ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անվճար դասընթացներ մաթեմատիկա առարկայից

Նոյեմբերի 10, 2017

«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2018» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։ Հեռավար դասընթացները կմեկնարկեն դեկտեմբերից։ Դրանց կհաջորդեն առկա պարապմունքները, որոնք վարում են «Քվանտ» վարժարանի և ԵՊՀ առաջատար մասնագետները։

«Oժտված երեխաներ - Քվանտ 2018» մրցույթը տեղի կունանա 2018 թ․ մայիսի 6-ին և 9-ին՝ գրավոր և բանավոր փուլերով։

Հաղթողներն իրավունք կստանան  նոր ուսումնական տարվանից անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում։ Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ 11-12-րդ դասարաններում ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով (IB Diploma Programme) շարունակելու դեպքում: 

Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրանցվել՝ սեղմելով այստեղ:

Դիմել մինչև ս/թ նոյեմբերի 30-ը։

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…