childhood Education and Development) մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար:
Ծրագրին կարող են դիմել հետևյալ մասնագիտություններով սովորող ուսանողները՝ «Մանկաբուժություն» (pediatrics), «Բուժքույրություն» (nursing), «Հոգեբանություն» (psychology), «Հոգեբուժություն» (psychiatry), «Կրթություն» (education), «Մարդաբանություն» (anthropology), «Սոցիոլոգիա» (sociology), «Էրգոթերապիա» (occupational therapy), «Ֆիզիկական…
Մարտի 12, 2024
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր միջուկային էներգիայի կորպորացիայի (China General Nuclear Power Corporation, CGN) և Ցինհուա (Tsinghua) համալսարանի հետ համատեղ իրականացվում է «TUNEM» միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիրը:
«TUNEM» միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ծրագրի տևողությունը 2 տարի է:
Ծրագիրն իրականացվում…
Մարտի 12, 2024
Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը (https://smpf.lrv.lt/en/about-us/) տրամադրում է կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար:
Համապատասխան դիմումներ կարող են ներկայացվել.
– Լիաժամ մագիստրոսի աստիճանի և ինտեգրված ուսուցման համար՝ մինչև 2 տարի տևողությամբ (550 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն…
Մարտի 7, 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ):
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների,…
Մարտի 5, 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն…
Մարտի 1, 2024
Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանների, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Դիմորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են մանրամասների համար դիմել nsp-foreign@saia.sk էլեկտրոնային հասցեով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի…
Փետրվարի 26, 2024
«Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.org) ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում իրականացնում է «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը անգլերենի ուսուցիչների վերապատրաստումն է։
Նախաձեռնությունը բաղկացած է երեք փուլից, այն ուղղված է նախագծային ուսումնառությանը։
Փուլ 1․ Ապրիլի 5,6, 2024թ․ - Երկօրյա առցանց դասընթաց նախագծային ուսումնառության միջազգային լավագույն փորձի վերաբեյալ։ Դասընթացը կվարի նախագծային ուսումնառության միջազգային փորձագետ Մարսի Թեյլոր-Թաոման։…
Փետրվարի 15, 2024
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:
Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալու…
Փետրվարի 5, 2024
2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» «Invest your talent in Italy» կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը:
Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար:
Գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի…
Հունվարի 29, 2024
Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:
Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝…
Հունվարի 25, 2024
Մեկնարկել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության՝ 2024-2025 ակադեմիական տարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը:
Հայտերի ընդունման փուլը նախատեսվում է կազմակերպել մինչև 2024 թ մարտի 16-ը։ Կրթաթոշակի հավակնորդները պետք է գրանցվեն studyinromania.gov.ro հեռավար հարթակում՝ ներբեռնելով պահանջվող փաստաթղթերը։
Կրթաթոշակի ծրագրին մասնակցության հայտերի վերաբերյալ արդյունքները հրապարակվելու են մինչև 2024 թ. հուլիսի 15-ը։
Ծրագրի մանրամասներին…
Հունվարի 25, 2024
Ինդոնեզիայի Հանրապետության կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարությունը հրավիրում է ՀՀ ուսանողներին դիմելու «Kemitraan Negara Berkembang» (KNB) կրթաթոշակային ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա համար։
Կրթաթոշակային ծրագրի շրջանակում Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում արտերկրի ուսանողներին՝ բարձրորակ կրթություն ստանալու երկրի 31 համալսարանների 1564 կրթական ծրագրերում։
Բակալավրիատի կրթական ծրագրի համար կարող…
Դեկտեմբերի 8, 2023
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության համակարգմամբ մեկնարկել է «Էժեն Իոնեսկու» 2023-2024 ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը։
Ծրագիրը հնարավորություն է տալիս դոկտորանտներին և դասախոս-հետազոտողներին օգտվել եռամսյա հետազոտական շարժունությունից՝ ծրագրի հետ համագործակցող Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում:
Ծրագրի թիրախային լսարանն են կազմում դոկտորանտները և դասախոս–հետազոտողները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) անդամ և դիտորդ…
Դեկտեմբերի 7, 2023
Հունգարիայում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը (https://stipendiumhungaricum.hu/): ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 30 կրթաթոշակային տեղ:
«Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը…
Նոյեմբերի 15, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում» միջոցառման՝ 2024 և 2025 թվականներին իրականացման նպատակով:
Մրցույթը կազմակերպվում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում:
Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն…
Նոյեմբերի 14, 2023
Պեկինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացված 3 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ մագիստրոսական և/կամ ասպիրանտական կրթական ծրագրերով ուսանելու համար:
Ուսանողները մրցույթին կարող են դիմել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության միջոցով: Ինքնուրույն դիմել ցանկացողների համար հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. դեկտեմբերի 31-ն է:
Այն ուսանողները, որոնք կցանկանան…
Նոյեմբերի 7, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ը կազմում են կրթության և գիտության, 1/3-ը՝ մշակույթի և 1/3-ը՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները:
Մրցույթին կարող են մասնակցել և խորհրդի կազմում ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային…
Հոկտեմբերի 12, 2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) իրականացնում է «Դպրոցականների միջազգային օլիմպիադա»:
Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան անվճար հիմունքով ուսանելու ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտուտի բակալավրիատում կամ օտարերկրյա քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետում, իսկ մրցանակակիրները՝ պորտֆոլիոյի մրցույթի հիման վրա, առաջնահերթության կարգով սովորելու վճարովի համակարգում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը…
Հոկտեմբերի 9, 2023
Երևանում ռուսական տունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2024-2025 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի…
Հոկտեմբերի 6, 2023
Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրը 2023/24 ուստարվա համար կրթաթոշակներ և դրամաշնորհներ է առաջարկում ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, հետազոտողների և արտիստների համար:
Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները/պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:
Անհրաժեշտության դեպքում օտարերկրյա դիմորդները կարող են մանրամասների համար գրել nsp-foreign@saia.sk էլեկտրոնային հասցեին:
2023 թ. հոկտեմբերի 13-ին,…
Հոկտեմբերի 4, 2023
Փնտրում ենք դասընթացավարների, ովքեր կներկայացնեն հետաքրքրվածության հայտեր «Քաղաքացիական մասնակցության ակումբ» ուսումնական խմբակների ուսուցիչների (խմբակավարների) կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով։
Հայտերը պետք է միտված լինեն զարգացնելու խմբակավարների, հետազոտական (քանակական/որակական) բազային հմտությունները, մշտադիտարկման և գնահատման գործընթացներին և գործիքներին տիրապետելու հմտությունները, արդյունավետ հաղորդակցման կարողությունները, ինչպես նաև հիմնված լինեն ակտիվ ուսումնառության ժամանակակից մեթոդաբանության վրա։…
Հոկտեմբերի 2, 2023
Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնագետներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը:
Ծրագրի նպատակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայացվածության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարությունում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։
Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի…
Սեպտեմբերի 13, 2023
2023 թ. դեկտեմբերի 5-19-ը Իսրայելի «Մաշավ» զարգացման միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպվում է «Community Services for Older Persons to promote Optimal Aging» խորագրով դասընթացը:
Ծրագիրը միտված է բարելավելու տարեց բնակչության համար իրականացվող ծառայությունների որակը՝ կարևորելով համայնքի դերը առողջ, անվտանգ և արժանապատիվ ծերություն ապահովելու գործում, նպաստելով տարեց քաղաքացիների ակտիվ մասնակցությունը սոցիալական,…
Հուլիսի 24, 2023
Մակաուի հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային տեղերի մրցույթ Մակաուի համալսարանում, Մակաուի պոլիտեխնիկական համալսարանում և Մակաուի զբոսաշրջության հետազոտությունների ինստիտուտում բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար:
Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է կրթաթոշակային 4 տեղ: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2023 թ. օգոստոսի 25-ն է:
Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից
Հուլիսի 19, 2023
«Makecampus» նորաձևության և դիզայնի բարձրագույն կրթության ակադեմիան (“Makecampus – Accademia di Alta Formazione di Moda e Design”) իտալացի և միջազգային ուսանողներին տրամադրում է առավելագույնը 14 կրթաթոշակ՝ նորաձևության և դիզայնի ոլորտում վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար:
Դասընթացը նախատեսված է 18-25 տարեկան ուսանողների համար և ներառում է 9- ամսյա ուսուցում, ինչպես նաև 6-ամսյա…
Հուլիսի 12, 2023
Մեքսիկայի կառավարության «COIL» («Համատեղ առցանց միջազգային ուսուցում») նախագծերի շրջանակում օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ:
Դիմումատուներից պահանջվող մասնագիտական հմտությունների, փորձի, փաստաթղթերի, լոգիստիկ և ֆինանսական հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/hm295eaj:
Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է 2023 թ․ օգոստոսի 30-ը։
Հուլիսի 3, 2023
Բրազիլիայի կառավարությունը մեկնարկում է 2024 թվականի բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի ընտրական գործընթացը (PEC- G 2024):
PEC-G-ն Բրազիլիայի կառավարության բակալավրիատի մակարդակով կրթական համագործակցության ծրագիր է՝ ստեղծված 1965 թվականին, որն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է անվճար տեղեր Բրազիլիայի ավելի քան հարյուր պետական և մասնավոր բուհերում՝ առանց ինստիտուցիոնալ ծախսերի կամ ընդունելության թեստերի։
PEC-G-ն կրթաթոշակային…
Հունիսի 30, 2023
ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2» մրցույթը:
Մրցույթն ուղղված է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը: Մրցույթի հիմնական նպատակներն են ներպետական և միջազգային համագործակցության խթանումը, Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի ներգրավումը, գիտության ոլորտում մրցակցային…
Հունիսի 29, 2023
Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հետազոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։
Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների իրականացրած այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի…
Հունիսի 21, 2023
ԻԻՀ Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանը հայտարարում է ընդունելություն օտարերկրյա դիմորդների համար:
Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանի մասնագիտությունների ցանկի, օտարերկրյա դիմորդների ընդունելության պայմանների, ինչպես նաև կոնտակտային տվյալների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից նյութից:
Հունիսի 13, 2023
Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությանը կից Միջազգային համագործակցության զարգացման գործակալությունը հայտարարել է 2023 թ․ օտարերկրացիների համար գերազանցության կրթաթոշակների նոր ծրագրի մեկնարկի մասին:
Դիմումները պետք է ներկայացվեն իսպաներենով: Այլ լեզվով ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն նաև իսպաներեն թարգմանությամբ և ստորագրված դիմողի կողմից:
Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է 2023 թ․ հուլիսի 21-ը։
Հնարավոր դիմումատուներից…
Հունիսի 2, 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (25 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,
«Ճարտարապետություն և շինարարություն»;
«Հնագիտություն»,
«Լեզվաբանություն»,
«Բժշկություն»,
«Արաբերեն լեզու»,
«Իսլամագիտություն»:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ…
Մայիսի 24, 2023
Ցյուրիխի արվեստներիի համալսարանը և Շվեյցարական Արտասը հիմնադրամը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ իրականացնում են հանրակրթական դպրոցների կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչների արտագնա 5-օրյա վերապատրաստում օգոստոսի 20-26-ը և նոյեմբերի 5-11-ը։
Վերապատրաստման բոլոր ծախսերը հոգում է կազմակերպող կողմը:
Վերապատրաստման նպատակն է ՀՀ հանրակրթական դպրոցների կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչներին զինել դասավանդման ժամանակակից մեթոդաբանությամբ: Վերապատրաստումn իրականացնելու են Ցյուրիխի արվեստի համալսարանի…
Մայիսի 23, 2023
2023 թ. հուլիսին Ռումինիայի Կոնստանցայի «Օվիդիուս» (հուլիսի 3-22-ը), Յասի «Ալեքսանդրու Իոան Կուզա» (հուլիսի 10-28-ը) և Տիմիշոարայի «Արևմտյան» (հուլիսի 17-29-ը) համալսարանները հայտարարում են ռումիներենի ամառային դասընթացների կազմակերպման մասին:
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.edu.ro/summer-courses/:
Պահանջվող փաստաթղթերի (ռումինական կողմի ներկայացված պահանջներին համապատասխան) ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորել և ուղարկել…
Մայիսի 19, 2023
Կոլումբիայի կրթական վարկերի և տեխնիկական հետազոտությունների ինստիտուտն (ICETEX) իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված «Beca Colombia 2023-2» կրթաթոշակային ծրագիրը:
Կրթաթոշակները նախատեսված են այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք չեն բնակվում Կոլումբիայում, չունեն Կոլումբիայի քաղաքացիություն, նախկինում չեն հանդիսացել այս ծրագրի շահառու և ունեն մասնագիտական կամ բակալավրի կոչում:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել https://bit.ly/45cRELf հղման…
Մայիսի 17, 2023
«Japan Society for the Promotion of Science»-ի (JSPS) գրասենյակը հայտարարել է Ճապոնիայում 2023 թ. հետազոտություն կատարելու համար կրթաթոշակների տրամադրման մրցույթ:
Կրթաթոշակների մի մասին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակների մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3obdDSb կամ կից ներկայացված նյութերից:
Մայիսի 2, 2023
Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար:
Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում:…
Ապրիլի 27, 2023
Ռումինիայի ձեռներեցության և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024թթ. ուսումնական տարվա համար ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին 40 կրթաթոշակի տրամադրման մասին:
Պահանջվող փաստաթղթերի (ռումինական կողմի ներկայացված պահանջներին համապատասխան) ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
Փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորված ձևով ուղարկել burse2023@dce.gov.ro էլեկտրոնային հասցեին։
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝
Ապրիլի 19, 2023
Թաիլանդի բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների և նորարարությունների նախարարությունը հայտարարել է 2023թ. Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջազգային ուսանողներին հատկացվող կրթաթոշակների մասին:
Կրթաթոշակների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://mhesi.e-office.cloud/d/2371fe19:
Ապրիլի 14, 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն լեզվով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են…
Ապրիլի 11, 2023
Սլովակիայի Հանրապետությունը 2023-2024 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել համալսարանական մեկ կրթաթոշակ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի համար։
ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար համալսարանական ուսուցման ուղղություններն են.
Ուսուցիչների վերապատրաստում և կրթություն.
Տնտեսագիտություն և կառավարում.
Էկոլոգիական և բնապահպանական գիտություններ.
Կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսություն և լանդշաֆտ.
Փայտի գիտություն և տեխնոլոգիա.
Անտառային տնտեսություն (բացի անտառային…
Մարտի 29, 2023
Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողների, ասպիրանտների, համալսարանի դասախոսների, հետազոտողների և արվեստագետների համար՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:
Օտարերկրյա դիմորդները մանրամասների համար կարող են դիմել nsp-foreign@saia.sk էլ. հասցեով:…
Մարտի 24, 2023
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2023-2024 թթ. ուստարվա ընդունելություն:
2023-2024 թթ. ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 9-ն է՝ 5 բակալավրիատի, 3 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից…
Մարտի 23, 2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD):
Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում…
Մարտի 21, 2023
Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով:
«Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ljbYbQ, էլ․…
Մարտի 20, 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն…
Մարտի 13, 2023
Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA-Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն:
Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «NAWA»-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է զարգացման աջակցության ծրագրի շրջանակում:
Այն նախատեսված է Արևելյան գործընկերության անդամ երկրների…
Մարտի 9, 2023
«ESMT Berlin»-ը «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ առաջնորդների համար հայտարարել է «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» եռամսյա հատուկ կրթական ծրագիրը:
«ESMT Berlin»-ը, ըստ «Financial Times»-ի, լավագույն բիզնես դպրոցն է Գերմանիայում, իսկ Եվրոպայում՝ 8-րդը:
Ծրագրի շրջանակում «Մատենան» տրամադրում է մինչև 1 մլն դրամ կրթաթոշակ, նախատեսվում են ուսումնական այցեր «Mercedes-Benz»-ի գործարան, գերմանական հաջողված…
Փետրվարի 7, 2023
Մեկնարկել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության համար։
Կրթաթոշակները տրամադրվում են ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://scholarships.studyinromania.gov.ro/։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մարտի 1-ն է:
Փետրվարի 6, 2023
Խորվաթիայի Ռիեկայի համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետը առաջարկում է ճանաչողական գիտությունների (Cognitive sciences) միջազգային և միջառարկայական մագիստրոսական կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Ծրագիրն ամբողջությամբ անցկացվում է անգլերենով և բաց է օտարերկրյա ուսանողների համար:
Ծրագրի մասնակցության պայմաններն են՝
բակալավրի աստիճան ճանաչողական գիտությունների (Cognitive sciences) ոլորտում՝ ներառյալ հոգեբանությունը, փիլիսոփայությունը, լեզվաբանությունը, ինֆորմատիկան, կենսաբանությունը,…
Հունվարի 26, 2023
Չինաստանի Թիենծինի համալսարանը (Tianjin University՝ TJU) 2023-2024 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ՝ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով ՉԺՀ կառավարության կողմից հատկացված կրթաթոշակային 3 տեղերի համար։
Կրթաթոշակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կցված փաստաթղթերից:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 6-ն է:
Հունվարի 25, 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհային մրցույթի մասին:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է մարդկանց շահագործման երևույթի դեմ պայքարի թեմայով լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով ընտրել կազմակերպություն, որին կտրվի 2 մլն 805 հազար 6 հարյուր դրամի դրամաշնորհ` միջոցառման…
Հունվարի 20, 2023
Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը («Eastern Partnership European School»), որը մեկնարկել է դեռևս 2018 թվականին՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ և Վրաստանի կառավարության աջակցությամբ, սկսում է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման գործընթացը։
Հայտեր կարող են ներկայացնել 2022 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ 16-17 տարեկան Արևելյան գործընկերության երկրների ուսանողները։
Եվրոպական ուղղվածության միջազգային բակալավրիատի…
Հունվարի 13, 2023
Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master's Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ:
Կրթաթոշակը ներառում է՝
ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում),
թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,
կրթաթոշակ կեցության ծախսերի համար,
հետազոտական ծախսեր,
առողջության ապահովագրություն և…
Հունվարի 10, 2023
Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:
Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ…
Հունվարի 5, 2023
Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով սովորելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, որոնք մշտապես բնակվում են…
Հունվարի 4, 2023
2023 թ․ փետրվարի 19-ից մարտի 8-ն Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնը կազմակերպում է «Международный курс: специальное и инклюзивное образование» խորագրով դասընթաց։
Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական տեղեկանքը, անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակ:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակ՝ 010 24-99-16 հեռախոսահամարով։
Կից…
Դեկտեմբերի 26, 2022
ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» արդյունաբերաարտադրական տիպի հատուկ տնտեսական գոտի» ԲԸ-ն ՀՀ դիմորդներին հրավիրում է սովորելու ձեռնարկատիրական հմտություններ՝ «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջում:
Մասնագիտություններին, ուսուցման պայմաններին և այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ կից նյութում:
Դեկտեմբերի 22, 2022
Մրցույթ՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի երաժշտության (2 դասաժամ), կերպարվեստի (3 դասաժամ), տեխնոլոգիայի (6 դասաժամ՝ տղաների խումբ, 6 դասաժամ՝ աղջիկներ խումբ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում…
Դեկտեմբերի 21, 2022
LOGOS EXPO Center ընկերությունը տեղեկացնում է և հրավիրում․
2023 թվականի ապրիլի 5-ից 7-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում են «Կրթություն եւ կարիերա Էքսպո 2023» 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։
«Կրթություն եւ կարիերա Էքսպո 2023» ցուցահանդեսը հանդիսանում է խոշորագույն միջոցառումը ոչ…
Դեկտեմբերի 21, 2022
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ…
Դեկտեմբերի 20, 2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով:
Հայտի տպագիր տարբերակը ներկայացվում է…
Դեկտեմբերի 14, 2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական…
Դեկտեմբերի 13, 2022
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգային իշխանությունների հետ համագործակցությամբ 2023 թ․ փետրվարի 16-22-ն անցկացնում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնը։
Եգիպտական կողմն այս միջոցառումներին մասնակցելու է հրավիրում հայկական ազգային պարային խմբերի՝ փառատոնի շրջանակում հայկական մշակույթը և արվեստը ներկայացնելու նպատակով։
Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության,…
Դեկտեմբերի 12, 2022
Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը:
Դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող անձինք կարող են դիմել, եթե նրանց մասնագիտական դաշտը զուգորդվում է կրթության, առողջապահության, իրավունքի,…
Դեկտեմբերի 6, 2022
2023 թվականի մայիսի 11-13-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա 6-10 և 11-17 տարիքային խմբերի աշակերտների համար:
Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է մասնակիցը:
Օլիմպիադայի մասնակցության պայմանների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ http://elo.international կայքից կամ կից փաստաթղթից:
Դեկտեմբերի 6, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ:
Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը:
Կենտրոնի ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային…
Նոյեմբերի 22, 2022
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հայտարարել է մրցույթ էկոլոգիական և երկրային գիտության բաժնի տնօրենի և մարդու ու կենսոլորտի ծրագրի քարտուղարի թափուր պաշտոնների համար:
Մրցույթին կարող են մասնակցել բնագիտական ոլորտում առնվազն մագիստրոսի կամ համարժեք գիտական աստիճան և կրթական ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները, որոնք տիրապետում են…
Նոյեմբերի 21, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման նպատակով:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» նպատակի իրագործման համար հաղթող մասնակցին (մասնակիցներին) տրամադրել առավելագույնը 5 մլն դրամ դրամաշնորհ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), որի շրջանակում կարող են կնքվել մեկից ավելի…
Նոյեմբերի 17, 2022
Հրապարակվել է 2023-2024 ուսումնական տարվա «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը», որը հասանելի է https://grants.at/en/ հղումով:
Շտեմարանը պարունակում է տեղեկատվություն Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության, ինչպես նաև այլ հաստատությունների դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:
Նոյեմբերի 2, 2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մրցույթ կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար:
Մրցույթին կարող են մասնակցել սոցիալական գիտությունների ոլորտում առնվազն մագիստրոսի կամ համարժեք գիտական աստիճան և կրթության ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները, որոնք տիրապետում են անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներին:
Թեկնածությունները պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…
Հոկտեմբերի 28, 2022
Ժնևի համալսարանը հայտարարել է եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանելու («Geneva Master of Advanced Studies in European and International Governance (MEIG Programme)») հնարավորության մասին:
Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը, մոտիվացիոն նամակը (առավելագույնը 500 բառ) և դիմում-հայտը պետք է ներկայացնեն meig@unige.ch էլեկտրոնային հասցեին:
Ըստ դիմորդի ֆինանսական վիճակի՝ հաշվարկվում է ֆինանսական օգնության չափը, որը նշվում…
Հոկտեմբերի 21, 2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է փորձարարական մշակումների նախագծերի հայտերի ընտրության մրցույթ:
Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին Գիտության կոմիտեի կազմակերպած կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ, որ նախագծերն ավարտական փուլում պետք է ունենան որոշակի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակ (ՏՊՄ, TRL):
Մրցույթի նպատակներն են՝
աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը,…
Հոկտեմբերի 13, 2022
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագրի մեկնարկը, որն առաջարկում է կրթաթոշակներ 2022-2023 ակադեմիական տարվա համար։
Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում են Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը և Եվրոպական միությունը:
Ծրագրի պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ www.stipendia.sk և www.scholarships.sk:
Կրթաթոշակի դիմումը պետք է…
Հոկտեմբերի 5, 2022
Թբիլիսիի «Free Association» հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» («South Caucasus through the Lens») խորագիրը կրող նախագիծը:
Նախագծի շրջանակում հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի…
Հոկտեմբերի 5, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ…
Սեպտեմբերի 27, 2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:
Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 12 կամ 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 4-6 անձից բաղկացած…
Սեպտեմբերի 6, 2022
2022-2023 ուսումնական տարվա սկզբին կանցկացվի ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» (https://www.globe.gov/) միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
Հանդիպման ընթացքում կարելի է ծանոթանալ ծրագրին միանալու և GLOBE ասոցացված դպրոց դառնալու հնարավորություններին, ինչպես նաև ծրագրի առանցքային նշանակության նախագծերին:
Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ…
Օգոստոսի 12, 2022
Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանի կազմում գործող Ագրոարդյունաբերական համալիրի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտն առաջարկում է պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների և ղեկավար կազմի համար նախատեսված գործնական բաղադրիչով կրթական ծրագրեր մի շարք ուղղություններով:
Ուսումնական ծրագրերը կազմվում են ոլորտի առաջատար ընկերությունների, ինչպես նաև համապատասխան պետական կառույցների հետ համագործակցության հիման վրա: Նախատեսվում է…
Օգոստոսի 3, 2022
Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարում են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։
Կրթաթոշակները կտրամադրվեն երկու տարի ժամկետով գիտության բոլոր՝ հումանիտար և հասարակական ոլորտների համար:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է:
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://academy.ac.il/RichText/GeneralPage.aspx?nodeId=1251:
Հուլիսի 29, 2022
«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամը (CZI) հայտարարել է պատկերների մշակման նպատակով տեխնոլոգիաների, մեթոդների, հարթակների կամ կրթական ռեսուրսների ներդրման ու տարածման խթանմանն ուղղված համատեղ նախագծերի մրցույթ (Advancing Imaging Through Collaborative Projects):
Դրամաշնորհներ կտրամադրվեն 2023 թ. մարտի 1-ից՝ երկու տարի ժամկետով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 8-ն է:
Մրցույթի հրավերին մանրամասն կարելի է…
Հուլիսի 26, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի տարբեր ճյուղերի մշակութային դրամաշնորհների մրցույթներ.
«Թատերարվեստի նախագծեր»
«Երաժշտարվեստի նախագծեր»
«Կերպարվեստի նախագծեր»
«Պարարվեստի նախագծեր»
«Մշակութային հեռուստանախագծեր»
«Ներառական նախագծերի ժամանակակից արվեստի ոլորտում»
«Ստեղծագործական կրթամշակութային նախագծեր»
Ժամկետների և այլ մանրամասների…
Հուլիսի 7, 2022
Վիեննայի դիվանագիտական ակադեմիան 2022 թ. օգոստոսի 8-ից 26-ը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանների երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպում է «Եվրոպական և միջազգային հարաբերություններ» թեմայով առցանց դասընթաց:
Դասընթացին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել առնվազն 1-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող մինչև 38 տարեկան դիվանագետներ և հանրային ծառայողներ: Անգլերենի գերազանց իմացությունը…
Հուլիսի 4, 2022
Կրակովի (Լեհաստան) գյուղատնտեսական համալսարանի սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա հայտերի ընդունելություն հետևյալ բաժիններում և հետևյալ գիտական աստիճաններով՝
Food Engineering (Master's degree),
Food Processing, Safety and Quality (Engineer's degree)։
Ուսումնական տարին մեկնարկելու է 2022 թ․ հոկտեմբերի 1-ից: Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է։
Կրակովի գյուղատնտեսական համալսարանի և…
Հունիսի 28, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները երկարաձգվել են:
Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև հուլիսի 1-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 17:00-ը: Ընդմիջում` ժամը 13:00-14:00:…
Հունիսի 21, 2022
«Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան IES (Միջազգային գերազանցության կրթաթոշակ) ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2023 թվականի ամառային կիսամյակի համար:
Ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն հնարավորություն է ընձեռում շնորհալի ուսանողներին իրենց ոլորտային ուսումնական պրակտիկան մեկ կիսամյակ անցկացնել Բեռլինի Հումբոլդտի, Բեռլինի Ազատ, Պոտսդամի համալսարաններում և Բեռլինի «Տնտեսագիտության և իրավունքի» դպրոցում:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գերմաներենի կամ անգլերենի B1 կարգին համապատասխան իմացություն:…
Հունիսի 20, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար» անվանակարգում:
Մրցույթը կազմակերպվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես կենտրոնական նախաձեռնություն:
Մասնակցության պայմաններ
Ինքնաառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ…
Հունիսի 17, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» բյուջետային ծրագրի իրականացման համար:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում:
Նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող կրթամշակութային, սպորտային, համայնքային, բնակելի կամ այլ նշանակության որևէ կառույցում դրամաշնորհի միջոցներով…
Հունիսի 3, 2022
Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունման փուլը:
Այս մրցանակները շնորհվում են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն գրագիտության խթանման գործում։
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Գրագիտության փոխակերպում» խորագրով:…
Հունիսի 3, 2022
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակից օտարերկրյա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր:
Նախապատրաստական կուրսերի կրթական ծրագրերը նպատակաուղղված են ընդունելության քննություններին դիմելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների (պատմություն, հասարակագիտություն, ռուսական իրավունքի հիմունքներ), ինչպես նաև ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանը:
Օտարերկրյա քաղաքացիները կարող են սովորել…
Մայիսի 27, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման…
Մայիսի 26, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի…
Մայիսի 26, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին…
Մայիսի 26, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող…
Մայիսի 26, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երևանի թիվ 185 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն…
Մայիսի 26, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն…
Մայիսի 26, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի…
Մայիսի 25, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գործք» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության…
Մայիսի 25, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կազմակերպվում են Կոտայքի մարզի «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց,…
Մայիսի 25, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել…
Մայիսի 25, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական ՀԿ-ն կազմակերպում է վերապատրաստումներ:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա…
Մայիսի 25, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու…
Մայիսի 25, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ…
Մայիսի 25, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն կազմակերպում է վերապատրաստումներ:
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի…
Մայիսի 25, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Տաթև գիտակրթական համալիրը» կազմակերպում է 90–ժամյա (15–20 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար։
Դասընթացները կանցկացվեն «Տաթև գիտակրթական համալիրում» (հասցե՝ Կոմիտասի պողոտա, 49/2 շենք, 5–րդ և 9–րդ հարկեր, հեռ․՝ (010) 232648, բջջ.՝ (033) 223326)։
Վերապատրաստման դասընթացներին կարող…
Մայիսի 24, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ) իրականացնում է վերապատրաստումներ՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ…
Մայիսի 24, 2022
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (ձևը կտրամադրվի) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանի…
Մայիսի 24, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ:
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման…
Մայիսի 20, 2022
Մոսկվայի Կ. Գ. Ռազումովսկու անվան տեխնոլոգիաների և կառավարման պետական համալսարանը (Առաջին կազակական համալսարան) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում՝ քվոտային (անվճար) և վճարովի հիմունքներով.
Թվային տեխնոլոգիաներ,
Սննդի տեխնոլոգիաների և բիոինժեներիա,
Սոցիալ-հումանիտար տեխնոլոգիաներ,
Բիոտեխնոլոգիաներ և ձկնային տնտեսություն,
Էկոնոմիկա…
Մայիսի 19, 2022
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, համավարակով պայմանավորված, կազմակերպում է լրացուցիչ առցանց e-ITEC «Տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագիր» դասընթացներ:
Գիտաուսումնական հաստատությունների ցանկի, դասընթացների թեմաների, ինչպես նաև դիմելու համար նախատեսված ժամկետների վերաբերյալ տեղեկությունները՝ այստեղ:
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են http://www.itecgoi.in/e-itec կայքում գրանցվել առցանց:
Մայիսի 18, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել հետևյալ միջոցառումների իրականացմանը՝
աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ աղետների ռիսկի կառավարման պլանների իրագործման և աղետների ռիսկերի նվազեցման համար,
օժանդակություն ուսումնական հաստատության ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված…
Մայիսի 17, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ…
Մայիսի 13, 2022
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես…
Մայիսի 11, 2022
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար մասնագիտական դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Սիսիան համայնքների 16-35 տարեկան, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։
Դասընթացներն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին…
Մայիսի 5, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով.
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրականացում,
«Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում»,
«Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում»:
Ժամկետների և այլ…
Մայիսի 4, 2022
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում օգոստոսի 22-26-ը կկայանա ֆրանսերենի ապագա երիտասարդ ուսուցիչների տարածաշրջանային ֆորում:
Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն երկրների ֆրանսերենի 30 երիտասարդ մասնագետներ, որոնք ցանկանում են սկսել կամ նոր են սկսում իրենց գործունեությունը կրթության ոլորտում և կրում են լեզվի ուսուցումը մշակութային միջոցառումների հետ համատեղման նորարարական գաղափարներ:
Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունը…
Մայիսի 3, 2022
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Մանկական ճամբարների զարգացման հիմնադրամը 2022 թվականի սեպտեմբերի 5-15-ը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում նախատեսում է կազմակերպել կրթական ֆորում:
Ֆորումի թիրախային խումբ են հանդիսանում՝
մանկական ճամբարների ղեկավարները և մասնագետները՝ անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից,
մանկական ակտիվ զբոսաշրջության հաստատությունների ղեկավարները և մասնագետները՝ անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից,
մասնագիտացված տուրիստական ընկերությունների մենեջերները և մասնագետները (մանկական էքսկուրսիա, կրթական, բժշկական և…
Մայիսի 3, 2022
PH International կազմակերպության հայաստանյան գրասենյակը (https://www.ph-int.org) հայտարարում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխատող անգլերենի ուսուցիչների համապետական մրցույթ.
Building English Language Capacity for Armenian Students and Teachers
Մրցույթի ամբողջական հայտարարությունը կցվում է։
Ապրիլի 29, 2022
Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2022 թվականի հունիսի 8-14-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:
Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որում պետք է ընդգրկված լինեն 10 անդամներ:
Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:
Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում…
Ապրիլի 27, 2022
Հասարակայնության հետ կապերը (Public Relations-PR) 21-րդ դարի ամենապահանջված ու ամենադինամիկ զարգացող մասնագիտություններից է։
2022 թվականի սեպտեմբերից ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետն ընդունելություն կիրականացնի «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» (PR) ԲԱԿԱԼԱՎՐԻ ծրագրին, որն առաջինն է Հայաստանում, որ շնորհում է PR-մասնագետի վկայական։
Ընդունելության համար պահանջվող քննություններ՝
Հայոց լեզու
Օտար լեզու(Անգլերեն)
«Հասարակայնության հետ կապերի» մասնագետների…
Ապրիլի 22, 2022
Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ:
Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»):
Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի մասնակցության դիմումները պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://goipeace-essaycontest.org/:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 15-ն է:
Մրցույթի մասնակցության վերաբերյալ…
Ապրիլի 22, 2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 1987 թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն ու հայցորդները՝ գիտական ղեկավարների հետ համատեղ (մասնակիցների տարիքային շեմը կարող է ավելանալ զինված…
Ապրիլի 21, 2022
ՌԴ Նիժնի Նովգորոդի Կ. Մինինի անվան պետական մանկավարժական համալսարանը բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում`
հումանիտար գիտություններ,
հոգեբանություն և մանկավարժություն,
բնագիտական, մաթեմատիկական և համակարգչային գիտություններ,
դիզայն, արվեստ և մեդիատեխնոլոգիաներ,
ֆիզիկական կուլտուրա և սպորտ,
կառավարում և սոցիալ-տեխնիկական սերվիս:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ
Ապրիլի 21, 2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է 2022-2023 թթ. ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների ծրագիրը:
Ծրագրում ներառված են 13 նոր՝ 2022 թվականին մեկնարկելիք գիտահետազոտական աշխատանքներ, որոնց իրականացման նպատակով կազմակերպվող մրցույթներին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության կազմակերպությունները:
Նշված մրցույթների անցկացման մասին հայտարարությունները տեղադրվելու են ԵՏՀ ինտերնետային կայքի «Торги» բաժնում (հղումը՝ https://bit.ly/37xjkl2):
Ուշադրություն.…
Ապրիլի 20, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական…
Ապրիլի 19, 2022
Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունն արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է վերապատրաստման և հոսպիտացիոն ծրագրեր:
Ծրագրերը հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես տրամադրվում է գերմաներենի լեզվական դիպլոմ: Ծրագրի մասնակիցները ոչ միայն հնարավորություն կստանան զարգացնելու իրենց…
Ապրիլի 18, 2022
Ս․թ․ ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին «Փարիզ հոթել Երևան» հյուրանոցում (Ամիրյան 4/6) տեղի է ունենալու «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն և անվտանգություն» խորագրով համաժողով, որն անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կազմակերպված «Աղջիկները ՏՀՏ-ում» ամենամյա արշավի շրջանակում։ Համաժողովի համակազմակերպիչներն են «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն առցանց տիրույթում անվտանգության խնդիրներն ու…
Ապրիլի 13, 2022
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО/ՄՄՀՊԻ) և Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2022/2023 ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակում:
2022/2023 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ /Առդիր 1՝ տեղեկատվություն առաջարկվող կրթական ծրագրերի վերաբերյալ/:
Դիվանագիտական…
Ապրիլի 13, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ)՝
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,
«Ճարտարապետություն և շինարարություն»,
«Հնագիտություն»,
«Լեզվաբանություն»,
«Բժշկություն»,
«Արաբերեն լեզու»,
«Իսլամագիտություն»:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Հորդանանի…
Ապրիլի 13, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները փոխվել են:
Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Քննություններն էլ տեղի կունենան 2022 թվականի ապրիլի 21-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Ապրիլի 11, 2022
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության…
Ապրիլի 5, 2022
Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ:
Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ հարակից այլ բնագավառներում:
Ընտրվելու դեպքում գործուղվողը պարտականությունների կատարման ողջ ընթացքում (1 տարի՝ պայմանագիրը երկարաձգելու…
Ապրիլի 4, 2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՄԱԿ-ի GRACE նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու «Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց ուսանողների և երիտասարդների համար» կրթական ծրագրին:
Ամառային դպրոցը նախատեսված է 18-29-ը տարեկան, անգլերենի գերազանց իմացությամբ և թեմայով հետաքրքրված երիտասարդների համար:
Դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 25-ն է:
Ամառային դպրոցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է կից նյութերում:
Մարտի 31, 2022
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր (NSP)՝ ուսանողների, հետազոտողների, համալսարանների դասախոսների և արվեստագետների համար:
Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում է Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետներն են՝ 2022 թ. ապրիլի 30-ը և հոկտեմբերի 31-ը` համապատասխան կիսամյակների համար:
Դիմումները պետք է ներկայացնել առցանց՝ www.stipendia.sk կայքի միջոցով:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ https://www.scholarships.sk/ կայքի միջոցով և կից ներկայացվող
Մարտի 23, 2022
Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բուլղարերենի, բուլղարական գրականության և մշակույթի թեմատիկայով միջազգային ամառային սեմինարներին մասնակցության հայտերի ընդունում՝ հետևյալ պայմաններով․
Սբ. Կլիմենտ Օհրիդսկի համալսարան՝ 2022 թվականի հուլիսի 10-30-ը (1 տեղ) ( www.slav.uni-sofia.bg/index.php/summer-seminar),
Սբ. Կիրիլ և Մեթոդիոս համալսարան՝ ս.թ․ հուլիսի 11-31-ը (1 տեղ) (www.uni-vt.bg/bul/?zid=144):
Սեմինարը Բուլղարիայի Հանրապետության…
Մարտի 23, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 տեղ՝ ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ…
Մարտի 22, 2022
2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022):
Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն:
Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Մասնակցության համար պահանջվող նյութը պետք է ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 27-ը:
Մանրամասներին կարող եք…
Մարտի 21, 2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2022 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման:
Համաձայն վերոհիշյալ կարգի՝ Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել և…
Մարտի 21, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:
Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպությանը 321 մլն 638 հազար 400 ՀՀ դրամ գումարի հատկացում:
Ամառային ճամբարները պետք է…
Մարտի 18, 2022
Մեկնարկել է Լեհաստանում Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը ճարտարագիտության, գյուղատնտեսության, տեխնիկական և բնական գիտությունների բնագավառներում։
Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից:
Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական առաջընթացին ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների կրթական մակարդակի…
Մարտի 18, 2022
Սլովակիայի կառավարությունը հայ ուսանողների համար հայտարարել է տնտեսագիտության, մեխանիկական ինժեներության, կիբեռնետիկայի, ատամնաբուժության և մի շարք այլ բնագավառներում 2022-2023 ակադեմիական տարվա համար 1 կրթաթոշակային ծրագրի (բակալավրի և մագիստրոսի աստիճաններ) հայտերի ընդունելության մասին։
Հայ ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով (պաշտոնական կայքի միջոցով՝ www.vladnestipendia.sk) 2022 թվականի մարտի 25-30-ն ընկած ժամանակահատվածում։ Դիմորդները տեխնիկական հարցերը կարող…
Մարտի 14, 2022
Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ:
Ուսումնառության տևողությունը 3 տարի է:
Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է:
Կրթաթոշակին մասնակցելու հայտերն…
Մարտի 10, 2022
Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայաստանի Հանրապետության դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպում է ռուսաց լեզվով էսսեի մրցույթ։
Ռուսաց լեզվով էսսեի հանրապետական առաջին մրցույթի կազմակերպման և անցկացման մասին հայտարարությունը, գնահատման չափանիշները և այլ մանրամասները՝ կից տեղեկատվական նամակում։
Մարտի 9, 2022
Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից անցկացվում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք. միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, հետազոտողներ, մինչև 30 տարեկան երիտասարդ ուսուցիչներ՝ սեփական կամ համահեղինակած և նախկինում չհրապարակած գիտական հոդվածներով (թուրքմեներենով, ռուսերենով և անգլերենով):…
Մարտի 9, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով.
«Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում»,
«Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների…
Մարտի 4, 2022
Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության կրթական բաժինը Իսպանիայի Խաենի համալսարանի հետ 1 հայ ուսանողի հնարավորություն է տալիս օգտվելու համալսարանական մագիստրոսական կրթաթոշակից 2022-23 թթ․ ուսումնական տարվա համար։
Ներկայացված ծրագրի շրջանակում կրթաթոշակների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակ (info@spainconsulate.es, +374 10 54 76…
Մարտի 3, 2022
«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» 2022 թ. ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման հայտերի ընդունում:
Հայտերի ներկայացման կարգը.
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է
-…
Մարտի 2, 2022
Մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Րընմինի համալսարանի «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կրթաթոշակային ծրագիրը:
Համալսարանն ուսանողներին կհատկացնի մագիստրոսական կրթություն ստանալու ամբողջական կրթաթոշակ հետևյալ մասնագիտացումներով՝
Չինական քաղաքագիտություն,
Տնտեսագիտություն,
Իրավունք,
Մշակույթ։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է։
Մագիստրոսական ծրագրին դիմելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կցվում է։
Մարտի 1, 2022
«ԳիտՍԵՐունդ» ծրագիրը հրավիրում է՝ մասնակցելու «Ակտիվ ուսումնառություն՝ ԳիտՍԵՐունդ-ի հետ» առկա ձևաչափով իրականացվող համաժողովին: Ծրագրի նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրն արդեն երրորդ տարին կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին՝ իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ…
Փետրվարի 24, 2022
«Ապահով Համացանց 2022» ծրագրի շրջանակներում հայտարարվում են․
«Ապահով համացանց» և «Կեղծ լուրեր» խորագրերով լավագույն բաց դասի դասավանդողների մրցույթները (հայտարարությունները կցվում են):
Մրցույթի անվանակարգերում առաջադրվելու համար պետք է բաց դասի ձեր տեսանյութը կամ սցենարը 2 լուսանկարով ուղարկել
safe.armenia@gmail.com հասցեով, նշելով Ձեր անունը,կրթական հաստատությունը, մարզը և համայնքը՝ լրացնելով հայտը այստեղ՝
Փետրվարի 22, 2022
«ՀայՓոստը» մասնակցում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային 51-րդ մրցույթին: Մրցույթի նպատակն է նամակ գրելու արվեստի միջոցով բարելավել գրագիտությունը, ստեղծագործական հմտությունները և կատարելագործել լեզվական ունակությունները:
Մրցույթի թեման է «Գրի՛ր նամակ որևէ ազդեցիկ անձի՝ բացատրելով, թե ինչու և ինչպես է պետք գործել կլիմայական ճգնաժամի պարագայում»: Մրցույթին կարող են…
Փետրվարի 18, 2022
Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն՝ օտարերկրյա դիմորդների համար՝ բակալավրիատի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով:
Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3LBbd66 և https://bit.ly/3gSUdKH, իսկ առցանց գրանցման և փաստաթղթերի ներկայացման համար՝ https://admission-2021.rudn.ru) հղմամբ:
Ժողովուրդների…
Փետրվարի 16, 2022
Օտարերկրյա ուսանողներին տրվել է հնարավորություն մասնակցելու թաիլանդական համալսարանների կրթական ծրագրերին:
Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2022 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանակում օտարերկրյա ուսանողներին հրավիրում է մասնակցելու մագիստրոսական ծրագրի:
Ծրագիրն իրականացվում է թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ: Ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրի հատկացվում է մինչև հինգ հայտ:
Թեկնածուները պետք է…
Փետրվարի 15, 2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու կենտրոնում կայանալիք «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով զեկուցումներով։ Գիտաժողովը կմեկնարկի ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 10։00-ին։
Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և մագիստրանտների հիմնարար և կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու…
Փետրվարի 9, 2022
Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին:
Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ:
Կրթաթոշակները նախատեսված եմ ոչ ԵՄ քաղաքացիների համար և կազմում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 4 տարիների համար: Թեկնածուները պետք է ունենան հունարենի իմացությունը հավաստող վկայական կամ մինչև ուսումնառությունն անցնեն հունարենի մեկամյա…
Փետրվարի 8, 2022
Մեկնարկել է Ռումինիայի կողմից կրթաթոշակների տրամադրման ծրագիրը` երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար:
Կրթաթոշակները տրամադրվում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է:
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.mae.ro/node/57474:
Փետրվարի 8, 2022
ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլի մասին, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար: Գարնանային փուլը կկայանա փետրվարի 21-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում: Այն հասանելի է հետևյալ հարթակում՝ manage.mirglobus.ru: Նախադպրոցական մասնակիցների համար նախատեսված է մարտի 28-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածը՝
Փետրվարի 2, 2022
Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը:
Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգացման համար: Ամենամյա այս մրցանակի նպատակն է աջակցել գիտնականների գործունեությանը, խրախուսել երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին:
Մրցանակի…
Հունվարի 31, 2022
Լեհաստանի բուհերը 2 կրթաթոշակային ծրագրերով ուսանելու հնարավորություն են ընձեռում:
1. «Տիտուս Ֆիլիպքվիչի» մրցանակ: Այս կրթաթոշակային ծրագրով թեկնածուի համար նախատեսվում է 10-ամսյա կեցությամբ Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար կամ հասարակական գիտությունների բնագավառում 5 ուսումնասիրություն (2-ական ամիս) հետևյալ ոլորտներում՝
հասարակական գիտություններ,
ճշգրիտ գիտություններ,
տնտեսական գիտություններ,
տեխնիկական գիտություններ,
հումանիտար գիտություններ:
Թեկնածուների…
Հունվարի 24, 2022
Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։
Ծրագիրը բակալավրիատի կրթությամբ միջազգային ուսանողներին մագիստրոսական աստիճանի համար տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում։
Ծրագրի շրջանակում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսման կողմնորոշման հարցում (հղումը՝ https://bit.ly/3Ix30gS)։…
Հունվարի 21, 2022
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները հրավիրվում են մասնակցելու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայանալիք «Սննդի անվտանգություն» թեմայով անգլերենի միջազգային օլիմպիադային:
Այն կկայանա 2022 թվականի մայիսի 19-21-ը: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի մարտի 19-ը:
Օլիմպիադային մասնակցելու պայմանների, տարիքային խմբերի, թեմաների վերաբերյալ հավելյալ…
Հունվարի 20, 2022
Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:
Նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում և վարպետության դասեր՝ հետևյալ մասնագիտություններով՝
…
Հունվարի 14, 2022
ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջը հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի շրջանավարտներին հրավիրում է ուսանելու հետևյալ մասնագիտություններով.
Արդյունաբերական ռոբոտներ,
Արդյունաբերական ավտոմատիկա,
Էլեկտրամոնտաժ,
Լաբորատոր քիմիական վերլուծություն,
Տեղեկատվական համակարգեր և ծրագրավորում (BIM-Pithon-նախագծում և ծրագրավորում),
Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում:
Քոլեջը կտրամադրի մրցակցային կրթաթոշակ՝ 20.000 ռուբլու չափով, կապահովի կեցություն…
Հունվարի 11, 2022
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է «Scholarship Program for Master's Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի և կրթաթոշակների մասին:
Ծրագիրն ունի վերապատրաստման դասընթացի ձևաչափ, ուստի վերջինիս թիրախային խմբերն են՝ տնտեսության, առևտրի և ֆինանսների, հանրային քաղաքականության այլ ոլորտների պետական մարմինների աշխատակիցները:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. փետրվարի 3-ն է:
Կրթաթոշակների…
Դեկտեմբերի 28, 2021
«Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության շրջանակում UWC Դիլիջանի դպրոցում 2022 թվականին կմեկնարկի «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» մեկամյա ծրագիրը, որին կարող են դիմել Գյումրիի, Տավուշի և Երևանի 14-16 տարեկան երեխաները, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Ռուսաց լեզվի իմացությունը կարևոր է, քանի որ ծրագիրը դասավանդվելու է ռուսերենով: Ուսուցումն անվճար է:
Մանրամասներ ծրագրի վերաբերյալ…
Դեկտեմբերի 28, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով):
Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022…
Դեկտեմբերի 13, 2021
«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation Girls” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022» մրցաշրջանի սկիզբը:
Երևանի և ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի ինֆորմատիկայի ուսուցիչները, աշակերտուհիներից կազմված թիմերով հրավիրվում են մասնակցելու «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022» ծրագրին:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը, ծրագրի հայտարարությունը…
Նոյեմբերի 25, 2021
2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկման նիստը:
Նիստին մասնակցել ցանկացող քաղաքացիները մինչև 2021 թվականի նոյեմբերի 29-ը՝ ժամը 10:00-ն, մասնակցության մասին…
Նոյեմբերի 22, 2021
ՌԴ «Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը հայտարարում է «Տարվա ուսուցիչ-2021» մասնագիտական հետազոտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասին:
Մրցույթի նպատակը դասավանդման լավագույն փորձի տարածումն է, մանկավարժական կազմի մասնագիտական զարգացումը:
Մրցույթին պետք է ներկայացնել հոդվածներ՝ 5-12 էջի սահմաններում, մեթոդական մշակումներ, մանկավարժական նախագծեր, որոնք մրցույթի արդյունքներով կներառվեն «Տարվա ուսուցիչ-2021» մրցույթի հոդվածների ժողովածուում:…
Նոյեմբերի 19, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը: Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.:
Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է…
Նոյեմբերի 19, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի «1193. Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում:
Դրամաշնորհը նախատեսվում է 2 ուղղությամբ: ՀՀ Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումների տրամադրման նպատակով՝ «11001. Մանկավարժահոգեբանական…
Նոյեմբերի 17, 2021
ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադայի ձմեռային փուլի վերաբերյալ:
Միջոցառումը, որը կանցկացվի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 3-ը, կօգնի երեխաների շրջանում ձևավորել տարրական գիտելիքներ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ:
Լրացուցիչ նյութերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/QMpdwQsnTJA5n1zV7:
Նոյեմբերի 9, 2021
Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը (Московский автомобильно-дорожный государственный технический университет (МАДИ)) հայտարարում է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Все дороги ведут в МАДИ»:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձինք հնարավորություն կունենան ՌԴ բյուջեի միջոցների հաշվին ստանալ անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների աշակերտները, քոլեջների ուսանողները,…
Նոյեմբերի 2, 2021
Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2022-2023 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են…
Հոկտեմբերի 18, 2021
Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) հայտարարել է «SDG Global Leader JFY 2022» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագրի մասին, որը ֆինանսավորում է JICA-ն:
Ծրագրին դիմելու և առցանց գրանցման համար հարկավոր է մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը դիմել Հայաստանում ՃՄՀԿ գրասենյակ (համակարգող՝ Ռուզան Խոջիկյան, հեռ.՝ (+37410) 568 805, (+37477) 710 760, էլ.…
Հոկտեմբերի 15, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2022 թ. Վենետիկում կայանալիք՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրում:
Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թ. ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո: Ցուցահանդեսի…
Հոկտեմբերի 13, 2021
Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) ֆինանսավորում է «Agricultural Studies Network for Food Security (Agri-Net)» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագիրը:
Մագիստրոսական ծրագրի տևողությունը 2 տարի է, իսկ թեկնածուական ծրագրինը` 3 տարի: Ուսումնառությունն իրականացվելու է անգլերենով: Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից ներկայացվող փաստաթղթերից:
Ծրագրին մասնակցելու և առցանց…
Հոկտեմբերի 13, 2021
Ս.թ. հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը:
«Nobel Fest»-ը եվրասիական տարածաշրջանի առավել հայտնի և մասշտաբային միջոցառումներից է, որի ժամանակ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալիս Նոբելյան մրցանակակիրներ, բեկումնային հետազոտությունների մրցույթի հաղթողներ և հայտնի փորձագետներ:
Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ https://nobel-fest.inpolicy.net…
Հոկտեմբերի 12, 2021
Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանա քաղաքում նոյեմբեր ամսին կանցկացվի Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադան, որին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցների 15-18 տարեկան սովորողները:
Օլիմպիադան կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով:
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.iafpho2021.uz կայք:
Հոկտեմբերի 6, 2021
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԿԳՄՍՆ հետ համատեղ, նոյեմբերի 8-13-ը անցկացնելու է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթ։ Շաբաթվան ընդառաջ՝ հրավիրում ենք ուսուցիչներին՝ մասնակցելու ինտեգրված դասի պլանների մրցույթի։
Մրցույթի հայտարարությունը՝ https://media.am/hy/announcements/2021/10/01/29788/։
Նախապատրաստական առցանց քննարկման հայտը՝ https://forms.gle/wRzHTrwG9sfbbHRT8։
Հոկտեմբերի 2, 2021
2021 թվականի նոյեմբերի 3-6-ը Բելառուսի Հանրապետությունում կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով:
Համաժողովին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների պատվիրակություններ՝ յուրաքանչյուրում ներառելով 8 մասնակից: Համաժողովի առանցքային նպատակն է խթանել ԱՊՀ տարածքում երիտասարդների միջև համագործակցությունը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական, կրթական, սոցիալական ներուժը։
Համաժողովին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են նամակ ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին…
Սեպտեմբերի 30, 2021
Նպատակ. Աջակցել ՀՀ-ում թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի իրականացման գործում:…
Սեպտեմբերի 30, 2021
Նպատակ. Աջակցել ՀՀ-ում ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության…
Սեպտեմբերի 28, 2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթ:
Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկային թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում…
Սեպտեմբերի 28, 2021
Սիրելի աշակերներ.
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ հոկտեմբերի 3-ին /կիրակի/ Երևանի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 11:00-ը սկսվում և սկսման պահից 5 ժամ (300 րոպե) տևողությամբ անցկացվելու է Մ․Վ․Լոմոնոսովի անվան հերթական 44-րդ Մրցույթը։ Առաջադրանքները կատարելու համար պետք է մուտք գործել online.olimpiada.ru կայք։
Հաշվի առնելով համավարակի պայմանները, Մրցույթն այս տարի նույնպես կանցկացվի առցանց /օնլայն/ ռեժիմով, որի ժամանակ աշակերտներն առաջադրանքները…
Սեպտեմբերի 25, 2021
UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտարարում է UWC քոլեջների 2022-2024 ուսումնական ժամանակահատվածի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։
Ընդունելությանը կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի 15-17 տարեկան այն աշակերտները, որոնք ցանկանում են ստանալ բարձրակարգ միջազգային կրթություն, ձգտում են բացահայտել իրենց ներուժը, իրականություն դարձնել իրենց գաղափարները և մաս դառնալ սոցիալապես ակտիվ միջազգային համայնքի։
Հայտադիմումներն…
Սեպտեմբերի 24, 2021
«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան Բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Այն նախագծային կրթություն է։
Ո՞ւմ համար է ծրագիրը
«Այբ» հիբրիդային կրթությունը նախագծված է Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների համար։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն է, նրանց մոտ…
Սեպտեմբերի 17, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ…
Սեպտեմբերի 16, 2021
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Ազգային կրթաթոշակային ծրագիր՝ ուսանողների, հետազոտողների (PHD students), համալսարանների դասախոսների և արվեստագետների համար:
Կրթական ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ www.scholarships.sk և կից փաստաթղթից։
Սեպտեմբերի 15, 2021
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցկացնում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության 14-35 տարեկան քաղաքացիները (հեղինակ՝ ֆիզիկական անձինք կամ ստեղծագործական խմբեր):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պաստառներ կամ տեսահոլովակներ և…
Սեպտեմբերի 13, 2021
«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (ք․Սամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարան, իսկ փաստաթղթերի պատճեններն ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝…
Սեպտեմբերի 3, 2021
Պարադիգմա կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա Էդքեմփի շրջանակներում, «Ներառող կրթություն» ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ներառող կրթությունը գործնականում» խորագրով Համայնքային գիտաժողով (Էդքեմփ) 2021թ.:
Գիտաժողովի նպատակն է.
տարբեր մասնագիտական համայնքների ձևավորումը,
մանկավարժների լավագույն փորձի տարածումը,
փորձի փոխանակումը։
Գիտաժողովին կարելի է մասնակցել որպես խոսնակ և որպես մասնակից։
ՈՐՊԵՍ ԽՈՍՆԱԿ գրանցվելու…
Սեպտեմբերի 3, 2021
Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։
Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն՝ 18 միավոր, լսելու…
Սեպտեմբերի 2, 2021
ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադա, որն անցկացվում է տարին 4 անգամ։
Դպրոցականների, ինչպես նաև ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողների համար օլիմպիադայի աշնանային փուլն այս տարի կանցկացվի manage.mirglobus.ru պորտալում՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 1-ը, իսկ 3-7 տարեկան երեխաների համար՝ dsmanage.mirglobus.ru պորտալում՝ սեպտեմբերի…
Սեպտեմբերի 2, 2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է Հայաստանում կրթության ոլորտի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով խորհրդատվական ծառայության առաջարկների մրցույթ:
Խորհրդատվական ծառայության նպատակն է իրականացնել կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն` Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի ուղեցույցներին համապատասխան: Ոլորտի վերլուծության արդյունքները և Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի գնահատումը կնպաստեն եռամյա գործողությունների մանրամասն ծրագրերի մշակմանը:
Շահագրգիռ կազմակերպությունները կարող են…
Սեպտեմբերի 1, 2021
Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը հայտարարել է «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր» դպրոցականների համառուսաստանյան սպորտային մրցումների անցկացման մասին։
Մրցումներն անցկացվում են ՌԴ նախագահի բարձր հովանու ներքո, որոնց նպատակն է․
երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամենօրյա պարապմունքներին,
երեխայի համակողմանի զարգացումը,
տաղանդավոր…
Օգոստոսի 31, 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնը (Սոֆիայի կենտրոն) հրավիրում է մասնակցելու «Ոչ նյութական մշակութային ժառանգություն. հաջորդ սերունդը» խորագրով երիտասարդական մրցույթին:
Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձինք՝ ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության որևէ տարր, որը ներառված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Հաղթող ճանաչված 3…
Օգոստոսի 30, 2021
Սեպտեմբերի 1, 17:30- 20:30
Ալիխանյան ազգային գիտական լաբորատորիա, ֆիզիկայի գիտավան, Երևան
Մասնակցության հրավեր
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Ֆիզիկայի գիտավանի բնակիչները և «Գիտուժ» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 17:30-ին կազմակերպում են «Գիտելիքի օրը Գիտավանում» ճանաչողական, կրթական, տոնական միջոցառումը։
Այդ օրը ֆիզիկայի գիտավանում՝ Արտեմ Ալիխանյանի կիսանդրուն և գիտական լաբորատորիային հարող տարածքում, կանցկացվեն…
Օգոստոսի 25, 2021
Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանը (Foreign Trade University (FTU)) օտարերկրյա ուսանողների համար առաջարկում է որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր անգլերենով։
Համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.english.ftu.edu.vn կայքից, իսկ դիմելու ժամկետների և այլ մանրամասների համար` կապվել admission@ftu.edu.vn էլեկտրոնային փոստի միջոցով։
Արտաքին առևտրի համալսարան ընդունման փաստաթղթերի, ինչպես նաև ծրագրերի վերաբերյալ…
Օգոստոսի 23, 2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության (բացառությամբ առաջին…
Օգոստոսի 17, 2021
Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2021 թվականի «օգոստոսի» «13» «01 /21» որոշմամբ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» N 54 արձանագրային որոշումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ (այսուհետ՝ պատվիրատու), որը գտնվում է…
Օգոստոսի 16, 2021
Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ հայտարարում է Վ. Գ. Կոստոմարովի անվան մարդասիրական հետազոտությունների և երիտասարդական նախագծային նախաձեռնությունների դրամաշնորհային աջակցության մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 18-35 (ներառյալ) տարեկան երիտասարդները՝ հայտեր ներկայացնելով տեղեկատվական-կրթական ծրագրեր և գիտահետազոտական նախագծեր անվանակարգերում: Կարելի է դիմել անհատապես և…
Օգոստոսի 13, 2021
Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում 2021 թ. սեպտեմբերի 17-19-ը կկայանա «Պիսեննիյ սպաս» («Пісенний Спас») արվեստների VII միջազգային երիտասարդական փառատոնը, որի շրջանակում անցկացվելու է երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ հետևյալ անվանակարգերում.
«Էստրադային երգի կատարող»` 14-ից 35 տարեկանների համար,
«Հեղինակային երգի կատարող»` 14-ից 35 տարեկանների համար,
«Կոնֆերանսիե (ելույթավար)»` տարիքային սահմանափակում չկա:
Մրցույթին մասնակցությունն…
Օգոստոսի 11, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով:
Փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և հանձնաժողովի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես…
Օգոստոսի 10, 2021
Լեհաստանում կիրականացվի «Կանայք միջազգային անվտանգությունում՝ Արևելյան գործընկերության համար» (WISEP) 6-ամսյա դրամաշնորհային ուսումնական ծրագիրը: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կին ներկայացուցիչների համար:
Ծրագրին կարող են դիմել 25-44 տարեկան իգական սեռի անձինք, որոնց ուշադրության կենտրոնում են միջազգային անվտանգության հիմնախնդիրները: Կարևոր նախապայման է առնվազն…
Օգոստոսի 4, 2021
Իտալիայի Սան Ռեմո, Դիանո Մարինա և Ֆրանսիայի Կանն քաղաքներում 2021-2022 թթ. տեղի է ունենալու Սան Ռեմո 2021 թ. աշուն և Սան Ռեմո 2022 թ. գարուն «Կոդե Դ‘Ազուր» համաշխարհային ֆոլկլորային փառատոնը:
Ամեն տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 100 պարային անսամբլներ աշխարհի տարբեր երկրներից` ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը,…
Հուլիսի 30, 2021
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է հայտերի մրցույթ՝ «Ստեղծարար արդյունաբերության կատալիզացումը Հայաստանում» թեմայով:
Մրցույթի միջոցով փնտրվում է փորձառու մասնագետների հայկական միավորում՝ ստեղծարար արդյունաբերության ոլորտում սոցիալ-տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և զարգացմանն ուղղված «ստեղծարար արդյունաբերության» կայուն հարթակ ստեղծելու նպատակով:
Մրցույթի նպատակն է զարգացնել Հայաստանի տնտեսությունը` աջակցելով մշակութային և ստեղծագործական արդյունաբերության ոլորտում…
Հուլիսի 19, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի…
Հուլիսի 13, 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրագիտության միջազգային ծրագիրը հայտարարում է երկրագիտության բնագավառում նոր նախագծերի ընդունման մրցույթ: Նախագծերը պետք է լինեն բազմամասնագիտական և ներառեն ներքոնշյալ գիտական տիրույթներից առնվազն մեկը՝
1. աշխարհագրական վտանգներ,
2. բնական ռեսուրսներ,
3. գեոդինամիկա,
4. հիդրոերկրաբանություն,
5. գլոբալ փոփոխություն,
6. աշխարհագրական ժառանգություն Կայուն զարգացման նպատակների…
Հուլիսի 7, 2021
Իտալիայի Հանրապետության կառավարությունն Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 45-ամսյա կրթաթոշակ:
Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 13-ը:
Կրթաթոշակների տրամադրման պայմանների, ժամկետների, ինչպես նաև տարիքային սահմանափակումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝
https://studyinitaly.esteri.it/en/home_borse
https://www.esteri.it/mae/en/servizi/stranieri/opportunita
Հունիսի 24, 2021
Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։
Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմում-հայտի ձևը կցվում են:
Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ international@escs.am էլ. փոստի…
Հունիսի 21, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ…
Հունիսի 18, 2021
Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայի (IEO) կազմկոմիտեն հայաստանյան թիմին հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կայանալիք օլիմպիադային:
Միջազգային տնտեսագիտական օլիմպիադան ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար:
Մրցույթը բաղկացած է երեք մասից՝ տնտեսագիտություն, ֆինանսական գրագիտություն և գործարարություն: Լավագույն անհատ մասնակիցները և թիմերը կստանան մրցանակներ:
2020 թվականին 40…
Հունիսի 17, 2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը ՀՀ պետական բուհերի ուսանողներին հրավիրում են մասնակցելու «Beengineer-4» երկօրյա ուսանողական գիտաժողովին:
Աշխատանքները պետք է համապատասխանեն վերոնշյալ ոլորտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և դիզայն, տնտեսագիտություն, նորարարություն և պատրաստի արտադրանք:
Մասնագիտացված հանձնաժողովների ընտրած զեկուցման թեզիսները կտպագրվեն «Beengineer» ուսանողական գիտաժողովի տեղեկագրում։
Գիտական աշխատանքների…
Հունիսի 16, 2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի…
Հունիսի 14, 2021
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի /ԲՊՀ/ Համալսարանական շարունակական կրթության բաժինը և ԲՊՀ գիտական գրադարանը հայտարարում են գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացների (2-րդ փուլ) մեկնարկի մասին: Դասընթացների ընթացքում գրադարանավարները կծանոթանան ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, կուսումնասիրեն գործող օրենքները, ձեռք կբերեն մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ: Այդ ամենը կիրականացվի տեսական և գործնական դասախոսությունների…
Հունիսի 4, 2021
ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» («EU4Culture») ծրագիրը հայտարարում է մրցույթ ԵՄ Արևելյան գործընկերության ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:
Դրամաշնորհին կարող են դիմել Հայաստանի 15000 կամ ավելի բնակչություն ունեցող և մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքները: Նախնական փուլում կընտրվեն հինգ քաղաքներ՝ ամբողջական հայտի…
Մայիսի 26, 2021
Մայիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, Եվրոպական hանձնաժողովը կազմակերպում է «The Funding &Tenders Portal for Beginners» խորագրով առցանց վեբինար, որի հիմնական նպատակն է ծանոթացնել «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կայքի հնարավորություններին:
Վեբինարը տեղի կունենա YouTube հարթակում: Մասնակցության համար նախապես գրանցում չի պահանջվում:
Վեբինարի օրակարգը, ուղիղ միացման հղումը և այլ մանրամասներ հասանելի…
Մայիսի 25, 2021
Մայիսի 28-ին՝ ժամը 12:00-15:00-ին, Եվրոպական hետազոտությունների գործադիր գործակալությունը կազմակերպում է «Making the most of your MSCA Individual Fellowship» խորագրով առցանց աշխատաժողով։
Հանդիպումը կարող է հետաքրքրել «Մարի Կյուրի անհատական կրթաթոշակի» համար դիմած կամ դիմել պատրաստվող անձանց: Մասնակցության համար նախապես գրանցում չի պահանջվում:
Աշխատաժողովը տեղի կունենա https://bit.ly/2SoX04Z հարթակում:
Մայիսի 24, 2021
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ իրականացնելու փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ:
Հետազոտություններն իրականացվելու են Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Այն ՀՀ…
Մայիսի 21, 2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի` «1146. Հանրակրթության» ծրագրի «12008. Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ (համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի N 20-Ն…
Մայիսի 20, 2021
Թաիլանդի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը և Թաիլանդի համալսարաններն ու ակադեմիական կառույցները հայտարարում են 2021 թ. մի շարք մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի մասին: Դրանք են՝
1. Environmental Technology and Management
2. Master of Science in Pharmacy Program in Pharmaceutics
3. Master of Science Program in…
Մայիսի 14, 2021
Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11001/2-21
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի` 09.06.01. «11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ»-ն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ Վայոց ձորի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ…
Մայիսի 14, 2021
Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11001/1-21
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի` 09.06.01. «11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ»-ն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ Արարատի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ…
Մայիսի 6, 2021
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է հետևյալ լեզուներով. ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch:
Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվեն…
Ապրիլի 29, 2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մրցույթի անցկացման վերաբերյալ:
Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետև` Նախարարություն) սահմանած ժամանակացույցին համապատասխան:
Մրցույթն անցկացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության…
Ապրիլի 29, 2021
ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ ՀՀ պետական բյուջեով Գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:
Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ…
Ապրիլի 22, 2021
Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, քաղաքականությամբ հետաքրքրվող և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին առաջարկում է միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ Բեռլինում:
Ծրագրի տևողությունն է՝ 2022 թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021 թ. հուլիսի 31-ը:
Գերմանիայի Բունդեսթագի կայքում www.bundestag.de/ips զետեղված են…
Ապրիլի 13, 2021
Իրանի Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքի Ֆիրդուսու անվան համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա համար բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին տրամադրում է 12 կրթաթոշակային տեղ (ամբողջական և մասնակի): Կրթաթոշակները տրամադրվում են մեկ կրթական աստիճանի համար:
Դիմելու վերջնաժամկետ է սահմանված ս.թ. մայիսի 20-ը:
Վերջնական արդյունքները կամփոփվեն ս.թ.…
Ապրիլի 7, 2021
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ (МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2021/2022 թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում:
2021/2022 թթ. ուսումնական տարվա համար Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և…
Ապրիլի 6, 2021
«ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության…
Ապրիլի 6, 2021
Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման…
Ապրիլի 5, 2021
ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի…
Ապրիլի 2, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար:
Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման»…
Ապրիլի 2, 2021
«Նոր ժամանակի կրթություն» հասարական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք…
Ապրիլի 1, 2021
Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի…
Մարտի 25, 2021
2022 թ. պետական բյուջեի մշակման գործընթացի` ՀՀ 2022-2024 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության, շարունակական և լրացուցիչ կրթության վարչությունը նախաձեռնել է առցանց ձևաչափով քննարկում քաղհասարակության բոլոր շահագրգիռ կազմակերպությունների…
Մարտի 19, 2021
Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը մարտի 24-ին՝ Երևանի ժամանակով ժ. 13:00-19:15-ին (10։00-16։15 CET), հրավիրում է մասնակցելու «How to prepare a successful proposal in Horizon Europe» խորագրով առցանց աշխատաժողովին։
Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտերի նախապատրաստման պայմաններն ու մեխանիզմները։
Աշխատաժողովը տեղի կունենա «YouTube» հարթակում, սակայն…
Մարտի 18, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ մանկական հիմնադրամի հետ համատեղ ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթը անցկացվում է բաց ձևաչափով և հասանելի է բոլոր ցանկացող հանրակրթական դպրոցներին։
Մրցույթը հաղթահարած…
Մարտի 18, 2021
Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի իր կողմից և «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկության աջակցությամբ մշակած «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, դրանից բխող մի քանի տասնյակ ուսումնական ռազմավարություններ։ Բոլոր ռազմավարությունները մասնավորեցված են դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության համատեքստին և դասակարգված են ըստ պատմական ակտիվ մտածողության…
Մարտի 18, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթն անցկացվելու է բաց ձևաչափով և հասանելի է լինելու բոլոր հանրակրթական դպրոցների համար։
Մրցույթը հաղթահարած…
Մարտի 11, 2021
Ռուսաստանի Դաշնության կառավարության հատկացրած կրթաթոշակային տեղերի հաշվին 2021-2022 ուսումնական տարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար թեկնածուների գրանցման ժամկետը education-in-russia.com տեղեկատվական հարթակում երկարաձգվել է մինչև 2021 թ. մարտի 15-ը (https://arm.rs.gov.ru/ru/news/85254):
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://arm.rs.gov.ru/ru/news/82755:
Մարտի 11, 2021
Մարտի 18-ին ժամը 11.00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:
Մարտի 10, 2021
Այս տարի «Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին՝ առցանց: Մրցույթի գրանցման հարթակն արդեն բաց է: Անհրաժեշտ է մուտք գործել https://test.contests.am/hy կայք, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը։
Մասնակցության համար վճարումը հնարավոր է կատարել «Telcell» ընկերության Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ առանց կտրոն ներկայացնելու անհրաժեշտության։…
Մարտի 10, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (3 տեղ բակալավրիատ, 4 տեղ մագիստրատուրա, 1 տեղ ասպիրանտուրա):
Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, լեզուն չիմացող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի նախապատրաստական դասընթաց:
Մրցույթին միայն մեկ…
Մարտի 9, 2021
Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:
Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝
Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),
Մշակութային հեռուստահաղորդաշարեր,
Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,
Երաժշտական և արվեստի դպրոցներում…
Փետրվարի 24, 2021
ՀՀ կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է ուսանողների և հետազոտողների համար 2021 թվականի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը:
Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդները գնահատվում են՝ ըստ հետազոտության որակի, իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համար…
Փետրվարի 22, 2021
«Սոկրատ» ուսումնատեղեկատվական լրացուցիչ կրթության կենտրոնը կազմակերպում է համառուսաստանյան կրթահայրենասիրական «Ռուսֆեստ» շարադրությունների միջազգային փառատոնը:
Փառատոնի նպատակն է պահպանել և ամրապնդել ռուսաց լեզուն` որպես հոգևոր մշակույթի հիմք և ժողովրդի պատմական հիշողությունը սերունդներին փոխանցելու միջոց:
Փառատոնին կարող են մասնակցել՝
աշակերտներ,
միջին մասնագիտական ուսհաստատությունների սովորողներ,
բուհերի ուսանողներ և ռուսաց լեզվով հետաքրքրված…
Փետրվարի 20, 2021
Տնտեսագիտական համալսարանը տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով ավագ դպրոցների ավարտական դասարանների սովորողների համար կազմակերպում է հանրապետական մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը հայտագրվել ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
Մրցույթի մասնակիցները ՀՊՏՀ-ում (ք․Երևան, Նալբանդյան 128) 2-3…
Փետրվարի 19, 2021
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռենմինի համալսարանը (Chongyang Institute for Financial Studies at Renmin University of China) կազմակերպում է երկամյա մագիստրոսական ծրագիր (ուսումնառության լեզուն՝ անգլերեն) հետևյալ մասնագիտություններով՝ չինական քաղաքականություն, չինական տնտեսագիտություն, չինական իրավունք և չինական մշակույթ:
Ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն բակալավրի աստիճան, կամ այն…
Փետրվարի 19, 2021
«Տիեզերքի տաղանդները» երեխաների սոցիալական աջակցության զարգացման հիմնադրամն անցկացնում է «Փյունիկ» միջազգային մրցույթը, որը կանցկացվի 2021 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 15-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ, որոնք աշխատում կամ սովորում են արվեստի բնագավառում, այդ թվում՝ երաժշտական կամ թատերական ուսհաստատությունների սովորողներ, և՛ արվեստի, և՛ հանրակրթական…
Փետրվարի 19, 2021
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական)…
Փետրվարի 18, 2021
Փետրվարի 24-ին` ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:
Փետրվարի 18, 2021
Կորեայի «aSSIST University»-ում գործող «Seoul Business School»-ում MBA կրթական ծրագրին մասնակցելու համար Հայաստանին տրամադրվել է մեկ կրթաթոշակ (ուսման վճարի ամբողջական փոխհատուցմամբ): Ծրագիրը բաղկացած է 3 կիսամյակից:
Կրթաթոշակը ծածկում է միայն ուսման վճարը (29800000 կորեական վոն՝ մոտ 27 հազ. ԱՄՆ դոլար): Կեցության, ճանապարհի, բժշկական և այլ ծախսերը պետք է հոգա…
Փետրվարի 18, 2021
Լեհաստանի ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA) 2021 թ. փետրվարի 18-ին` երևանյան ժամանակով ժամը 11:00-ից 19:00-ն, իրականացնելու է վիրտուալ կրթական ցուցահանդես:
Ցուցահանդեսը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար, որոնք հետաքրքրված են Լեհաստանում ուսումնառությամբ: Առցանց հարթակում ներկայացվելու են Լեհաստանը՝ որպես սովորելու և ապրելու համար գրավիչ վայր, NAWA-ի և Լեհաստանի…
Փետրվարի 17, 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է անդամ պետություններին՝ ներկայացնելու թեկնածուներ «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» համար:
Մրցանակը նախատեսված է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում ըստ արժանվույն գնահատելու և ցուցադրելու անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ: Հայտերը պետք է ներկայացվեն միայն…
Փետրվարի 17, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն…
Փետրվարի 17, 2021
Միացեք Մայքրոսոֆթի E2 (Education Exchange) եռօրյա միջոցառմանը, որին հրավիրված են հայտնի մասնագետներ, փորձագետներ, դպրոցների ղեկավարներ և առաջնորդներ։ Նախկինում բացառիկ այս միջոցառումն այժմ բաց է աշխարհի բոլոր մանկավարժների և ղեկավարների համար:
Հասանելի կլինեն մասնագիտական զարգացման 30 թեմաներ (հանդիպումներ)՝ 5 ուղղություններով։ Հանդիպումներն օրվա ընթացքում կկրկնվեն մի քանի անգամ, որպեսզի աշխարհի տարբեր ծագերում բնակվողները կազմեն…
Փետրվարի 16, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ և հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս փուլում կարող են մասնակցել կրթական 3-րդ աստիճանում դասավանդող ուսուցիչները:
Դասընթացները հակահամաճարակային…
Փետրվարի 12, 2021
Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ Հիմնադրամը խրախուսում է գիտական գործընկերություններ արտասահմանցի և գերմանական լավագույն հետազոտողների միջև:
Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ Հիմնադրամը խրախուսում է գիտական գործընկերություններ արտասահմանյան և գերմանական լավագույն հետազոտողների միջև: Եթե Դուք գիտությունների թեկնածու եք, երիտասարդ եք և Ձեր գիտական կարիերայի առաջին քայլերն եք կատարում, կամ էլ եթե արդեն կայացած փորձառու գիտնական եք…
Փետրվարի 11, 2021
Մեկնարկել է UGRAD ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն է տալիս մեկ կիսամյակ ուսանել Միացյալ Նահանգներում։
Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև նոր միջավայրերին հարմարվելու հմտություններ ու շատ ավելին։
Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած և այս պահին բակալավրիատի ուսանող հանդիսացող երիտասարդները, որոնք հայաստանյան բուհում բակալավրի աստիճան…
Փետրվարի 5, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր
Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
անվանակարգերում հաղթող ճանաչված անձանց
Փետրվարի 4, 2021
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք…
Փետրվարի 2, 2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 տեղ):
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները կանցնեն լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների…
Փետրվարի 1, 2021
Սերբիայի մշակույթի և տեղեկատվության նախարարությունը 2021 թ. համար հայտարարել է սերբական գրականության՝ սերբերենից այլ լեզուների թարգմանության ծրագրերի ֆինանսավորման բաց մրցույթ:
Գրանցման թերթիկները կարելի է ներբեռնել Սերբիայի մշակույթի և տեղեկատվության նախարարության պաշտոնական կայքից (www.kultura.gov.rs):
Դիմումների վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 9-ը:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կցվում է…
Հունվարի 26, 2021
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԾԻԳ ՊՀ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
(կազմակերպության ընտրություն)
Ֆինանսավորման աղբյուր`
ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182
Առաջադրանքի անվանումը. «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրություն և գնահատում` ներառելով ավագ դպրոցի…
Հունվարի 25, 2021
Եվրոպայի Խորհուրդը «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում և «Ոչ ատելության խոսքին» hայասատանյան թիմի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» խորագրով առցանց անվճար դասընթացների շարքը։…
Հունվարի 25, 2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն) 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (15 կրթաթոշակային տեղ)՝
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,
«Ճարտարապետություն և շինարարություն»,
«Հնագիտություն»,
«Լեզվաբանություն»,
«Բժշկություն»,
«Արաբերեն լեզու»,
«Իսլամագիտություն» մասնագիտություններով:
Մրցույթին կարող…
Հունվարի 25, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ…
Հունվարի 19, 2021
Բրյուսովի պետական համալսարանի /ԲՊՀ/ Շարունակական կրթության բաժինը և ԲՊՀ գիտական գրադարանը հայտարարում են եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար: Դասընթացների նպատակն է ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին։
Հայտարարության ամբողջական տեքստը և աշխատակարգը կցվում են։
Հունվարի 15, 2021
PH International կազմակերպության հայտարարությունը կհետաքրքրի Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխատող անգլերենի ուսուցիչներին․
Building English Language Capacity for Armenian Students and Teachers
ATTENTION: The deadline for submitting application package is January 20, 2021, 6:00 pm, Armenia Standard Time (GMT+4).
Հունվարի 14, 2021
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` օտարերկրացիների և սփյուռքահայերի համար ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, ինչպես նաև նախապատրաստական բաժիններում ընդունելության ժամկետները երկարացվել են մինչև 2021 թվականի հունվարի 15-ը:
Հունվարի 13, 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը՝ «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով:
Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներն ու պատանիները: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են մասնակցել անկախ տարիքից:
Ցուցահանդեսին ներկայացվող չափանիշներն են՝
2 D նկարի համար առավելագույն չափը՝ 70x50 սմ,
3 D նկարի համար առավելագույն…
Հունվարի 12, 2021
«PACIFIC» ծրագիրն առաջարկում է երկամյա կրթաթոշակներ՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից մեկում (69 ինստիտուտ) կամ Վարշավայի մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտում սովորելու համար:
Կրթաթոշակներին կարող են դիմել ասպիրանտներ կամ առնվազն 4 տարվա համարժեք հետազոտական փորձով անձինք, որոնք վերջին երեք տարվա ընթացքում Լեհաստանում անցկացրել են առավելագույնը 12 ամիս:
Նախքան «PACIFIC» կրթաթոշակին…
Դեկտեմբերի 29, 2020
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը «The Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի շրջանակում տրամադրում է կրթաթոշակներ:
Կրթական ծրագիրն ստեղծվել է Ճապոնիայի կառավարության, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և գործում է ավելի քան երկու տասնամյակ:
Անգլալեզու ծրագիրը առաջարկում է լիարժեք կրթաթոշակներ զարգացող երկրների մասնագետներին, որոնք…
Դեկտեմբերի 29, 2020
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինհուա համալսարանի հանրային առողջության Վանկե դպրոցը հայտարարում է համալսարանում մագիստրոսական կրթության կրթաթոշակների մրցույթ։ Ուսուցումը, որը տևելու է մեկ տարի, անգլերեն է։ Կրթաթոշակը ներառում է նաև ուսանողական ավանի տարածքում կացություն։
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի մարտ ամիսը:
Կրթաթոշակի նպատակն է նպաստել Հայաստանի առողջապահության ոլորտում առաջնորդների նոր սերնդի…
Դեկտեմբերի 15, 2020
Դեկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:
Դեկտեմբերի 14, 2020
ՅՈԻՆԵՍԿՕ-ն հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի անվան հիմնարար գիտությունների համաշխարհային մրցանակի 2021 թվականի հայտադիմումների ընդունելություն:
Մրցանակը շնորհվելու է առաջին անգամ, լինելու է ամենամյա. մրցանակային ֆոնդը 2 դափնեկիրների համար կկազմի 250.000 ԱՄՆ դոլար:
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՅՈԻՆԵՍԿՕ-ի կայքից հետևյալ հղմամբ՝ https://en.unesco.org/stem/basic-sciences-prize:
Թեկնածուները մինչև 2020 թվականի մարտի 5-ն իրենց…
Դեկտեմբերի 11, 2020
Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող են մուտք գործել համակարգ և լուծել առաջադրանքները:
«Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների…
Դեկտեմբերի 10, 2020
Հետաքրքրվածություն ներկայացնելու հրավեր
Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության կամ անհատի (անհատների) (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` համակարգելու և իրականացնելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի (տնօրեններ և փոխտնօրեններ՝ կախված դպրոցի կառավարման կառուցվածքից) վերապատրաստման աշխատանքներ։
Ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստման բաղադրիչի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման մոդուլների մշակման և 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների բնագիտամաթեմատիկական…
Դեկտեմբերի 10, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մասնակցել կարող են՝
1. Ուսուցիչները և դաստիարակները,
2. Տնօրենները,
3. Ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։
Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած…
Դեկտեմբերի 10, 2020
Հետաքրքրվածություն ներկայացնելու հրավեր
Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` տրամադրելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստման աշխատանքների լոգիստիկ պլանավորման և միջոցառումների համակարգման ծառայություններ։
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում իրականացնելու է փորձառու վերապատրաստող կազմակերպություն, որի շրջանակներում շեշտը դրվելու է արդի, աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումների և նորարարական մեթոդների վրա՝…
Դեկտեմբերի 5, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հայտարարում է գնահատման փորձագետի մրցույթ։
Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկա (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 1-12 դասարանների առարկայական ծրագրերը,…
Դեկտեմբերի 3, 2020
FEYDEY International (Շվեյցարիա) և ARRAY Global Educational Systems (ԱՄՆ) կազմակերպությունները համատեղ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին կազմակերպում են միջազգային առցանց օլիմպիադա՝ Քիմիա, Կենսաբանություն և Ֆիզիկա առարկաներից:
Գրանցվել կարելի է հետևյալ հղումով՝ https://feydey.com/olympiads/ :
Նույն հղումով կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն առցանց օլիմպիադաների մասին։
Դեկտեմբերի 3, 2020
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ` գրականություն միջին դասարանների համար առարկայի մասով: Ընտրված խորհրդատուն կաշխատի և կհամագործակցի «Հայոց լեզու, գրականություն» աշխատանքային խմբում:
Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
Ուսումնասիրել`
Կրթության մասին…
Դեկտեմբերի 2, 2020
Դեկտեմբերի 3-4-ը (ժ. 14.00-18.00-ը) կանցկացվի «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը։
Կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մասնագետները։ Համաժողովը նախատեսված է նաև ռուսերենով…
Դեկտեմբերի 1, 2020
2021 թվականի փետրվարի 28-ից մարտի 14-ն ընդունվում են Վարշավայում կայանալիք 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցի մասնակցության հայտեր:
Դպրոցը նախատեսված է հումանիտար գիտությունների վերջին կուրսի ուսանողների համար, որոնք 25 տարեկանից ցածր են (կամ բարձր՝ բացառիկ դեպքերում) և պատրաստում են իրենց բակալավրի կամ մագիստրոսի թեզերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և ներկայի վերաբերյալ…
Նոյեմբերի 28, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական հանրակրթական դպրոցներին հրավիրում է մասնակցել «Դպրոցի կառավարում» և «Վարքային խնդիրները դպրոցում» թեմաներով մասնագիտական զարգացման նախագծերին, որն իրականացնելու են «իԳործ» ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցող Օնիկ Բայրամյանը և Անդրանիկ Կոստանյանը։
Նախագիծը մեկնարկում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։
Մասնակցելու համար անհրաժեշտ…
Նոյեմբերի 26, 2020
Թայլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանը (TUAF) տրամադրում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրիատի և ասպիրանտների կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր կրթաթոշակի համար 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանին տրամադրվում է մեկ կրթաթոշակ:
Դասընթացները ներառում են՝
- Բնապահպանական գիտության և կառավարման բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
- Սննդի տեխնոլոգիայի բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի…
Նոյեմբերի 26, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է 2020 թվականի կենսական գիտությունների (Life Sciences) Հասարակածային Գվինեայի միջազգային մրցանակ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 350.000 ԱՄՆ դոլար և կարող է հավասարապես բաշխվել առավելագույնը 3 դափնեկիրների միջև:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կողմից սահմանված մրցանակը նպատակ ունի խթանել անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից կենսական գիտությունների ոլորտում մարդկային կյանքի…
Նոյեմբերի 23, 2020
Ինֆորմատիկայի հարգելի ուսուցիչներ,
Հարգելի աշակերտուհիներ,
«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation Girls” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2021» մրցաշրջանի սկիզբը:
Մեծ սիրով հրավիրում ենք Երևանի և ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած Արցախի ինֆորմատիկայի ուսուցիչներին, իրենց աշակերտուհիների…
Նոյեմբերի 23, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին՝ ներկայացնելով թեկնածու մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար:
Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի…
Նոյեմբերի 19, 2020
Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։
Անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը՝ ստորև.
Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83,
Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67,
Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝…
Նոյեմբերի 18, 2020
Global Action Italy կազմակերպությունը նախաձեռնել է առցանց հարթակում անցկացնել «GLOBAL takes ACTION: Connecting Youth towards a Sustainable World» խորագրով ծրագիր՝ 2021 թ․ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում։
Ծրագրի նպատակն է ողջ աշխարհի երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնելու քննարկումներ կայուն զարգացման արդի մարտահրավերների շուրջ (սննդամթերքի անվտանգություն և թափոններ, օդի աղտոտվածություն և կայուն քաղաքներ,…
Նոյեմբերի 6, 2020
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների շրջանակում, պատանիների համար հայտարարում է տեսանյութերի մրցույթ «ԴԻՄԱԿայում ենք լրավարակին» խորագրով։
Սոցիալական մեդիայում կարճ տեսանյութերը շատ ազդեցիկ են․ դրանք ոչ միայն ժամանցի ու զվարճանքի համար են, այլ նաև կարևոր ուղերձներ տարածելու, խնդիրներ բարձրաձայնելու, լսելի դառնալու ու օգտակար լինելու գործիք են։
Եթե դու 13-18 տարեկան…
Նոյեմբերի 1, 2020
Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ–19-ի արձագանքման ծրագիր
Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայության մոդելի ներդրում
Դաստիարակների վերապատրաստման բաղադրիչ
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի…
Հոկտեմբերի 25, 2020
Վիշեգրադի քաղաքական հետազոտությունների դպրոցը (VSPS) և Դիվանագիտության եվրոպական ակադեմիան (EAD) կազմակերպում են (Building Democratic Resilience against Disinformation) կրթաթոշակային ծրագիրը։
Ծագիրը բաղկացած է 3 փուլից՝
Փուլ 1. (2020 թ. նոյեմբեր - 2021 թ. փետրվար/մարտ),
Այս փուլը կօգնի ստեղծել ուսումնական, աջակցական և համագործակցային հարթակ ` մի շարք դասընթացների և փորձի…
Հոկտեմբերի 22, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ, որի այս տարվա թեման է՝ «Արհեստական բանականության կիրառումը՝ ուսման շարունակականության և որակի ապահովման համար»։
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Մրցանակի պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:
Մասնակցության…
Հոկտեմբերի 22, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հայտարարում է գնահատման փորձագետի մրցույթ։
Նպատակ. Աջակցել ՀՀ-ում առարկայական չափորոշիչների/ծրագրերի փորձարկմանն ընդառաջ սովորողների գնահատման կարգի մշակմանը՝ «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և…
Հոկտեմբերի 20, 2020
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ` հետևյալ ոլորտների համար. «Համաշխարհային պատմություն հիմնական դպրոցի համար», «Համաշխարհային պատմություն ավագ դպրոցի համար» և «Հայոց պատմություն / եկեղեցու պատմություն հիմնական դպրոցի համար»: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և…
Հոկտեմբերի 20, 2020
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը սկսել է 2022 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:
Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով .
ընդհանուր-հումանիտար
մշակութային
կրթության և գիտության
ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված
տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության
սպորտի
զբոսաշրջության
ԱՊՀ անդամ…
Հոկտեմբերի 12, 2020
ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել «կանաչ» տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի…
Հոկտեմբերի 7, 2020
Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։
Հիմք է ընդունվել այն իրողությունը,…
Սեպտեմբերի 29, 2020
Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող 29 տարիներին Արցախը համայն հայության ուշադրության կիզակետում է: Ադրբեջանի սանձազերծած հարձակումները կրկին եկան հաստատելու, որ թշնամին շարունակում է իր վայրագ արարքները` մինչև չստանա կատարյալ ու ջախջախիչ հարված: Մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, համազգային պարծանք հանդիսացող մեր Բանակին: Մեր բոլոր հնարավորությունները կներդնենք` վերջնականապես դիմադրելու անխոհեմ…
Սեպտեմբերի 26, 2020
UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտարարում է UWC քոլեջների 2021-2023 ուսումնական ժամանակահատվածի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։
Ընդունելությանը կարող են մասնակցել 15-17 տարեկան այն աշակերտները, որոնք ցանկանում են ստանալ բարձրակարգ միջազգային կրթություն, ձգտում են բացահայտել իրենց ներուժը, իրականություն դարձնել իրենց գաղափարները և մաս դառնալ սոցիալապես ակտիվ միջազգային համայնքի։
Հայտադիմումները ընդունվում են մինչև…
Սեպտեմբերի 25, 2020
Ե. Չարենցի տուն-թանգարանը հանդես է գալիս նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության նոր առաջարկով, որի շրջանակում իրականացնում է Կրթական նոր ծրագիր «Արևելքը մանուկների աչքերով»:
Կրթական ծրագրի նպատակն է թանգարանում պահվող առարկաների օգնությամբ մանուկներին հաղորդակից դարձնել արևելյան մշակույթին, օգնել նրանց բացահայտելու այդ խորհրդավոր ու յուրօրինակ աշխարհը:
Ծրագրին կարող են մասնակցել 5-8 տարեկան երեխաները:
Մեկնարկը…
Սեպտեմբերի 23, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության…
Սեպտեմբերի 19, 2020
Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակի ծրագրի շրջանակում 2020-2021 ուսումնական տարվա ամառային կիսամյակի համար հայտարարվել է կրթաթոշակի տրամադրման մրցույթ:
Կրթաթոշակի համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2020 թվականի հոկտեմբերի 31-ը (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 16:00):
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ www.scholarships.sk կայքի միջոցով, որտեղ կարելի է նաև մանրամասն ծանոթանալ Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակի ծրագրի…
Սեպտեմբերի 19, 2020
ԻԻՀ Ղազվինի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանը հայտարարում է ընդունելություն օտարերկրյա ուսանողների համար (հայտարարությունը կցվում է):
Ընդունելության, ինչպես նաև մասնագիտությունների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ www.ikiu.ac.ir և www.admission.ikiu.ac.ir կայքէջերից:
Սեպտեմբերի 19, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
2020 թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020 թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի…
Սեպտեմբերի 15, 2020
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռել բակալավրի կրթական ծրագրով սովորող հայ ուսանողներին մասնակցել «Ուսանողական ավարտական համաձայնագրի ծրագրին» (Student Graduation Agreement Program):
Թեկնածուների գրանցումն անվճար է: Անհրաժեշտ փաստաթղթերը և դիմում-հայտը անհրաժեշտ է ներկայացնել international@escs.am էլփոստին մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը։ Թերի, կեղծ կամ ներկայացման վերջնաժամկետից հետո ուղարկված փաստաթղթերը չեն ընդունվելու:…
Սեպտեմբերի 15, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.09.2020թ., հմ. 1187-Ա/2 հրաման) Կոտայքի մարզի «Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներհանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կազմակերպվում են Կոտայքի մարզի «Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք.…
Սեպտեմբերի 14, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որ ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:
Սեպտեմբերի 14, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Տաթև գիտակրթական համալիրը» կազմակերպում է 90–ժամյա (13–15 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար։
Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Տաթև գիտակրթական համալիրում» (հասցեն՝ Կոմիտասի պողոտա, 49/2 շենք, 5-րդ հարկ, հեռ․՝ (010 232528, (ներքին՝ 150), բջջ՝ 099 903366)։
Սեպտեմբերի 11, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ /_N 1187-A/2_ _09.09.2020_/ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն՝
ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ…
Սեպտեմբերի 11, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ…
Սեպտեմբերի 11, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող…
Սեպտեմբերի 11, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.09.2020թ., հմ. 1187-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը կկազմակերպվի Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (077/099)33-76-90, (098)19-67-07):
Մասնակիցների ցանկությամբ դասընթացի կազմակերպման…
Սեպտեմբերի 10, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Եվրոպական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /«Եվրոպական համալսարան» հիմնադրամ, Դավիթ Անհաղթի 10, հեռ.`011-24-00-38, 093-01-45-77 (Նուրիջան Մանուկյան) կամ 093-17-92-02 (Նահապետ Զաքարյան) և Իջևանում/«Եվրոպական համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ/ Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/: Դասընթացը հնարավոր…
Սեպտեմբերի 10, 2020
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմումի Ձև-1՝ «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում)
2) 3x4 չափի երկու լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմ
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը
5) տեղեկանք՝ աշխատանքի վայրից
6) անձնագիր
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 70 000 ՀՀ դրամ:
Վճարը ներառում է բաշխման նյութեր, գրենական պիտույքներ:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 163068052667 Հայէկոնոմբանկ ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ
Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով, որոնք սկանավորվում և վերադարձվում են:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 10-24-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 26-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 099/56-01-04
Սեպտեմբերի 9, 2020
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:
Սեպտեմբերի 5, 2020
Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթը: Մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք, որոնք պետք է ներկայացնեն տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը:
Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցութային հանձնաժողովը կգնահատի գաղափարի յուրօրինակությունը,…
Սեպտեմբերի 3, 2020
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։
Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով:
Հաղթողին կտրվի հնարավորություն՝ օգտվելու թանգարանի կողմից պատրաստված անակնկալից։
Աշխատանքները կարող եք ուղարկել Ե․…
Օգոստոսի 28, 2020
2020 թ. սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանին նվիրված երիտասարդների առցանց լիագումար հանդիպում (UN75 Youth Plenary), որի ընթացքում մասնակիցներից ընտրվելու են երիտասարդներ, որոնք ելույթ կունենան սեպտեմբերի 21-ին կայանալիք ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանին նվիրված «Ապագան, որը մենք ուզում ենք, ՄԱԿ-ը, որը մեզ անհրաժեշտ է. վերահաստատելով մեր համատեղ հանձնառությունը մուլտիլատերալիզմին» (“The…
Օգոստոսի 28, 2020
Հարգելի՛ ուսուցիչներ,
ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, առցանց դասավանդման հմտությունների զարգացման նպատակով, e-school Armenia նախագծի շրջանակում սկսում է դասընթացներ՝ «Google Classroom» և «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ։ Ակտիվ հղումներով կարող եք ծանոթանալ տեսադասերին։
Առցանց դասավանդման մեթոդական հմտությունների զարգացման նպատակով e-school Armenia նախագիծը սկսում է դասընթաց՝
Օգոստոսի 28, 2020
ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) տեղեկացնում է, որ 2021 թ. մարտ ամսին Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի (CND) շրջանակում կազմակերպվելու է երիտասարդական ֆորում:
Ֆորումին մասնակցելու համար կարող են առաջադրվել թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և երիտասարդության հզորացման ոլորտում ակտիվորեն ներգրավված 14-23 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք…
Օգոստոսի 25, 2020
ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1086-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան …
Օգոստոսի 13, 2020
2020 թվականի աշնանը կսկսի գործել «Սովորի՛ր Ռուսաստանում» առցանց կրթական նախագիծը, որը կօգնի արտերկրի դիմորդներին ռուսաստանյան բուհերի ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար։
Նախագծի մասին մամուլի հաղորդագրությունը կցվում է։
Նյութ ռուսերեն էջը՝
Օգոստոսի 13, 2020
Օգոստոսի 18-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և բակալավրի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:
Օգոստոսի 13, 2020
«Գլոբուս» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնն անցկացնում է ամառային ժամանցային միջոցառումներ, որոնք նախատեսված են դպրոցականների, ուսանողների և բուհերի համար:
Միջոցառումներն անվճար Օլիմպիական խաղեր են հետևյալ ուղղություններով`
Տարրական տրամաբանություն` 1-11 դասարան, 1-3 դասընթաց,
Գլուխկոտրուկներ` 1-11 դասարան, 1-3 դասընթաց,
Հեքիաթների գիտակներ` 1-4 դասարան:
Օլիմպիադայի նպատակն է` ընդլայնել մասնակիցների մտահորիզոնը, խթանել նրանց ճանաչողական ակտիվությունը, համախմբել երեխաներին և նրանց ծնողներին:
Միջոցառումները տեղի կունենում…
Օգոստոսի 13, 2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է լրացուցիչ մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /4 տեղ մագիստրատուրա/:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում…
Օգոստոսի 11, 2020
ROSATOM ընկերությունը հայտարարում է «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի անցկացման մասին՝ նվիրված միջուկային արդյունաբերության 75-ամյակին։ Մրցույթն անցկացվում է Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնների հետ համատեղ:
Մրցույթի հիմնական նպատակներն են.
• միջուկային էներգիայի և միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունքի ձևավորում;
• ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում.
Օգոստոսի 5, 2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) քայլեր է ձեռնարկում Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամին-ԿՀԳ (The Global Partnership for Education-GPE) 2020 թվականից անդամակցելու և այս միջազգային գործընկերության ռեսուրսները հանրակրթության բարեփոխումներին ծառայեցնելու համար:
ԿՀԳ-ն հանդիսանում է տարբեր երկրների բարեփոխումները խթանելու աջակցության միջազգային գործիք, որը ենթադրում է օժանդակության ռեսուրսների տրամադրում բարեփոխումների մշակման…
Օգոստոսի 4, 2020
2020 թ. կրթաթոշակների շրջանակում Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA), Թաիլանդի միջազգային ասպիրանտական ծրագրով թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ, հրավիրում է օտարերկրյա ուսանողներին՝ դիմելու մագիստրոսի ծրագրի համար:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է www.tica.thaigov.net կայքում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ. օգոստոսի 27-ն է: Կրթաթոշակին մասնակցելու դիմումներն անհրաժեշտ…
Օգոստոսի 3, 2020
Նյու Դելիում գտնվող առաջատար համալսարաններից մեկը՝ Ջամիա Միլիա Իսլամիան (Jamia Milia Islamia), 2020-2021 թթ. ուստարում օտարերկրյա քաղաքացիների համար հայտարարում է ընդունելություն՝ բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Համալսարանի կրթական ծրագրերի, վարձավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.jmicoe.in և www.jmi.ac.in կայքերից կամ նամակ ուղարկել fsa@jmi.ac.in, registar@jmi.ac.in և vc@jmi.ac.in էլեկտրոնային հասցեներին:
Օգոստոսի 3, 2020
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից մեկնարկել է 2 թեմաներով («Հանրային հաղորդակցության միջոցով խթանելով Կորոնավիրուսային համավարակի ժամանակ կանոններին հետևելը», «Առցանց առևտուր․ խնդիրներն ու հնարավորությունները հայաստանյան ՓՄՁ-ների համար») հետազոտական հայտերի ընդունման գործընթացը:
Հետազոտությունների տեխնիկական առաջադրանքին, հիմնադրամին և հայտերի ընդունման…
Հուլիսի 30, 2020
Հնդկաստանի կառավարության և Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդի /ICCR/ կողմից կազմակերպվում է Այուրվեդա Ունանի, Սիդդհա և Հոմեոպաթիա թեմայով «ԱՅՈՒՇ կրթաթոշակային ծրագիրը», որին հրավիրվում են մասնակիցներ Հայաստանից:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանություն (հեռ.` (+37410) 539 173/74/75, ֆաքս.` +37410533984, +37410539170):
Մասնակիցները լրացված հարցաթերթիկները պետք է մինչև 2020 թվականի…
Հուլիսի 29, 2020
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և…
Հուլիսի 29, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ընթերցանության նոր նախագծի մեկնարկ` 13-ից 15 տարեկան աշակերտների համար: Նախագծի նպատակն է արթնացնել սերը գրքի նկատմամբ, խթանել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացումը, ձևավորել խոսքային մշակույթ։ Նախագծի խորագիրն է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով», որի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ…
Հուլիսի 28, 2020
2021 թ. հուլիսի 6-ից օգոստոսի 22-ը Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայում կանցկացվի «Kanagawa World Children’s Art Exhibition» ցուցահանդեսը: 4-15 տարեկան մանուկների ու պատանիների համար նկարների ցուցադրման այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Հայտերն ընդունվում են 2020 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Կից՝ մասնակցության մասին առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև…
Հուլիսի 23, 2020
Նպատակ. մշակել բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների իրականացմանն ուղղված «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը:
Համառոտ ակնարկ ծրագրի վերաբերյալ. «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը տարիներ շարունակ Եվրոպական ուսանողական ասոցիացիայի մշակած և թողարկված հրատարակություն է, որը համադրում և վերլուծում է բարձրագույն կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի ուղղությունների ներդրումն ու իրականացումն ազգային մակարդակում: Հրատարակությունը հիմնականում նպատակաուղղված…
Հուլիսի 23, 2020
Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի միջև երիտասարդական ոլորտում գործընկերությամբ մեկնարկում է երիտասարդական աշխատանքի վերաբերյալ զանգվածային բաց առցանց դասընթաց[1]:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել երիտասարդական աշխատանքի հիմունքները (հայեցակարգեր և սահմանումներ, ձևեր, պրակտիկա, մոտեցումներ, նպատակներ, դերակատարներ եվրոպական և ազգային մակարդակներում), զարգացնել նրանց հասկացողությունը երիտասարդական աշխատանքին աջակցության մասին և ներկայացնել երիտասարդական աշխատանքի փորձն ամբողջ Եվրոպայում:
Դասընթացը կսկսվի ս.…
Հուլիսի 15, 2020
Հայ ուսանողները հրավիրված են օգտվելու Պրահայի Կառլի համալսարանի կողմից առաջարկվող ուսման հնարավորություններից: Համալսարանի ֆիզիկական կրթության և սպորտի ֆակուլտետը արդեն իսկ սկսել է ուսանողների 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը:
Առկա է կրթաթոշակ ստանալու հնարավորություն:
Հավելյալ տեղեկությունների համար շահագրգիռ անձինք կարող են գրել iso@ftvs.cuni.cz կամ international@ftvs.cuni.cz էլփոստի հասցեներին:
Հուլիսի 14, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի» նախագծի մշակման գործընթաց։ Դրա աշխատանքներին երիտասարդության հնարավոր բոլոր խմբերի ներգրավման նպատակով նախատեսվում է համալրել ռազմավարության մշակման աշխատանքային խմբի կազմը:
Աշխատանքային խմբին անդամակցումն իրականացվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա:
Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական…
Հուլիսի 13, 2020
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ֆրանսերենի խթանմանը վերաբերող իր ծրագրերի շրջանակում, մեկնարկել է ֆրանկոֆոն տարածքում ֆրանսերենի ուսուցիչների շարժունակության ծրագիրը։ Ֆրանկոֆոն տարածքի ֆրանսերենի բոլոր ուսուցիչները կարող են ներկայացնել իրենց թեկնածությունները՝ մեկ տարվա փորձառության համար, մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։
Առավել մանրամասն տեղեկատվությունը` կից
Հուլիսի 10, 2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին 2020 թվականի օգոստոսի 22-24-ը կազմակերպում է Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ COVID-19-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով:
Կից ներկայացնում ենք հայտարարության տեքստը: Գրանցման համար խնդրում եմ այցելել www.avc-agbu.org կայքը ս.թ հունիսի 15-ից…
Հուլիսի 7, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնելու «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի» մրցանակի համար:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև:
Մրցանակը շնորհվելու է այն անհատներին, հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին,…
Հուլիսի 6, 2020
Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ – 19-ին արձագանքման ծրագիր
Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում
Ծրագրի փորձագետ
Նպատակ. աջակցել ՀՀ-ում «Նախադպրոցական հաստատություններում (ՆԴՀ) աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում» ծրագրի իրագործմանը:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ…
Հուլիսի 3, 2020
Հուլիսի 10-ին, ժամը 15.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և բակալավրի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:
Հուլիսի 3, 2020
Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ վեց ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 or IELTS 6.5 or…
Հունիսի 29, 2020
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանը հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին կկազմակերպի առցանց աշխատարան՝ եվրոպական մշակութային քաղաքականության մասնագետ Քրիստինա Ֆարինյաի հետ։
Ինչպե՞ս դիմել եվրոպական աջակցության ծրագրերին,
Ինչպե՞ս կազմել հաղթող հայտադիմում,
Ի՞նչ շեշտադրումներ կատարել՝ նախագիծը կազմելիս:
Այս և այլ հարցերի պատասխաններն իմանալու համար անհրաժեշտ է գրանցվել Zoom վեբինարի մասնակցության էջում․ https://us02web.zoom.us/…/register/WN_Va32y_k5SVCcOl2eHt88fA
Հավելյալ տեղեկությունների…
Հունիսի 28, 2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը փնտրում է փորձագետի, որը կմշակի և կաջակցի կլիմայի փոփոխության ադապտացման, մեղմացման և աղետների ռիսկի նվազեցմանն առնչվող կրթական չափորոշիչների և ուսումնառության նյութերի ներառմանը և ընդունմանը Հանրակրթության պետական չափորոշչում և պետական առարկայական չափորոշիչներում, որոնք պետք է լինեն ներառական, ինտերակտիվ, նորարարական, գենդերային տեսանկյունից զգայուն և տարիքին համապատասխան՝ տարբեր մակարդակներում (դպրոց, համայնք, ազգային) և 21-րդ դարի հմտություններին համահունչ։…
Հունիսի 24, 2020
Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեն ներկայացրել է Թվային քաղաքացիական կրթության ուսումնասիրության հարցաշար՝ նախատեսված աշակերտների ծնողների համար: Այն ներկայացված է 19 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
Ծնողներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը կրթադաստիարակչական խնդիրների վերաբերյալ:
Հարցաշարը https://www.surveymonkey.com/r/VMBG8LJ?lang=hy անհրաժեշտ է լրացնել մինչև ս.թ. հունիսի 29-ը:
Հունիսի 23, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության…
Հունիսի 22, 2020
Իտալական Libera Univers ita degli Studi Social (LUISS) համալսարանը սկսել է ուսանողների ընդունելության գործընթաց հաջորդ ուսումնական տարվա համար՝ իրավագիտության, բիզնեսի և կառավարման, տնտեսագիտության և ֆինանսների, քաղաքագիտության ոլորտներում:
Հայ ուսանողները նույնպես հրավիրված են օգտվելու LUISS-ի կողմից առաջարկվող ուսման հնարավորություններից:
Մանրամասների համար այցելել համալսարանի կայքէջ՝ https://programs.luiss.it/how-to-apply/ հղումով:
Հունիսի 22, 2020
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր գործունեության հիսունամյակի առթիվ մեկնարկել է միջազգային խորհրդատվություն 15-ից 35 տարեկան երիտասարդների միջև «Ապագայի ֆրանկոֆոնիան» ծրագիրը: Ծրագրի նպատակը երիտասարդությանը ֆրանկոֆոնիայի ապագան կերտելու գործում ներգրավելն է: Նախագծի շրջանակում երիտասարդները պետք է կիսվեն իրենց սպասելիքներով և առաջարկներով, ներկայացնեն այսօրվա իրենց ապրած ֆրանկոֆոնիան և թե ինչպիսին են այն պատկերացնում վաղը:…
Հունիսի 17, 2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ`
Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա/ և հետբուհական /1 տեղ՝ ասպիրանտուրա/,
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/,
Վրաստանի…
Հունիսի 12, 2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/:
Ուսուցումը իրականացվելու է բուլղարերեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների…
Հունիսի 12, 2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա/ և հետբուհական /1 տեղ՝ ասպիրանտուրա/ կրթություն ստանալու նպատակով:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական…
Հունիսի 12, 2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող բնակչության համար իրականացվող անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթացները:
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք…
Հունիսի 2, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ- նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԲՏՃՄ առարկայական չափորոշիչների/ծրագրերի փորձարկմանն ընդառաջ հայտարարում է ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) փորձագետների մրցույթ՝ վերոնշյալ առարկաների դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման նպատակով:…
Հունիսի 1, 2020
Հայաստանի Հանրապետությունում Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ դպրոց՝ «Շիրակացու Ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է ընդունելություն 2020-2021 ուսումնական տարվա համար:
Մանրամասները՝ կցված հայտարարության մեջ։
Մայիսի 27, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակները շնորհվելու են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն գրագիտության խթանման գործընթացում։
Այս տարվա մրցանակի խորագիրն է՝ «Գրագիտության դասավանդում և ուսուցում. մանկավարժների և մանկավարժության փոխակերպման դերը»: Մրցանակի համար…
Մայիսի 22, 2020
Գնահատելով ստեղծված իրավիճակը և որոշ սոցիալական խմբերի համար բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորությունները՝ Եվրասիա միջազգային համալսարանը վերանայել է 2020-2021 թթ. տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերը: Ըստ նոր կարգի, միասնական քննության արդյունքների հիման վրա հետևյալ խմբերը համալսարանում կսովորեն անվճար և կրթաթոշակով, անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ.
1.անվճար և ամսական 5000 դրամ կրթաթոշակով` 18-20…
Մայիսի 13, 2020
Սիրելի՛ ուսուցիչներ,
Վիքիմեդիա Հայաստանը ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպում է Վիքիպեդիայի առցանց դասընթացներ ուսուցիչների համար։ Դասընթացների նպատակն է ուսուցիչներին ծանոթացնել Վիքիպեդիային և Վիքիմեդիա այլ հարթակներին և դրանց միջոցով նորարական կրթության հնարավորություններին։
Դասընթացի տևողությունը չորս շաբաթ է, շաբաթական երկու պարապմունք, յուրաքանչյուրը՝ երկու ժամ տևողությամբ։
Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի դպրոցների…
Մայիսի 13, 2020
Գրականության և արվեստի թանգարանը այս տարի ևս միանալով մայիսի 18-ին նշվող «Թանգարանների միջազգային օրվա» ակցիային՝ առաջարկում է հետաքրքիր և ինտերակտիվ առցանց ծրագրեր՝«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո:
11:00- ից Խաղ-մրցույթ՝ Մարկոս Գրիգորյանի գորգանկարների մոտիվներով
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել գլուխկոտրուկները հնարավորինս…
Մայիսի 6, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ…
Ապրիլի 21, 2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի 157-րդ միջոցառուման պահանջը, իրականացնում է նախադպրոցական կրթության բովանդակության ամբողջական վերանայում և արդիականացում:
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների և նախադպրոցական կրթական ծրագրերի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող…
Ապրիլի 17, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի։
https://en.unesco.org/covid19/cultureresponse/childrens-drawing-campaign
Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենց համար: Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ…
Ապրիլի 14, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5-12-րդ դասարանի աշակերտների համար հայտարարում է տեսանյութերի մրցույթ` «Մնա տանը» թեմայով:
Ներկայացված տեսանյութերից ընտրված 3-5 լավագույնների հեղինակները կարժանանան խորհրդանշական մրցանակների: Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, stayhome@escs.am էլ. փոստին: Տեսանյութի…
Ապրիլի 2, 2020
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ, հիանալի լուր ունի այն բոլոր աշակերտների համար, որոնք շատ են սիրում գրքեր կարդալ:
Սիրելի՛ աշակերտներ, եթե դուք սիրում եք կարդալ, ունեք գեղեցիկ խոսք և ստեղծագործելու կարողություն,…
Մարտի 27, 2020
Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:
Մրցույթի նպատակները և խնդիրները
• Արժևորել գրերի գյուտի կարևորությունն ազգային ինքնության պահպանման գործում
• Զարգացնել մասնակիցների ստեղծագործական միտքն ու կարողությունները
• Բացահայտել շնորհալի դեռահասներին
• Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը
Մրցույթին կարող են…
Մարտի 17, 2020
Հարգելի' ուսուցիչներ, հեռավար ուսուցման փորձ ունեցող մասնագետներ ու կազմակերպություններ,
Հեռավար ուսուցման հնարավությունները մեկտեղելու, ուսուցիչների ու աշակերտների համար դրանցից օգտվելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հեռավար ուսուցման ձեր մշակած կամ հաջողությամբ կիրառած միջոցներն ու հարթակները` հակիրճ բովանդակությամբ և նկարագրությամբ ուղարկել ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջին` heravar.armedu.am` heravar@ktak.am հասցեով:…
Մարտի 17, 2020
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման միջոցով հնարավորինս ապահովելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն Տեղեկատվական հաղորդկցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գիտելիք և հմտություն ունեցող մասնագետներին առաջարկում է ստեղծել ուսումնական առարկաների հեռավար առարկայական դասընթացներ։
Դասընթացները պետք է մշակվեն ուսումնական պլանին համապատասխան, պարտադիր ունեն տեսադասի բաղադրիչ և վարվեն…
Մարտի 17, 2020
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է:
Դասընթացը մեկնարկելու է մարտի 20-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել…
Մարտի 3, 2020
Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայության «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակում առաջարկվում է վերապատրաստման ծրագրեր՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար:
Առաջարկվող ծրագրերն այս տարի հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես՝ որոնցում տրամադրվում է…
Փետրվարի 25, 2020
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» հրավիրում է Երևանի և մարզերի միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվողներին և դասավադողներին` մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների:
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցելով ԿԳՄՍՆ, դպրոցների, բուհերի, գրադարանների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրեր…
Փետրվարի 24, 2020
Սիրելի դիմորդ,
կան մասնագիտություններ, որոնք հանրօգուտ են, կան մասնագետներ, որոնց աշխատանքը նման է ծառայության՝ ի շահ մարդկանց ու երկրի բարօրության։ Այդպիսինն են ավտոմոբիլային ճանապարհներ, կամուրջներ, թունելներ մասնագիտությունն ընտրող մարդիկ, ովքեր, բռնելով դեպի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան բերող ճանապարհը, հետո դառնում են ամենահուսալի կամուրջների և թունելների, ամենահարթ ճանապարհների վստահելի…
Փետրվարի 24, 2020
Վիքիմեդիա Հայաստանը մարտի 21-29-ը Ծաղկաձորում կազմակերպում է Վիքիպեդիայի դասընթաց ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին Վիքիմեդիա հարթակներին և այդ հարթակների միջոցով նորարական կրթության հնարավորություններին։
Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի դպրոցների այն ուսուցիչները, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։ Դասընթացին կարող…
Փետրվարի 21, 2020
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մրցութային կարգով ընտրված 15 հանրակրթական դպրոցներին ապահովել 1 մլն ական դրամ արժողությամբ մարզագույքով:…
Փետրվարի 18, 2020
Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2020թ. կրթաթոշակների շրջանակներում Թաիլանդի միջազգային ասպիրանտական ծրագրով Թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ հրավիրում է օտարերկրյա ուսանողներին՝ դիմելու մագիստրոսի ծրագրի համար:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է www.tica.thaigov.net կայքում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020թ. մարտի 23-ն է:
Կրթաթոշակին մասնակցելու դիմումները ուղարկել
Փետրվարի 14, 2020
Մասնագետների բազայում ներգրավվելու պարտադիր պայմաններ.
Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Ներկայումս աշխատող, վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) դասավանդման մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Ներկայացվող տվյալներ.
Ազգանուն, անուն, հայրանուն,
բնակության հասցե, հեռախոս, էլ. փոստ,
ավարտած բուհը, մասնագիտությունը, որակավորումը, տարեթիվը,…
Փետրվարի 13, 2020
Հարգելի՛ գործընկեր,
սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «EDU Virtual EXPO»-ին, որտեղ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջատար նորարական կրթական հաստատությունները, կրթական թվային լուծուներ և պրոդուկտներ առաջարկող կազմակերպությունները 1 առցանց հարթակում ուղիղ (ինտերակտիվ) միացմամբ՝
ներկայացնելու են իրենց հաստատությունները/պրոդուկտները/կրթական մոդելները, հատուկ առաջարկները, այցելուներին և հնարավոր գործընկերներին,
մասնակցելու են թեմատիկ քննարկումներին, աշխատաժողովներին,
իրենց վիրտուալ գրասենյակներում պատասխանելու են այցելուներին…
Փետրվարի 12, 2020
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի /ԵՊԼՀ/ Շարունակական կրթության բաժինը հայտարարում է եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացներ դպրոցների գրադարանավարների համար: Դասընթացների նպատակն է ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալ ուղղություններով՝
Տվյալների բազայի ստեղծում
Գրականության էլեկտրոնային հաշվառում և հաշվետվությունների կազմում…
Փետրվարի 12, 2020
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գերմաներենի դասավանդումը ողջ աշխարհում խթանելու և արտերկրում գերմաներենի բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (ՄՓԾ/PAD) կողմից: Այս տարի մրցանակային ծրագրին հնարավորություն կունենա մասնակցել 90 երկրի մոտ 450 աշակերտ: Հայաստանին նախնական տվյալներով կհատկացվի երեք տեղ:
Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջներին, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.
Մեկնելիս աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով,
ունենա գերմաներենի իմացության առնվազն B1 մակարդակ,
ցուցաբերի միջմշակութային և…
Փետրվարի 11, 2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են.
կրթության ոլորտում պատասխանատուների, կազմակերպիչների հետ քննարկել սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը,…
Փետրվարի 10, 2020
Պատմության և մշակույթի հուշարձաններին վնաս հասցնող երկու հիմնական գործոնները բնական են՝ դա ժամանակն է ու բնության գործոնը, որոնք քայքայում և թուլացնում են հուշարձանները: Սակայն հաճախ այս երկու բնական երևույթներին գումարվում է երրորդը՝ մարդկային գործոնը: Ոլորտի մասին պատշաճ գիտելիք չունենցող քաղաքացիներն իրենց ինքնագործունեթյամբ հաճախ վնաս են հասցնում պատմամշակութային ժառանգությանը, աղճատում են…
Փետրվարի 10, 2020
Սիրելի դիմորդ,
Սիրով քո ուշադրությանն ենք ներկայացնում մեր՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 2020-2021թթ. ուսումնական տարվա ընդունելության ցանկում ընդգրկված մասնագիտությունները:
85-տարվա պատմություն ունեցող մեր համալսարանը ավանդական մասնագիտություններին՝ օտար լեզուների դասավանդմանը (ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն և գրականություն, գերմաներեն և գրականություն, ֆրանսերեն և գրականություն), լեզվաբանությանը (ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն,…
Փետրվարի 6, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: «Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան փետրվարի 25-ից մարտի 20-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17):
Համաձայն նախարարի…
Հունվարի 24, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ: Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության համայնքի կարգավիճակ ունեցող քաղաքները կամ համայնքի կազմի մեջ մտնող քաղաքները: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի հունվարի 24-ից փետրվարի 14-ը ներառյալ:
Մրցույթի հայտարարությունը, հայտի ձևը և…
Դեկտեմբերի 20, 2019
Դեկտեմբերի 30
Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետական դրամ. թատրոն-«Բարի հրաշագործը»-13։00
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն-Մանկական ներկայացում-11:00, 13:00
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատ.թատրոն-Ա. Լինդգրեն՝ «Մանչուկն ու Կառլսոնը»-11:00, 13:00, 15:00
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն-«Բիմ…
Դեկտեմբերի 4, 2019
Հարգելի ինֆորմատիկայի ուսուցիչներ,
Հարգելի աշակերտուհիներ,
«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation Girls” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2020» մրցաշրջանի սկիզբը:
Մեծ սիրով հրավիրում ենք Երևանի և ՀՀ բոլոր մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչներին, իրենց աշակերտուհիների թիմերով մասնակցելու “Technovation Girls” ծրագրին:
«Տեխնովացիա Աղջիկներ»–ը Technovation…
Նոյեմբերի 25, 2019
Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝
1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության…
Նոյեմբերի 15, 2019
Նոյեմբերի 15-ը Ուսանողների միջազգային օրն է։ Տոնի շրջանակում նոյեմբերի 15-ից 29-ը Հայաստանի 13 պետական բուհերը նախատեսել են տարաբնույթ միջոցառումներ, գիտաժողովներ, համերգային ծրագրեր, քննարկումներ:
Ներկայացնում ենք միջոցառումների ժամանակացույցը:
Նոյեմբերի 11, 2019
Մեկնարկել է Բրիտանական «HMC Projects» կրթաթոշակային ծրագրի 2019-2021 թթ գրանցման փուլը: Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով։ Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
լինեն ՀՀ քաղաքացի,
2020 թվականի սեպտեմբերին պետք է լրացած լինի 16 տարեկանը,
գերազանց տիրապետեն անգլերեն լեզվին,
ունենան բարձր առաջադիմություն,
ծնողների եկամուտը միասին չպետք է գերազանցի GBP 30000։…
Հոկտեմբերի 29, 2019
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13։30-ին տեղի կունենա «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» ՊՈԱԿ-ի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն` Բուռնազյան 37, թիվ 16 ավագ դպրոցի հարևանությամբ)։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը։…
Հոկտեմբերի 28, 2019
Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. Նոյեմբերի 4-ից 5-ը ԿՏԱԿ–ում (ՀՀ, Երևան, 0051, Բուռնազյան 37) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով:
Համաժողովին մասնակցելու են Երևան քաղաքի դպրոցների Իթվինինգ ծրագրի մասնակից տնօրեններ և ուսուցիչներ,…
Հոկտեմբերի 28, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի նոյեմբերի 3-ը:
2019 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
Քիմիական գիտություններ,
Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
Մանկավարժական գիտություններ,
Հոկտեմբերի 23, 2019
«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն արհեստական բանականության տեխնոլոգիական “Technovation Families” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Ընտանիքներ Հայաստան» մրցաշրջանի սկիզբը:
Մեծ սիրով հրավիրում ենք Երևանի և ՀՀ բոլոր մարզերի մինչև 16 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին մասնակցելու “Technovation Families” ծրագրին, այն է՝ սովորել, փորձել և ստեղծել արհեստական…
Հոկտեմբերի 23, 2019
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ուսումնական տարածք,
որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված 90-110 ժամյա վերապատրաստման անհատական…
Հոկտեմբերի 21, 2019
Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝…
Հոկտեմբերի 3, 2019
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, նախորդ մրցույթների արդյունքում խորհրդատուների թիմի մասնակի ձևավորմամբ պայմանավորված, հայտարարում է խորհրդատուների ընտրության նոր մրցույթ` ներքոհիշյալ բնագավառների հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով:
Հասարակություն, հասարակական գիտություններ
Օտար լեզուներ /աշխատանքային խմբի ղեկավար/
Օտար լեզուներ
Սեպտեմբերի 30, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է ոլորտային քննարկումներ` հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայման նպատակով:
Քննարկման նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ կողմերի դիտարկումները ներկայացնելու արդյունավետ հարթակի ստեղծումն է: Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ առցանց գրանցվել հետևյալ հղումով`
Օգոստոսի 29, 2019
Օգոստոսի 30-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման՝ հանրակրթության պետական չափորոշիչների վերանայում, որի արդյունքում կփոփոխվեն առարկայական ծրագրերը և դասագրքերը: Լրագրողները հարցեր տալու հնարավորություն կունենան նաև կրթության փորձագետներին, որոնք ընդգրկված են չափորոշիչների վերանայման գործընթացում։
Օգոստոսի 29, 2019
Չիկագո - Քենթի իրավաբանական քոլեջը հայտարարում է իրավագիտության մագիստրոսի ծրագիր Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո) 75% -100% կրթաթոշակների տրամադրմամբ։
Դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է՝ սահմանվելով մինչև ս․թ․ սեպտեմբերի 15-ը։
Հայտարարությունները (հայերենով և անգլերենով) կցվում են։
Օգոստոսի 14, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (կցվում է) օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`
ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև …
Օգոստոսի 2, 2019
Օգոստոսի 5-ին` ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցե` Երևան, Աբովյան փող., 2 շենք ) տեղի կունենա Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Հուլիսի 15, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը:
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» /հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17/:
Համաձայն նախարարի հրամանով սահմանված…
Հուլիսի 12, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ…
Հուլիսի 12, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլ 5-ի N 254-Ն հրամանով հաստատված ընդունելության ժամկետները:
Սահմանվել է, որ առկա (ստացիոնար) ուսուցման…
Հուլիսի 10, 2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների մրցանակը, որի այս տարվա թեման է «Արհեստական բանականության կիրառումը կրթության և ուսուցման ինովացիայի համար»։ Մասնակցության պարագայում հարկավոր է հայտը լրացնել առցանց մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը՝ տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը:
Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ…
Հուլիսի 4, 2019
Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1183/11001-19
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001 «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառումն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ մարզերի` հաղթող ճանաչված հանրակրթական դպրոցներին` ուսումնական հաստատության աղետների ռիսկի կառավարման պլանների` ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման…
Հուլիսի 3, 2019
Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո):
ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար ՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ.
1. Ամերիկյան իրավունքի դպրոցի…
Հունիսի 25, 2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը հայտարարում է մրցույթ Հասարակական և հումանիտար գիտությունների ու արվեստի բնագավառում «Խայմե Տորրես Բոդետի անվան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի համատեղ մրցանակի համար:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին…
Հունիսի 19, 2019
Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ: Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կցված հայտարարություններից:
«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»-Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար
«Մայքլ Հալաջյան ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և…
Հունիսի 14, 2019
Սույն թվականի հունիսի 21-ին, ժամը 13:30-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե. Բաղրամյան 40) կկայանա «Ոզնի 2019» համակարգչային մրցույթի ամփոփումը:
Կից ֆայլով ներկայացվում է մրցույթի եզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցների ցանկը:
Եզրափակիչ փուլին մասնակցած բոլոր մասնակիցները կստանան վկայագրեր:
«Ոզնի 2019» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել >այստեղ:
Հարգանքով՝
Ռուզան Նիկոյան և Մարիաննա Թովմասյան
«Ոզնի» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ
Հունիսի 12, 2019
Ընդհանուր տեղեկատվություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ ՀՀ Արարատի մարզում կազմակերպում է փորձնական ամառային դպրոց, որի նպատակն է նպաստել 3-րդ և 6-րդ դասարաններն ավարտած սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գիտելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաև՝…
Հունիսի 12, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:
Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2019թ. հունիսի 12-ից հուլիսի 2-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում:
Հունիսի 3, 2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները…
Մայիսի 31, 2019
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ս.թ. ապրիլի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Լեզուներ», «Մշակույթ», «Ֆիզիկական և անձնային զարգացում» ոլորտների ուղղությամբ խորհրդատուների ընտրության մրցույթի հայտարարությունների ժամկետները երկարացվել է մինչև 2019թ. հունիսի 7-ը, ժամը 17:00-ը:
Մայիսի 22, 2019
«Դե անիմացրո՛ւ»
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Ավ. Իսահակյանի տուն թանգարանը՝ «Նաիրի» համընկերության, նաև «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի աջակցությամբ հայտարարում է «Դե անիմացրո՛ւ» ամենամյա համակարգչային անիմացիոն մրցույթ-փառատոնը:
Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի կյանքին ու գործունեությանը
նվիրված հետևյալ թեմաներից որևէ մեկի մոտիվներով ՝
« Անի մայրաքաղաքը…
Մայիսի 13, 2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով հայտարարում է STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) փորձագետների մրցույթ:
Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական,…
Մայիսի 10, 2019
Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո)
ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար ՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ.
1. Ամերիկյան իրավունքի դպրոցի…
Մայիսի 8, 2019
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դպրոցների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու Հեղինակային կրթական ծրագրերով ամենամյա մայիսյան 14-րդ ստեղծագործական հավաքին (2019թ. մայիսի 13-17)։
Հավաքի ծրագրին, խնդիրներին, աշխատակարգին և մասնակցության պայմաններին ծանոթանալու համար կարելի է այցելել կրթահամալիրի կայք՝ https://mskh.am/am/83337։
Հրավերը կցվում է։
Ապրիլի 29, 2019
Մշակվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան ընդունվելու առցանց հայտագրման ուղեցույցը։
Այն տեղադրված է նաև հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/MoES.Armenia/videos/318217748860817/։
Ապրիլի 25, 2019
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաև դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ և արդյունավետ դարձնելու համար: Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական…
Ապրիլի 22, 2019
Հարգելի՛ ծնողներ,
Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Հայտագրումը հեշտությամբ իրականացնելու համար այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝
Ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտի…
Ապրիլի 16, 2019
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը, Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հրավիրում են Ձեզ այցելել «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» տարածաշրջանում խոշորագույն 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 17-ից 19-ը` Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում` Հ.Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք), ք. Երեւան, Հայաստանի…
Ապրիլի 15, 2019
Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն տիրապետում են ներքոնշյալ ծրագրերին.
6-րդ դասարան՝ Paint
7-րդ դասարան՝ Microsoft office Power Point
8-րդ դասարան՝ Microsoft office Word
9-րդ դասարան՝ Photoshop
10--րդ դասարան՝ Microsoft office Excel
11-րդ դասարան՝ HTML, CSS։
Աշխատանքների և դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է՝ կընդունվեն մինչև ապրիլի…
Ապրիլի 10, 2019
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» ս.թ. մայիսի 25-ին կազմակերպում է համահայկական նախաձեռնություն` «Արի պարի քոչարի»: Այն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2018-19թթ.…
Ապրիլի 8, 2019
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության…
Ապրիլի 3, 2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք…
Մարտի 20, 2019
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին…
Մարտի 18, 2019
Գերմաներենի դասավանդմանն աշխարհում աջակցելու և արտասահմանցի աշակերտների՝ գերմաներենի առանձնահատուկ ձեռքբերումները խրախուսելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD/ ՄՓԾ) կողմից:
Գերմանիայում չորս շաբաթյա ուսումնական այցի մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր բավարարում…
Մարտի 15, 2019
Հարգելի գործընկերներ,
Տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում դպրոցականների առարկայական օլիմպիադաների համար նախատեսված www.olymp.am կայքը։
Հիշեցնում ենք, որ www.olymp.am կայքին զուգահեռ «Հայկական կրթական միջավայրի» (https://www.armedu.am) «Պաշարների շտեմարանում» (https://lib.armedu.am/) գործում է ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ բաժինը /տես հղումը՝ https://lib.armedu.am/category/73/date_created/desc/։ Այնտեղ տեղադրված նյութերը նույննեն, ինչ որ www.olymp.am…
Մարտի 12, 2019
Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՔՀ Կամուրջ» ծրագիրը Երևան քաղաքի դպրոցների տնօրեններին, գրադարանավարներին, գրականության մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Թեքնոլինգվիստիքս» մշակութային հասարակական ազմակերպության «Վլում» հայկական թվային գրադարան-հարթակի ներկայացմանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին կազմակերպության Բարի կամքի դեսպանի կոչում շնորհելու միջոցառմանը։
Միջոցառումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 16։00-ին, Թումանյանի տուն-թանգարանում։
Մասնակցությունը պետք է հաստատել մինչև մարտի 15-ը,…
Մարտի 1, 2019
Հաշվի առնելով, որ հանարապետությունում այժմ ընթանում են միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքները և դիմորդների հայտագրումը, շրջանավարտների ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ-ում գործող պետական, միջպետական համաձայնագրերով հիմնադրված, լիցենզավորված և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկերը:
Փետրվարի 27, 2019
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:
Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եվ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը…
Հունվարի 14, 2019
Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, info@edu.am էլփոստին:
Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության…
Դեկտեմբերի 18, 2018
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ.…
Դեկտեմբերի 17, 2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին՝
24.12.18թ.- Հայոց լեզու և գրականություն /գրավոր/
25.12.18թ.- Մաթեմատիկա /գրավոր/
27.12.18թ.-Հայոց պատմություն /գրավոր/
Քննաշրջանը կազմակերպվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 15-ի N468 Ա/2…
Դեկտեմբերի 3, 2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կկասեցվի 2018 թվականի դեկտեմբերի 10-ից և կվերսկսվի 2019 թվականի հունվարի 21-ից:
Նոյեմբերի 26, 2018
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին կազմակերպում է մրցույթ-միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր կրթական հաստատությունների աշակերտներն ու ուսանողները:
Մրցույթ-միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան երկրաշարժերի առաջացման պատճառներին, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցություններին, դրանց…
Նոյեմբերի 26, 2018
Նոյեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Երկրաբանական թանգարանը հրավիրում է մանկավարժներին մասնակցելու Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված սեմինար-քննարկմանը:
Մասնակցության համար նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 58-29-36 կամ գրել erkrabanakantangaran@mail.ru էլ. հասցեին:
ՕՐԱԿԱՐԳ
1․ Բնական աղետներ, ի՞նչ է երկրաշարժը, բնակչության սեյսմիկ պաշտպանությունը։
Զեկուցող՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներ…
Նոյեմբերի 16, 2018
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
Ծրագրի անվանումը՝
«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» Կրթական ծրագիր
Ֆինանսավորման աղբյուրը՝
Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ
Խորհրդատվական ծառայության անվանումը` վիրտուալ պլատֆորմի և էլեկտրոնային գրադարանի մշակման և ներդրման խորհդատվական ծառայություն
Փաթեթի համարը (համաձայն գնումների…
Նոյեմբերի 8, 2018
Նոյեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 20) տեղի կունենա «Դե անիմացրու՛» համակրգչային- ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխությունը: Լավագույն աշխատանքների պարգևատրումից բացի կլինեն նաև անակնկալներ:
Նոյեմբերի 7, 2018
Հայաստան համահայկական հիմնադրամը հայտարարում է ՀՀ նախագահի 2018թ. մրցանակի մեկնարկը: Հայտերն ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ:Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից http://www.himnadram.org:
Նոյեմբերի 6, 2018
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը կներկայացնեն «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար:
«Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրությունն իրականացվում է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և…
Նոյեմբերի 5, 2018
Նոյեմբերի 6-ին, ժամը 10.00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (հասցե` Տերյան 74, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ/ կմեկնարկեն Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիսոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, միջազգային խոսնակներ՝ Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալությունից և Բելառուսի պետական համալսարանից և այլ անձինք:
Ամենամյա տեղեկատվական…
Հոկտեմբերի 30, 2018
Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման…
Հոկտեմբերի 29, 2018
2018թվականի նոյեմբերի 1-5-ը Թավրիզի միջազգային ցուցահանդեսների վայրում նախատեսվում է անցկացնել «Ռաբե Ռաշիդի» նորարարական և տեխնոլոգիաների միջազգային 6-րդ ցուցահանդեսը (Rinotex2018).
Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.rinotex.ir կայքից:
Հոկտեմբերի 29, 2018
2019 թվականի մայիսի 29-ից հունիսի 1-ը Մոսկվայում տեղի կունենա «Воспитание и обучение детей младшего возраста» VIII միջազգային գիտակիրառական համաժողովը:
Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով https://ecceconference.com/ կայքէջը:
Հոկտեմբերի 25, 2018
«Մխիթար Սեբաստւսցի» կրթահամալիրում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպվում Է «Բարեկամություն 2018» մանկավարժական նորարարության ամենամյա աշնանային բաց ճամբարը` Երևանում և արտագնա՝ նախաձեռնողների հրավերով։
Ճամբարը որոշված Է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող 2018թ. աշխատանքներով, կազմակերպվում Է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։ Ճամբարի մասնակիցները հանրակրթության կազմակերպման խնդիրներով, նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական…
Հոկտեմբերի 16, 2018
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և…
Հոկտեմբերի 15, 2018
Հարգելի ինֆորմատիկայի ուսուցիչներ,
Հարգելի աշակերտուհիներ,
ՀՀ Կրթության ազգային ինստիտուտը և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Հայաստան 2019» մրցաշրջանի սկիզբը:
Հայտարարության ամբողջական տեքստը և հայտի ձևը կցվում են։
Հոկտեմբերի 10, 2018
Հարգելի ծնողներ և աշակերտներ,
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում ենօրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։ Վեցօրյա աշխատանքային ռեժիմ…
Հոկտեմբերի 9, 2018
Կրթության ազգային ինստիտուտը Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի ուժերով նախաձեռնում է նոր ծրագիր՝ «Սովորում ենք Microsoft Math ծրագիրը սոցիալական ցանցերի միջոցով» խորագրով:
Ովքեր կարող են մասնակցել
Ծրագրին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների մաթեմատիկայիև ինֆորմատիկայի ուսուցիչները:
Ծրագրի նպատակը
Նպաստել ուսուցիչների սոցիալական մեդիայի և թվային գործիքների կիրառման զարգացմանը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման…
Հոկտեմբերի 5, 2018
Վիքիմեդիա Հայաստանը հոկտեմբերի 29-նոյեմբերի 3-ին Ծաղկաձորում կազմակերպում է թվով ութերորդ վիքիդասընթացն ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը՝ մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքի նախագծերի օգնությամբ։
Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի դպրոցների այն ուսուցիչները, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել…
Հոկտեմբերի 4, 2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը hաստատելու մասին»: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները, որոնք տեղի կունենան Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին:
ԿԳ նախարարի 02,10,2018թ․ հ․785-Ա հրամանը և հավելվածը (ժամանակացույցը և ցուցակները) կցվում…
Հոկտեմբերի 1, 2018
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:
Սեպտեմբերի 28, 2018
Հարգելի' ուսուցիչներ,
Սեպտեմբերի 29-ին, ժ. 13:30-ին սիրով հրավիրում ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան՝
Լիլիթ Հակոբյանի «Հայոց լեզու» հանրակրթական դպրոցի միջին և ավագ դասարանների սովորողների,
նաև ուսուցիչների համար ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսին:
Ձեռնարկն ընդգրկում է հայոց լեզվի՝ հանրակրթական դպրոցի միջին և ավագ դասարանների ուսումնական ծրագրով նախատեսված հիմնական բաժինները ներառող վարժություններ,…
Սեպտեմբերի 25, 2018
Կրթության ազգային ինստիտուտը Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի ուժերով նախաձեռնում է նոր ծրագիր՝ «Սոցիալական ցանցերը կրթության մեջ» խորագրով:
Այսօր առանց սոցիալական մեդիայի և թվային գործիքների հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը: Ծրագրի օգնությամբ հնարավորություն կստեղծվի սոցիալական մեդիան կիրառել որպես կրթության արդյունավետության բարձրացման գործիք: Այն կօգնի կիրառել բազմաթիվ գործիքների հնարավորությունները՝ կրթական գործընթացը…
Սեպտեմբերի 20, 2018
Բարև Ձեզ, սիրելի տնօրեններ և ուսուցիչներ
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում վերջին տարիներին մշակվել են շատ հետաքրքիր, ուսուցողական և ինտերակտիվ կրթական ծրագրեր (տեղեկատվական սահիկաշարը կցվում է), որոնց ընթացքում երեխաները դառնում են կրթական ծրագրի անմիջական մասնակիցը՝ ամրպնդելով դպրոցում ստացած գիտելիքներն ու հմտությունները:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 58-73-80 կամ 093 369 609։
Սեպտեմբերի 19, 2018
Սիրելի աշակերտներ, տեղեկացնում ենք, որ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակի առիթով կազմակերպվող աշխատանքների ծանրաբեռնվածության պատճառով «Դե անիմացրու՛» համակարգչային մրցույթի անիմացիաների ընդուման ժամկետները երկարաձգվել են մինչև հոկտեմբերի 15-ը:
Սիրով՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան:
Մրցույթի հետ կապված բոլոր մանրամասները տեղադրված են տուն-թանգարանի կայքում՝ http://www.isahakyanmuseum.am/։
Սեպտեմբերի 7, 2018
Ծրագրի բովանդակությունը և նպատակները
ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:
Ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, դասական երաժշտության և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը…
Օգոստոսի 29, 2018
Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին, «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում ( հասցե՝ Երևան, Արգիշտի 7) տեղի կունենա Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությունը կվարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա կլինի Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:
Օգոստոսի 24, 2018
Oգոստոսի 22-ին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ստեղծված հանձնախումբը հրապարակել է 5-9-րդ դասարան ընդունված աշակերտների ցուցակը: Աշակերտներին ընտրվել են յուրաքանչյուր աշակերտի վերջին մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականի հաշվարկով:
Ստորև ներկայացնում ենք դպրոց ընդունված աշակերտների ցուցակը:
Հունիսի 27, 2018
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը սկսում է 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն:
Դպրոցը հանդիսանում է չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն: Դպրոցում սովորողների թիվը սահմանափակ է: Դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն:
Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին,…
Հունիսի 25, 2018
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով:
Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ:
Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հուլիսի 5-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը…
Հունիսի 4, 2018
Վիքիմեդիա Հայաստանը հունիսի 25-30-ը Ծաղկաձորում կազմակերպում է թվով յոթերորդ վիքիդասընթացն ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը՝ մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքի նախագծերի օգնությամբ։
Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի դպրոցների այն ուսուցիչները, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ…
Մայիսի 30, 2018
Հունիսի 1-ին Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր: Այդ օրը թե՛ մեր աշխատակիցները և թե՛ նրանց երեխաները հնարավորություն կունենան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ երեխաները կտեսնեն, թե իրենց ծնողները, տատիկ-պապիկները որտեղ են աշխատում, ինչ պայմաններում:
Պետական պաշտոնյա և քաղծառայող լինելը պետք է դառնա…
Մայիսի 22, 2018
«ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն I-XII դասարաններում, 2018-2019 ուս. տարվա համար:
Կրթահամալիրը հիմնադրվել է 2000թ.- ին:
Բաղկացած է 4 ուսումնական համակարգերից` նախակրթարան, տարրական դպրոց, միջին և ավագ դպրոցներ:
Կրթահամալիրի առանձնահատկություններն են`
հանրակրթական խոր գիտելիքներ
հեղինակային ծրագրեր
3 օտար լեզուների խորացված ուսուցում
անհատական մոտեցմամբ` տարբերակված ուսուցում
հոսքային ուսուցում ավագ դպրոցում…
Մայիսի 22, 2018
Մրցույթի կանոնակարգը՝
Ավ. Իսահակյանի տուն թանգարանը` Նաիրի համընկերության նաև «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի, «Անտարես» հոլդինգի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ հայտարարում է «Դե անիմացրու՛» ամենամյա համակարգչային անիմացիոն մրցույթ-փառատոնը:
Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի հետևյալ 5 ստեղծագործություններից որևէ մեկի մոտիվներով՝
1. «Նուկիմ քաղաքի խելոքները»
Մայիսի 15, 2018
Մայիսի 17-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի կունենա ռոբոտաշինության խմբակների («Աղվես», «Կրիա» համակարգչային ծրագրերով) «Ոզնի-2018» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը (ժամանակացույցը կցվում է):
Հասցեն՝ ք.Երևան,Ալեք Մանուկյան 1, (Երևանի պետական հանալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի Ֆակուլտետ)
Մրցույթի տեղեկատվական աջակից՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Մրցույթի գլխավոր աջակից՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության…
Մայիսի 15, 2018
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է 2018-2019 ուստարվա առկա ուսուցման ընդունելություն 31 մասնագիտությունների համար:
Ընդունելության կարգին, մասնագիտությունների ցանկին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԱԱՀ-ի կայքում և կցված հայտարարության տեքստում:
10 պատճառ ընտրելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանը
Բարձրագույն կրթությունը կյանքում…
Մայիսի 14, 2018
Մայիսի 17-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի կունենա «Ոզնի-2018» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը (ժամանակացույցը կցվում է):
Հասցեն՝ ք.Երևան,Ալեք Մանուկյան 1, (Երևանի պետական հանալսարան, Մաթեմատիկայի և մեխանիկայի Ֆակուլտետ)
Մրցույթի տեղեկատվական աջակից` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Մրցույթի գլխավոր աջակից՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն
Ուշադրություն
1. Մրցույթին պետք է ներկայանալ նշված ժամից առնվազն 15…
Մայիսի 7, 2018
2018 թվականին "Scholae Mundi Armenia" հիմնադրամը հայտարարում է ամառային "JUST DILIJAN IT!" երկշաբաթյա կրթական ծրագրին մասնակցելու 20 կրթաթոշակների տրամադրման մասին։ Ծրագիրը հիմնված է կերպարվեստի եւ թատերական արվեստի, բնական գիտությունների, համակարգչային տեխնոլոգիաների, սպորտի եւ դիզայնի հեղինակային դասընթացների վրա: Փորձառու մասնագետների ղեկավարությամբ երեխաները իրենց համար կբացահայտեն հետաքրքիր կրթական ծրագրի, սպորտային միջոցառումների եւ…
Մայիսի 4, 2018
2018 թվականին "Scholae Mundi Armenia" հիմնադրամը հայտարարում է ամառային "JUST DILIJAN IT!" երկշաբաթյա կրթական ծրագրին մասնակցելու 20 կրթաթոշակների տրամադրման մասին։ Ծրագիրը հիմնված է կերպարվեստի եւ թատերական արվեստի, բնական գիտությունների, համակարգչային տեխնոլոգիաների, սպորտի եւ դիզայնի հեղինակային դասընթացների վրա: Փորձառու մասնագետների ղեկավարությամբ երեխաները իրենց համար կբացահայտեն հետաքրքիր կրթական ծրագրի, սպորտային միջոցառումների եւ…
Ապրիլի 23, 2018
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի /ԵՊԼՀ/ Շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացներ դպրոցական գրադարանավարների համար: Դասընթացների նպատակն է ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալ ուղղություններով՝
Տվյալների բազայի ստեղծում
Գրականության էլեկտրոնային հաշվառում և հաշվետվությունների կազմում…
Ապրիլի 12, 2018
«Ապահով Համացանց 2018» ծրագրի շրջանակներում հայտարարվում է լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ:
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` «Հայկական կրթական միջավայր» պորտալում:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:
Մրցույթի անվանակարգերը
«Ապահով համացանց» լավագույն բաց դաս – դասավանդողների…
Ապրիլի 6, 2018
Հարգելի ընկերնե՛ր:
Ապրիլի 11-13 հրավիրում ենք Ձեզ այցելել 18-րդ միջազգային մասնագիտացված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018» ցուցահանդեսը, որը տեղի կունենա «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք):
Հայտնվիր իրադարձությունների կենտրոնում:
Ապրիլի 3, 2018
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը շարունակում է կրթական ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված համայնքային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և հայտարարում է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի 2018թ. փուլը: Նախաձեռնության նպատակն է խթանել կրթության ոլորտում սոցիալական արդարության և հավասարության, կրթության որակի ու հասանելիության շուրջ պահանջատիրական վերաբերմունքի ձևավորումը…
Մարտի 15, 2018
Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Մարտի 15, 2018
Ծրագրին մասնակցել ցանկացող աշակերտներն իրենց մրցութային փաստաթղթերը դեսպանություն պետք է հանձնեն մինչև 2018թ․ մարտի 22-ը՝ ժամը 16։00-ն։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և…
Մարտի 13, 2018
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան կարող են դիմել 14 եւ 15 տարեկան հայորդիներ։
Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան ընդունվելու համար հանձնում են քննություն հետևյալ առարկաններից.
1. Հայոց լեզու (գրավոր)
2. Հայ գրականություն (գրավոր)
3. Հայոց պատմություն (գրավոր)
4. Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
5. Քրիստոնեական գիտելիքներ (հարցազրույց)
Դիմումները…
Մարտի 13, 2018
2018 թվականի փետրվարի 21-ին Քեմբրիջի համալսարանի գնահատման կենտրոնի ընդունելության քննությունների ատեստավորման բաժնի կողմից «Այբ» դպրոցը հայտարարվեց միջազգային քննական կենտրոն։
Կենտրոնում կարելի է հանձնել 21 քննություն, որոնք հնարավորություն կտան ընդունվելու Քեմբրիջի համալսարան և մի քանի այլ անգլիական համալսարան տարբեր մասնագիտական ուղղվածություններով։ Քննություններն ընդգրկում են արևելագիտություն, բժշկություն, տնտեսագիտություն, գրականություն, պատմություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն,…
Մարտի 12, 2018
Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ստեղծած խաղերի ծարագրավորման ծրագրի իմացությամբ երեխաները հնարավորություն ունեն «Աղվես» և «Կրիա» ծրագրով իրենց գիտելիքները դրսևորել «ՈԶՆԻ 2018» համակարգչային մրցույթի շրջանակներում:
Աշխատանքների և դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 13-ն է:
Մասնակցության պայմանները և հայտի ձևը կցվում են:
Հարցերի և տեղեկությունների…
Մարտի 1, 2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցացիա» ՀԿ, Ուսուցման ազգային հիմնադրամ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ և «Հույս և ապագա» ՀԿ:
Փետրվարի 26, 2018
Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթը:
Մրցույթի նպատակն է.
Բարձրացնել «Ինֆորմատիկա» առարկայի դերը դպրոցներում, քանի որ այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է համակարգիչը պետք է լինի տեղին օգտագործված:
Տարեցտարի առաջացնել հետաքրքրություն դեպի համակարգչային այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մտքի ճկունության և ընդհանուր զարգացման համար:
Հնարավորություն տալ լինել ազատ թե՛պատկերացումներում,…
Հունվարի 25, 2018
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն (Հայկական-ՍԻՎԻՏԱՍ)» հասարակական կազմակերպությունը ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ Երևանի դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար կազմակերպում է
«Քաղաքացի նախագիծ» համայնքային հիմնախնդիրների ուսուցման ծրագիր՝ ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուղղվածությամբ:
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն Երևան քաղաքի հասարակագիտություն առարկայի դպրոցի ուսուցիչներին հրավիրում է դիմել և մասնակցել «Քաղաքացի նախագիծ – ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման» դասընթացին, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի…
Հունվարի 23, 2018
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ ինֆորմատիկայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն մանկավարժները, ովքեր բավարարում են հետևյալ պահանջներին`
ունեն համապատասխան բարձրագույն կրթություն
հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
թիմով աշխատելու և համագործակցելու կարողություն
…
Հունվարի 23, 2018
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ ռուսաց լեզվի ուսուցչի թափուր աշխատատեղի համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն մանկավարժները, ովքեր բավարարում են հետևյալ պահանջներին`
ունեն համապատասխան բարձրագույն կրթություն
հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
համակարգչային բազային գիտելիքներ
…
Դեկտեմբերի 14, 2017
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի…
Նոյեմբերի 29, 2017
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երևանի և մարզերի միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին` մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների: 3-5 օր տևությամբ դասընթացները տեղի կունենան հունվար-փետրվար ամիսներին․ դրանց ընթացքում ուսուցիչները կստանան անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիք, նյութեր և ձեռնարկ` դպրոցում մեդիագրագիտություն դասավանդելու համար:
Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 17-ն է:
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու,…
Նոյեմբերի 25, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել…
Նոյեմբերի 21, 2017
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (կցվում է): Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում…
Նոյեմբերի 20, 2017
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցաշրջանի սկիզբը:
Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների և պայմանների մասին մանրամասն կարելի է ծանոթանալ հայտարարության տեքստում (կցվում է):
Ձեր մասնակցությունը հաստատելու համար, պետք է լրացնել մասնակցության հայտը (կցվում…
Նոյեմբերի 10, 2017
«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2018» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։…
Նոյեմբերի 6, 2017
Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը և «Կանայք և տեղակատվական հասարակությունը» ՀԿ-ն հայտարարում են «Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» ամենամյա մրցույթի սկիզբը:
Մրցույթի նպատակն է օգնել դպրոցականներին տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառում կարիերայի ընտրության հարցում: Այն խթան կհանդիսանա Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցմանը, կօգնի հասկանալ, թե որքան բազմազան են…
Նոյեմբերի 3, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ծնողների համար կազմակերպում է «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» հեռավար անվճար դասընթաց:
Դասընթացը ստեղծվել է Ռուզաննա Ստեփանյանի նույնանուն ուղեցույցի հիման վրա, որը մշակվել է Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր հովանավորը Բիլայն ընկերությունն է:
Հեռավար դասընթացի շնորհիվ ծնողները, որոնց երեխաներն ակտիվորեն օգտվում են համակարգչից, համացանցից, բջջային հեռախոսներից, կստանան հետևյալ հարցերի…
Հոկտեմբերի 25, 2017
Նկարագրություն
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման և զարգացման գործընթացը խթանելու և գրանցված արդյունքները գնահատելու նպատակով կազմակերպում է «Դպրոցական կայքերի մրցույթ»:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները: Մասնակցության հայտ (հայտը կցվում է) ներկայացրած դպրոցների կայքերը կուսումնասիրվեն, կգնահատվեն մրցույթի հանձնաժողովի կողմից և կընտրվեն…
Հոկտեմբերի 25, 2017
Նկարագրություն
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ հայտարարում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ Սեղանի օրացույցի ստեղծում (նմուշը կցվում է):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 6-ից 9-րդ դասարանների աշակերտները։
Խրախուսվում է համակարգչային ծրագրերի օգտագործումը (օր.՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw)։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն…
Հոկտեմբերի 25, 2017
Հարգելի գործընկերներ,
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության միջազգային շաբաթ:
Ապրիլի 19-ին Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով մեդիագրագիտության ներդրումը կրթության մեջ և կոչ անելով դպրոցներին՝ զարգացնել աշակերտների քննադատական մտածողությունն ու ինֆորմացիան վերլուծելու հմտությունները:
Մեդիագրագիտության միջազգային շաբաթը…
Հոկտեմբերի 20, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Հայաստանում՝ Իթվինինգպլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն (ԱԳԳ), հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին։
Այն բոլոր դպրոցները, որոնք հետաքրքված են և ցանկանում են միանալ ծրագրին, կարող են օգտվել Իթվինինգպլյուս Հայաստան կայքի «Միացեք մեզ» բաժնից։
Միանալուց հետո կկազմակերպվեն հանդիպում սեմինարներ, որոնց ընթացքում ԱԳԳ անդամների և փորձառու ուսուցիչների…
Հոկտեմբերի 12, 2017
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը.
2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի…
Հոկտեմբերի 11, 2017
Վիքիմեդիա Հայաստանը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը Աղվերանում կազմակերպում է թվով վեցերորդ վիքիդասընթացը մարզերի ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքի նախագծերի օգնությամբ։
Դասընթացին կարող է մասնակցել Հայաստանի մարզային դպրոցների ուսուցիչներ, որոշ դեպքերում նաև ուսանողներ և այլ մասնագետներ, ովքեր տիրապետում…
Հոկտեմբերի 9, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» հերթական hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը:
Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին: Դասընթացին մասնակցելու համար…
Սեպտեմբերի 28, 2017
Հարգելի ծնողներ,
հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5-ը 9-16 տարեկան պատանիների համար Վիքիմեդիա Հայաստանը Վիքիճամբար է կազմակերպում։
Վիքիճամբարը կազմակերպվում է Աղվերանի Ոսկե Գետակ հանգստյան տանը։ Հանգստյան տունը գտնվում է Արզական գյուղի մոտ՝ Արզական-Մեղրաձոր արգելավայրում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ նաև Վիքիճամբարի կայքում՝ http://www.wikicamp.org/:
Վիքիմեդիա Հայաստան
Հեռախոսահամար՝ +374 93 118800
Սեպտեմբերի 25, 2017
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստող կազմակերպություններին երաշխավորելու մասին: Համաձայն հրամանի՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»,…
Սեպտեմբերի 20, 2017
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը տեղեկացնում է կազմակերպվող կրթական ծրագրերի և էքսկուրսիաների մասին:
Կրթական ծրագրերի (http://www.isahakyanmuseum.am/htmls/educational_programs.html), կազմակերպվող տարբեր միջոցառումների, մշտական ցուցադրությունների մասին կարելի է տեղեկանալ տուն-թանգարանի կայքում՝ http://www.isahakyanmuseum.am/:
Էքսկուրսիաներին և ծրագրերին մասնակցելու համար պետք է նախօրոք գրանցվել:
Հասցե` Ք. Երևան, Զարոբյան 20
Հեռ.` (37410) 56 24 24,…
Սեպտեմբերի 7, 2017
Ուշադրություն.
Դպրոցներում ինտերնետային կապի խափանումների և համակարգչային սարքավորումների սպասարկման հարցերի համար գործում է թեժ գիծ, որի հեռախոսահամարներն են՝
011 500 140
010 500 140
095 500 140
094 990 669
Հարմոնիա
Տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամ
Օգոստոսի 22, 2017
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի»…
Օգոստոսի 10, 2017
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջում, միջին մասնագիտական կրթության այլ մասնագիտությունների հետ, 2017-2018 ուսումնական տարում սկսվել է նաև նոր լիցենզավորված մասնագիտություններով ընդունելություն:
Նոր լիցենզավորված մասնագիտությունների ցուցակը և այլ մանրամասները՝ կից հայտարարության տեքստում:
Օգոստոսի 8, 2017
«Երևակ» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ ուսուցչի թափուր տեղի համար։
Աշխատանքի են հրավիրվում մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և պատմության ուսուցիչներ։
«Երևակ» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ մանկապարտեզի դաստիարակի թափուր տեղի համար։
Հեռ. 098502525, 010739476
Հուլիսի 18, 2017
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ դասվարի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների թափուր աշխատատեղերի համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն մանկավարժները, ովքեր բավարարում են հետևյալ պահանջներին`
ունեն համապատասխան բարձրագույն կրթություն
դպրոցում աշխատելու մինիմում 3 տարվա մանկավարժական ստաժ
հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
թիմով…
Հունիսի 14, 2017
Ամառային դպրոցի ծրագրի շրջանակներում ընտրված ավագ դպրոցի աշակերտներին մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների վերհանմանն ուղղված համակարգված ծրագրով կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ հանդիպումներն ու շփումները աշակերտներին հնարավորություն կտան բարձրացնել իրենց իրավագիտակցության մակարդակը և զարգացնել աշխարհայացքը:
Այս ամենից բացի, մասնակիցների համար կազմակերպվելու են ուսուցողական…
Հունիսի 5, 2017
Մամուլի հաղորդագրություն
Ս/թ հունիսի 6-ին, ժամը 13:00-ին Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:
Մրցույթի նպատակն է
բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորորարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները
ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և…
Հունիսի 5, 2017
«Քվանտ» վարժարանը ընդլայնվելու կապակցությամբ աշխատանքի է հրավիրում դասվարների օգնականների։ Մասնագիտական կրթությունը պարտադիր է, աշխատանքային փորձը՝ ցանկալի։
Դիմելու համար խնդրում ենք մինչև ս/թ հունիսի 15-ը լրացնել կից դիմումի ձևը և ուղարկել hr@quantum.am էլհասցեով` նամակի «առարկա» (“subject”) հատվածում նշելով այն հաստիքի անունը, որի համար դիմում եք:
Բեռնել դիմումի ձևը...
Հունիսի 2, 2017
AITC, EIF-ը հայտարարում է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ մեկնարկ 4 ուղղություններով`
Scratch / Աղուէս (10-13 տարեկանների համար)
Graphic Design (12-17 տարեկանների համար)
Web Design (13-17 տարեկանների համար)
Java Programming (15-17 տարեկանների համար)
Սա հուսալի հարթակ կհանդիսանա հետագայում IT ոլորտում Ձեր երեխաների…
Հունիսի 1, 2017
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը, համագործակցելով Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտական քոլեջի հետ, ս.թ. հունիսի 27-ից հուլիսի 4-ը կազմակերպում է «Մաթեմատիկա և կիրառություններ» 4-րդ ամառային դպրոցը, որն անցկացվելու է Ծաղկաձորի «Համալսարան» հյուրանոցում:
Դպրոցին մասնակցելու համար գրանցման վերջնաժամկետը հունիսի 4-ն է:
Դպրոցի հետ կապված այլ մանրամասներ, ինչպես նաև գրանցման հղումը կարելի է գտնել դպրոցի կայքում՝
Մայիսի 30, 2017
Հունիսի 6-ին, ժամը 13:00-ին Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Ոզնի 2017» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:
«Ոզնի-2017» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլում հաղթած մասնակիցների ցանկը կցվում է:
Հարգանքով՝
Ռուզան Նիկոյան և Մարիաննա Թովմասյան
«Ոզնի» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ
Մայիսի 29, 2017
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով hեռավար դասընթաց
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու…
Մայիսի 19, 2017
Երեխաների միջազգային օրվան ընդառաջ «Արևածաղիկ» ամսաթերթը հայտարարում է արձակ ստեղծագործական աշխատանքների մրցույթ` «Իմ մասին» խորագրով, 12-18 տարեկան դպրոցականների համար։
Աշխատանքները (էսսե, շարադրություն, պատմվածք, հեքիաթ) պետք է գրված լինեն հետևյալ թեմաներով՝
«Իմ երազանքների քաղաքը»/«Իմ երազանքների գյուղը»,
«Երբ մարդիկ հավասար են»,
«Եթե հրաշք լիներ»,
«Աշխարհի գույները»։
«Արևածաղիկ»-ի խմբագրկազմը կընտրի լավագույն պատմությունները,…
Մայիսի 18, 2017
Վիքիմեդիա Հայաստանը հունիսի 6-11-ը կազմակերպում է թվով հինգերորդ Ուսուցչական Վիքիշաբաթը։
Վիքիշաբաթը կոչված է Հայաստանի մարզերի ուսուցիչներին ծանոթացնել Վիքի տեխնոլոգիաների միջոցով ուսուցիչների աշխատանքի կատարելագործման եղանակներին և նրանց օգնությամբ դասավանդման բնագավառում առաջատար երկրների նորարական փորձը տարածել Հայաստանի և Արցախի դպրոցներում։
Ուսուցչական վիքիշաբաթը մեկ հարկի տակ միավորում է 50-60 ուսուցիչ, որոնք ցանկություն ունեն…
Մայիսի 10, 2017
Մրցույթի նկարագրությունը
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են «Ես ու բնության իմ անկյունը» թեմայով կրթական արշավ:
Արշավի նպատակն է նպաստել երիտասարդների էկոկրթությանն ու բնապահպանական խնդիրների վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Բնապահպանական նպատակները հստակորեն արտացոլված են ՄԱԿ-ի անդամ պետությունների…
Մայիսի 5, 2017
Ս/թ. մայիսի 12-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի կունենա «Ոզնի-2017» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը:
Հասցեն՝ ք.Երևան, ԱլեքՄանուկյան 1, Երևանի պետական հանալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի Ֆակուլտետ:
Մրցույթի («Ոզնի-2017», «Ոզնի-2017-Աղվես») ժամանակացույցը և մասնակիցների ցուցակները կցվում են:
Խնդրում ենք
1. Մինչև մայիսի 10-ը հաստատել մրցույթի մասնակցությունը` ուղարկելով «Հաստատում եմ» հաղորդագրությունը vozni.mrcuyt@gmail.com էլ. հասցեին:…
Ապրիլի 25, 2017
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում:
ՀՀ ԿԳՆ-ն «Հայկական կրթական միջավայր» ֆորումի «Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում» թեմայում (http://forum.armedu.am/showthread.php/1423) հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը…
Ապրիլի 4, 2017
Հարգելի ուսուցիչ,
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում անցկացվում է հարցում ուսումնական գործընթացում, ինչպես նաև ՀՀ դպրոցներում ուսումնական նյութերի մշակման ընթացքում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիանների (ՏՀՏ) կիրառման վերաբերյալ: Ուրախ կլինենք տեղեկանալ՝ ինչ սարքեր, հարթակներ կամ ՏՀՏ միջոցներ եք կիրառում կամ կցանկանայիք կիրառել դասավանդման ընթացքում: Սա կօգնի պատկերացում կազմել գործող լավագույն…
Մարտի 28, 2017
Մեր հրաշագեղ մոլորակը բոլորիս համար է
18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ երեխաների համար՝ Հրաշագեղ մոլորակ: Մեր երկրագունդը տիեզերքից կապույտ թանկարժեք քարի է նման: Երկրագնդի վրա այնքա՜ն շատ գանձեր կան: Կորցնելու դեպքում՝ դրանք այլևս չենք վերադարձնի: Պատկերի՛ր, թե ինչ ես երևակայում, երբ մտածում ես հրաշագեղ Երկիր մոլորակի մասին:
Ո՞վ կարող է…
Մարտի 23, 2017
Մեկնարկել է «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ստեղծած խաղերի ծարագրավորման ծրագրի իմացությամբ երեխաները հնարավորություն ունեն «Աղվես» ծրագրով իրենց գիտելիքները դրսևորել «ՈԶՆԻ 2017» համակարգչային մրցույթի շրջանակներում:
Աշխատանքների և դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Մասնակցության պայմանները նկարագրված է կից ֆայլում:
Մարտի 21, 2017
Մեկնարկել է «Ոզնի-2017» ամենամյա համակարգչային մրցույթը
Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն տիրապետում են ներքոնշյալ ծրագրերին և ունեն նորարարական մտքեր.
6-րդ դասարան Paint
7-րդ դասարան Microsoft office PowerPoint
8-րդ դասարան Microsoft office Word
9-րդ դասարան Photoshop
10-րդ դասարան Microsoft office Excel
Աշխատանքների և դիմում-հայտերի…
Մարտի 17, 2017
«Երևակ» կրթահամալիրը 2016-2017ուստարվա համար հայտարարում է մրցույթ ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղի համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ է դպրոցի էլ. փոստին ուղարկել ինքնակենսագրություն:
Հասցե՝ Անդրանիկի 4
Հեռախոս՝ 374-10 73 94 76
098 50 25 25
Էլ.փոստ՝ info@yerevakkrt.am
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
Մարտի 15, 2017
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնը և ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը(ՈւԳԸ) հրավիրում են մասնակցելու «Պատմությունը հնագետի և ազգագրագետի աչքերով» երկօրյա դասընթացին։
Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների պատմությունով, ուզում են բացահայտել հնագույն մարդկանց, նրանց զբաղմունքները, արվեստն ու մշակույթը։ Դասընթացը նպատակ ունի զարգացնելու մասնակիցների…
Մարտի 13, 2017
«Մեդիակրթության կենտրոն» և«Ինտերնետ hանրություն» հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում հայտարարում են լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ:
«Ապահով Համացանց 2017» ծրագրին աջակցում է !UCOM ընկերությունը:
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ…
Մարտի 13, 2017
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի…
Մարտի 8, 2017
Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01.01/1-17
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական միջոցների հաշվին «Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման»…
Մարտի 7, 2017
2017 թվականի մարտի 15-17-ը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» իրականացնում է եռօրյա վերապատրաստում` «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները և նրա դերը դպրոցի զարգացման ծրագրում» թեմայով:
Վերապատրաստումը նախատեսված Է ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և հաստատության այն աշխատակիցների համար, ովքեր ընդգրկված են ներքին գնահատման հաշվետվության, զարգացման ծրագրի…
Փետրվարի 24, 2017
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն…
Փետրվարի 24, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար* /15 կրթաթոշակային տեղ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք…
Փետրվարի 24, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով* /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/:
Ուսուցումը իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական…
Փետրվարի 24, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/
կրթություն ստանալու նպատակով*:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: …
Փետրվարի 24, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 6 կրթաթոշակային տեղ* /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա/:
Ուսուցումն իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում…
Փետրվարի 24, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ուսուցումն իրականացվելու է անգլերեն լեզվով:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք…
Փետրվարի 24, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում
«Արաբերեն լեզու»,
«Իսլամագիտություն»,
«Լեզվաբանություն»,
«Հնագիտություն»,
«Ճարտարապետություն և շինարարություն»,
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,
«Բժշկություն» մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի կրթություն ստանալու նպատակով /25 կրթաթոշակային տեղ/: Ուսուցումը իրականացվելու է արաբերենով, ուստի…
Փետրվարի 24, 2017
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2017թ. փետրվարի 27-ից մարտի 9-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի…
Փետրվարի 21, 2017
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան…
Փետրվարի 21, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին:
7-րդ մրցույթ-փառատոնն անդրադառնում է հայկական ժողովրդական (օրացուցային և կենցաղային), եկեղեցական և պետական տոներին:
Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական…
Փետրվարի 21, 2017
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննությւոններին մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի…
Փետրվարի 15, 2017
Հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի քննությունների ժամանակացույցը: Դիմորդները քննության օրերին կարող են ծանոթանալ կից նյութից:
Փետրվարի 14, 2017
«Հույսի կամուրջ» կազմակերպությունը հրավիրում է 13-18 տարեկան դպրոցականներին մասնակցելու լրագրության և մեդիագրագիտության դասընթացի:
Եթե հետաքրքրասեր եք, ուզում եք նոր բացահայտումներ անել, բարձրաձայնել ձեր և ձեր հասակակիցներին հուզող խնդիրներ, ավելին սովորել ու կարդալ, նոր ընկերներ ձեռք բերել, փոխանակվել մտքերով ու գաղափարներով, իրականություն դարձնել մեդիա և ստեղծագործական նախաձեռնություններ, ապա այս դասընթացը հենց…
Փետրվարի 10, 2017
«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է «Հայկական կրթական միջավայրի պաշարների և հնարավորությունների օգտագործման ուղեցույցը». մանրամասն ներկայացված են հետևյալ կայքերի բովանդակային կառուցվածքը, ընձեռած հնարավորությունները և ցուցումներ՝ օգտագործման վերաբերյալ.
«Հայկական կրթական միջավայր» պորտալ
Հեռավար ուսուցման համակարգ
«Հայկական կրթական միջավայր» ֆորում
Պաշարների շտեմարան
Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ
Համացանցի օգտագործման ուղեցույց
Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ
Փետրվարի 9, 2017
Ավ. Իսահակյանի տուն թանգարանը` «Ինտերակտիվ Վորլդ» ՍՊԸ֊ի, Նաիրի համընկերության և «Անտարես» հոլդինգի աջակցությամբ հայտարարում է «Դե անիմացրու՛» ամենամյա համակարգչային անիմացիոն մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել 12-16 տարեկան աշակերտները։
Մրցույթը մեկնարկում է 2017թ. փետրվարի 10-ին և կավարտվի ապրիլի 25-ին:
Մրցույթի պայմաններին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից հայտարարության տեքստում:
Փետրվարի 8, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Հայաստանում՝ Իթվինինգպլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն (ԱԳԳ), հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին։
Այն բոլոր դպրոցները, որոնք հետաքրքված են և ցանկանում են միանալ ծրագրին, կարող են օգտվել Իթվինինգպլյուս Հայաստան կայքի «Միացեք մեզ» բաժնից։
2017թ․ մարտից կսկսվեն հանդիպում սեմինարները, որոնց ընթացքում ԱԳԳ անդամների և փորձառու ուսուցիչների…
Փետրվարի 6, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը:
Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է փետրվարի 15-ին: Դասընթացին մասնակցելու…
Հունվարի 31, 2017
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Քննությունները տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում:
Ռուսաստանի…
Հունվարի 31, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականի օգոստոսի 4-10-ը Հայաստանում կազմակերպում է Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը:
Օլիմպիադային մասնակցում են 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի դպրոցականներ: Սույն հայտարարությունը սահմանում է դիմելու պայմանները Հայաստանի Հանրապետության, Լեռնային…
Հունվարի 31, 2017
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականի օգոստոսի 4-10-ը Հայաստանում կազմակերպում է Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը:
Օլիմպիադայի նպատակն է` խթանել և խրախուսել հայագիտական ոլորտներում պատանիների գիտելիքները, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ նրանց դրսևորելու իրենց իմացությունը և ստեղծագործական կարողությունները, ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող…
Հունվարի 31, 2017
«Երևակ» կրթահամալիրը 2016-2017ուստարվա համար հայտարարում է մրցույթ դասվարի և դաստիարակի թափուր տեղի համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ է դպրոցի էլ. փոստին ուղարկել ինքնակենսագրություն:
Հասցե՝ Անդրանիկի 4
Հեռախոս՝ 374-10 73 94 76, 098 50 25 25
Էլ.փոստ՝ info@yerevakkrt.am
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 27, 2017
«Այբ» կրթական հիմնադրամն արդեն իններորդ տարին անընդմեջ Հայաստանում և յոթերորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպում ու անցկացնում է աշխարհի ամենասիրված ու ամենազանգվածային դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:
Այս տարի այն տեղի կունենա մարտի 16-ին։
Սիրելի աշակերտներ, շտապեք կատարել մասնակցության վճարն ու գրանցվել ձեր դպրոցում մինչև փետրվարի 17-ը:
Մրցույթին մասնակցելու հրավեր- փաթեթները՝…
Հունվարի 17, 2017
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող…
Հունվարի 16, 2017
2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 5 մեկամսյա ծրագրերով.
Ա. Ուսուցում մանկապարտեզում
Բ. Ուսուցում…
Հունվարի 11, 2017
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շրջանակներում իրականացվող «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրով նախատեսված Ինովացիոն պորտալում տեղեկատվական նյութերի մշակման, տեղադրման նպատակով հայտարարում է 3 խորհրդատուների ընտրության մրցույթ հետևյալ ուղղություններով.
Ադմինիստրատիվ մասի մշակման գծով խորհրդատու
Պորտալում տեղադրվող հայերեն նյութերի մշակման ու տեղադրման գծով խորհրդատու
Պորտալի անգլալեզու տարբերակի…
Դեկտեմբերի 16, 2016
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շրջանակներում իրականացվող «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրով նախատեսված Ինովացիոն պորտալում տեղեկատվական նյութերի մշակման, տեղադրման նպատակով հայտարարում է 3 խորհրդատուների ընտրության մրցույթ հետևյալ ուղղություններով.
Ադմինիստրատիվ մասի մշակման գծով խորհրդատու
Պորտալում տեղադրվող հայերեն նյութերի մշակման ու տեղադրման գծով խորհրդատու
Պորտալի…
Դեկտեմբերի 15, 2016
ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, և՛ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ Բարձր…
Դեկտեմբերի 12, 2016
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի…
Նոյեմբերի 29, 2016
«ՕքսԵՋեն» հիﬓադրամը, Օքսֆամ կազմակերպությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համատեղ հայտարարում են ստեղծագործական մրցույթ՝ «Կառուցենք դիմակայուն համայնքներ» խորագրով:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ:
Մրցույթի մանրամասները՝ անվանակարգերն ու խորագրերը, մասնակիցներին ներկայացվող պահանջներն ու պայմանները՝ կից հայտարարության մեջ:
Նոյեմբերի 29, 2016
«Թանգարանը ՔՈ ձեռքերումը» կրթական, մասնագիտական կողմնորոշման ծրագիր է, որը իրականացվում է Ավ.Իսահակյանի երևանյան տուն-թանգարանում 8-12-րդ դասարանի աշակերտների համար:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթանում են մեծանուն բանաստեղծի կյանքին, թանգարանի գործունեությանը և շփվում են առարկաների հետ ինչպես մասնագետներ:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները ստանում են բացառիկ հնարավորություն դիտել, շոշափել, չափել և կազմել վկայագրեր թանգարանային առարկաների համար:…
Նոյեմբերի 28, 2016
Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք ձեզ, որ 2016թ. նոյեմբերի 29-ին ժ.16.00-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում (հասցե. Աբովյան 13) տեղի կունենա «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Ցուցահանդեսը կազմակերպվելու է նշված մրցույթ-փառատոնի ընտրության առաջին փուլի արդյունքներով և բաց…
Նոյեմբերի 23, 2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն.
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26
«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28
«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29
«Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին…
Նոյեմբերի 16, 2016
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում (Թբիլիսյան խճ. 11/11) տեղի կունենա «Ծրագրավորման ժամ»՝ Hour of Code միջոցառումը:
Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են…
Նոյեմբերի 16, 2016
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը սկսում է 2016-2017 ուսումնական տարում նախատեսված վերապատրաստումների շարքը:
2016 թվականի նոյեմբերի 24-25-ին «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական ուսումնական հաստատությունների դասղեկների համար իրականացնում է երկօրյա վերապատրաստման դասընթաց` «Դասվարների և դասղեկների վերապատրաստում» թեմայով:
Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները.
դասղեկին անհրաժեշտ…
Նոյեմբերի 15, 2016
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի աշխատակիցներն իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն ՀՀ պետական բոլոր դպրոցներում՝ ուսուցիչների և տնօրենների շրջանում, որի նպատակն է եղել.
ուսումնասիրել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը ուսուցիչների շրջանում
գնահատել ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կարիքը:
Հետազոտությունները տեղադրված…
Նոյեմբերի 7, 2016
«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 6-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2017» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։…