ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շեֆֆիլդի համալսարանի կրթաթոշակային ծրագիր

Հուլիսի 03, 2020

Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ վեց ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) աշխատակիցների համար.

  • MBA in General Management;
  • MBA in Marketing;
  • MBA in Finance;
  • MBA in Logistics;
  • MBA in Healthcare Management;
  • ΜΒΑ in Human Resources Management.

Դասընթացները կազմակերպվելու են երկու տարի յուրաքանչյուր ամիս մեկ անգամ ուրբաթ (օրվա երկրորդ կես), շաբաթ և կիրակի օրերին: Ուսումնառության ընթացքում կկազմակերպվեն նաև ուսուցողական այցեր Շեֆֆիլդի համալսարան (ՄԹ) և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ (Հունաստան):

Երևանում ուսման վարձը հոգում է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը, այցերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:

Նախարարության կողմից պետք է ներկայացվի տասը թեկնածություն:

Վերջնական ընտրությունը իրականացնելու է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը:

Ցանկացողները մինչև ս.թ. օգոստոսի 21-ը Նախարարության ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիպլոմի, լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենները և աշխատանքի վայրից տեղեկանքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…