Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջը` «Կրթական համալիր էջ» պորտալը ստեղծվել է Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի և Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերի շրջանակներում 2007 թվականին և հանձնվել է շահագործման «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ԿՏԱԿ)։
2008թ. դեկտեմբերի Էլեկտրոնային բովանդակության 3–րդ համահայկական մրցույթում «Կրթական համալիր էջ» պորտալը (www.armedu.am) ճանաչվել է 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի, ինչպես նաև «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձել է հաղթող։
Գործունեության ընթացքում համալիր էջն ընդլայնվել է, արդիականացվել (2015 թվականին մշակվել է նոր կայքը) և տարբեր կրթական կայքերի հետ միասին կոչվում է «Հայկական կրթական միջավայր» պորտալ։
Պորտալն ընդգրկում է «Հայկական կրթական միջավայր ֆորում» (http://forum.armedu.am/ ֆորում), «Հեռավար ուսուցում» (http://learning.armedu.am/, https://dlc.armedu.am/ համակարգեր), «Պաշարների շտեմարան» (http://lib.armedu.am/ կայք), «Եվրոպական միության eTwinning Plus» (http://etwinningplus.armedu.am/), «Դպրոցական կայքեր» (http://schoolsite.am/ հարթակ), «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» (http://esource.armedu.am/) և այլ կայքեր:
Հայկական կրթական միջավայրի պաշարների և հնարավորությունների օգտագործման ուղեցույց (բեռնել)
«Հայկական կրթական միջավայրի» լիարժեք գործունեության, բովանդակային և տեխնիկական սպասարկման համար պատասխանատու են ԿՏԱԿ-ի աշխատակիցները․
Մանուշակ Ավետիսյան (ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների բաժնի պետ), manush@ktak.am
Արաբո Մարգարյան (գլխավոր ադմինիստրատոր), arabo@ktak.am
Սոնա Գևորգյան (ավագ մասնագետ), sona@ktak.am
Մարիետա Դումիկյան (առաջատար մասնագետ), marieta@ktak.am
Տաթևիկ Յափունջյան (առաջատար մասնագետ), tatevik@ktak.am
Մարիամ Գաբրիելյան (մասնագետ), mariam_g@ktak.am։
Հեռախոս` ( 37410) 578 453 կամ 578 455
Կայք՝ http://www.ktak.am
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց