ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը հայտարարում է մրցույթ Հասարակական և հումանիտար գիտությունների ու արվեստի բնագավառում «Խայմե Տորրես Բոդետի անվան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի համատեղ մրցանակի համար:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին՝ ՀՀ ԱԳՆ փոխանցելու նպատակով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն