Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Աղեկյանի կայքը
http://translator.am/ համացանցային հասցեում գործում է ISMA համակարգը, որն ապահովում է բազմաթիվ՝ բացատրական, թարգմանչական և այլ կրթական գործառույթների իրականացում։
Թե «Ի՞նչ է անում ISMA-ն», կարող եք կարդալ այստեղ՝ http://translator.am/am/help.html։
Կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացի հայերեն տարբերակի ստեղծումը նախաձեռնվել է «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության կողմից: Դասընթացը ստեղծվել է Միջազգային հեռահաղորդակցության միության և Ա.Ս. Պոպովի անվան Օդեսայի Կապի Ազգային Ակադեմիայի աջակցությամբ: Դասընթացը բաղկացած է երեք մակարդակից․
Նախադպրոցական ու կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար՝ ՀԻՄՆԱԿԱՆ
5-9 դասարանների երեխաների համար՝ ՄԻՋԻՆ
Ավագ դասարանի աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների համար՝ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ
«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» էլեկտրոնային կայքէջը վերաձևավորվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարան՝ համալրվելով նոր դաշտերով և տեղեկատվությամբ, ներկայացնելով նոր թեմաներ, ցանկեր, հաշվետվություններ, տվյալներ, թարմացնելով և ամբողջացներով ֆիլմերի, տեսանյութերի և լուսանկարների դաշտերը, որպես տեղեկատվական շտեմարանն ամբողջացնող պատկերագրական և վավերագրական հավելված:
Mathemetics-ը Մաթեմատիկա առարկան սովորեցնող թեստավորման համակարգն է։ Համակարգից օգտվողները բացառիկ հնարավորություն են ստանում զարգացնել տրամաբանությունը, հիմնարար գիտելիքներ ստանալ մաթեմատիկայից և պատրաստ լինել բոլոր (այդ թվում նաև ընդունելության) քննություններին: Համակարգից օգտվելն անվճար է։ Այն նախատեսված է 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտների համար։
LingoHut- ը լեզվի համաշխարհային նախագիծ է, որը ստեղծվել է մարդկանց նոր լեզվով հաղորդակցվելուն օգնելու համար: Լեզուն անհրաժեշտ է հաղորդակցման համար: Առանց լեզու չենք կարող հաղորդակցվել, չենք կարող մեր զգացմունքները, ցանկություններն ու հարցումները հայտնել մեր շրջապատի մարդկանց:
LingoHut- ը ամենօրյա անհրաժեշտ բառապաշարի օգտագործման ինտերակտիվ լաբորատորիա է մշակել․
Բարի գալուստ LingoHut:
Abcfinance.am կայքը ստեղծվել ենք ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի հարթակ։ Մեր նպատակն է օգնել յուրաքանչյուրին ստանալու պարզ, անաչառ և վստահելի տեղեկատվություն և կայացնելու անձնական ֆինանսների վերաբերյալ հիմնավոր և արդյունավետ որոշումներ, լինելու իրազեկ ֆինանսական ոլորտում և պաշտպանելու սեփական իրավունքները:
Հարթակում առկա են նաև ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության շրջանակում իրականացվող «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին վերաբերող ուսումնական նյութեր, մեթոդական ձեռնարկներ և հետաքրքրաշարժ գործիքներ։
Այս էջում կարող եք գտնել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված 5-12-րդ դասարանների դասագրքերի թվայնացված տարբերակները: All (ամբողջը) որոնման տողի միջոցով կարող եք գտնել նաև արխիվացված դասագրքերի թվայնացված տարբերակները: Գործածության երաշխավորված դասագրքերի թվայնացված տարբերակներն ազատորեն հասանելի են, հնարավորություն է ընձեռված տպել դասագրքերի յուրաքանչյուր էջ, տեղադրել գրառումներով էջանիշեր, ինչպես նաև հղումով կիսվել սոցիալական ցանցերում։
«Էքսելիստ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է Հայաստանում Excel-ի տարբեր բարդության, ուղղության և ֆորմատների դասընթացների կազմակերպմամբ:
Մենք յութուբյան մեր ալիքում արդեն վաղուց ունենք հայալեզու «Բազային Excel» ամբողջական տեսաշար (playlist), որն ունի տասնյակ հազարավոր դիտումներ: Առաջարկում ենք դրանք ներառել կայքում:
Ռուզաննա Ստեփանյանի կրթական արհեստանոց
Մեդիամաքս մեդիա ընկերության կրթական նախագիծ
Մեդիամաքս մեդիա ընկերության կրթական նախագիծ
Մեդիամաքս մեդիա ընկերության կրթական նախագիծ
ԾԻԳ-ի ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների ստեղծած ռեսուրսները (հարցաշարեր, տեսադասեր, վիկտորինաներ), որոնք պատրաստվել են ՏՀՏ տարբեր գործիքներով (quizizz, kahoot, learningapps, playposit, mindmup, sway և այլն) տեղադրված են ՀՀ ԿԳՄՍՆ ԾԻԳ ՊՀ-ի հեռավար ուսուցման թվային էլեկտրոնային նյութերի պահոցում, որը ազատ է նաև չգրանցված ուսուցիչներին` «Հյուր»-ի կարգավիճակով:
«Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում է 60-ից ավելի երկիր:
Նպատակն է՝
• Բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ:
• Օգնել երեխաների ներուժի բացահայտմանը և նրանց ինքնադրսևորմանը:
• Նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը միջազգային մրցույթներին:
• Նոր լիցք հաղորդել Հայաստանում անցկացվող առարկայական մրցույթներին և օլիմպիադաներին:
• Քաջալերել ՀՀ կրթական համակարգում մաթեմատիկա առարկայի զարգացումն ու տարածումը:
Ձեռնարկ Excel-ի օգտագործման մասին
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում Արմաթ ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը:
Նպատակները`
Անվճար կրթական հարթակ հայ սովորողների համար. «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ
«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ստեղծվել է 2006թ., առաջնորդվում է «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիայի առցանց հարթակը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական, հասարակական հնարավորություններից և վայրից։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն է տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերն էլ աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:
Արդեն երկու տարի է՝ Հայաստանը միացել է ծրագրին՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար. «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը։
Բուն TV-ն առաջին հայկական [գիտա՛-մասնա՛-գիտա՛-կա՛ն] առցանց հեռուստատեսությունն է: Բուն TV-ն բույն է ինքնակրթությունը որպես կենսակերպ ընտրած անձանց համար: Բուն TV-ի առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը: Մենք վստահ ենք, որ կրթությունը պետք է լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորին:
teensLIVE-ը տեղեկատու հարթակ է դեռահասների և երիտասարդների համար, որտեղ կարող ես գտնել ցանկացած, նույնիսկ ամենաանհարմար հարցերի պատասաններ` սիրո և հարաբերությունների, շփման գաղտնիքների, առողջության և շատ այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:
Կայքը նախատեսված է և նպաստում է՝ ՏՏ մասնագիտացումով ավագ դպրոցների կայացմանը՝ հասնելով դասավանդման այնպիսի որակի, որը թույլ կտա պատրաստել պրոֆեսիոնալ աշխատանքի պատրաստ մասնագետներ: Բուհերում դասավանդվող առարկաները և կիրառվող ՏՏ գործիքները հարմարեցնել ՀՀ-ում գործող ՏՏ ոլորտի պահանջներին: Ստեղծել հայրենական արտադրության գործիքներ և ծրագրեր կրթության ու գիտական հետազոտությունների ոլորտում կիրառելու համար:
ChessSchool-ը շախմատի կրթական նոր հարթակ է, ինչը հնարավորություն է տալիս 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտներին ամրապնդել և լրացնել իրենց շախմատային գիտելիքները։
«ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար:
«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով Հայաստանը միանում է Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն համացանցի ապահով ու անվտանգ օգտագործման:
Առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ, պաշտպանվելու վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից:
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:
LearnEnglish is the British Council’s website for learners of English
TeachingEnglish is the British Council’s website for teachers of English
Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…
Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց