ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընթերցանության ստեղծագործական մրցույթ

Ապրիլի 02, 2020

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ, հիանալի լուր ունի այն բոլոր աշակերտների համար, որոնք շատ են սիրում գրքեր կարդալ:

Սիրելի՛ աշակերտներ, եթե դուք սիրում եք կարդալ, ունեք գեղեցիկ խոսք և ստեղծագործելու կարողություն, ապա այս մրցույթը հենց ձեզ համար է:

Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբերի համար՝

  • 3-5-րդ դասարան
  • 6-9-րդ դասարան

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվելու է 3 փուլով:

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Փուլ 1 (ապրիլի 1 – ապրիլի 30)

school.editprint.am կայքից ընթերցել մրցույթի համար նախատեսված անվճար էլ. գրքերը, այնուհետև լրացնել տվյալների թերթիկը և դրան կից ուղարկել տրված գրքերի վերաբերյալ ձեր կարծիքը՝ առաջին տարիքային խմբի համար՝ 1-2 էջի, երկրորդ տարիքային խմբի համար՝ 2-3 էջի (Ա4 ֆորմատ, Word ծրագրում Sylfaen (Times New Roman) տառատեսակով, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3սմ, աջից` 1սմ) սահմանում: Այնուհետև ժյուրին ամեն տարիքային խմբից կընտրի 50 մասնակիցների, որոնք կանցնեն հաջորդ փուլ:

Փուլ 2 (մայիսի 3 – մայիսի 15)

Այս փուլ անցած մասնակիցները պետք է ընտրեն տրված թեմաներից (դրանք կտեղադրվեն կայքում Փուլ 1-ի ավարտից անմիջապես հետո) որևէ մեկը և գրեն էսսե: Աշխատանքը պետք է լինի՝ առաջին տարիքային խմբի համար՝ 2 էջի, երկրորդ տարիքային խմբի համար 2-4 էջերի (Ա4 ֆորմատ, Word ծրագրում Sylfaen (Times New Roman) տառատեսակով, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3սմ, աջից` 1սմ) սահմանում: Այս փուլի ավարտին ժյուրին ամեն տարիքային խմբից կընտրի լավագույն տասնյակը:

Փուլ 3 (մայիսի 23-24)

Երրորդ` եզրափակիչ փուլում ժյուրիի անդամները կանցկացնեն օնլայն հանդիպում յուրաքանչյուր մասնակցի հետ:

Վերջիններս կընթերցեն հատված, կպատասխանեն իրենց ընթերցած   ստեղծագործությունների և էսսեի վերաբերյալ տարատեսակ հարցերի։

Յուրաքանչյուր տարիքային խմբի տասը մասնակիցներից ժյուրին կընտրի լավագույն եռյակը․ նրանք կստանան հաղթողների նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով (շուրջ 50 գիրք): Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան:

Հ.Գ. Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչև Փուլ 3-ի սիզբը, մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար:

Ընթերցանության գրքերը ներկայացված են այստեղ:

3-5 դասարանցիները պետք է ընթերցեն ներկայացված գրքերից առնվազն վեցը:

6-9 դասարանցիները պետք է ընտրեն տասը գրքերից առնվազն չորսը:

Հարցերի դեպքում զանգահարեք  +374 99 520848/+374 98 520847, գրեք մեր մեյլին (school@editprint.am) կամ ֆեյսբուքյան էջին:

Մասնակցության համար ապրիլի 1-30-ը լրացրե՛ք գրանցման հայտը, գրե՛ք կարդացած գրքերի վերաբերյալ Ձեր կարծիքը և կցագրե՛ք այն (Word-ի ֆայլը ցանկալի է լինի rtf ֆորմատով):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: