ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստման ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2022 թ․ հունիսի 9-ը՝ ժամը 18:00-ն, պետք է լրացնեն հետևյալ հայտը կամ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն» (հասցե՝ Երևան, Տերյան 105, 5-րդ մասնաշենք, 5118 սենյակ)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (091) 010085, (033) 234757, ամեն օր` ժամը 1000-1800-ն կամ գրել a.zaprosyan@polytechnic.am էլեկտրոնային հասցեին:
Պահանջվող փաստաթղթերի ցանկը`
1. դիմում` ՀԱՊՀ ռեկտորի անունով՝ կցելով լուսանկարը տեսաներածված տարբերակով որպես մեկ ամբողջություն,
2. 3×4 չափի լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատանքի վայրից,
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7. ՀԱՊՀ հիմնադրամի հաշվեհամարին (ՀԷԲ Մյասնիկյան Մ/Ճ, Հ/Հ 163038102055) փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:
Դասընթացների սկիզբը՝ հունիսի 13-ից:
Դասընթացները կկազմակերպվեն առկա կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ)։ Դասընթացների տևողությունը 20 օր է, կազմակերպման հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 5-րդ մասնաշենք, «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն»:
20-օրյա (110 ժամ) դասընթացի արժեքը՝ ներառյալ մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը, գրենական պիտույքները, սուրճի ընդմիջման ապահովումը, կազմում է 80 000 ՀՀ դրամ:
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը կրթական, գիտահետազոտական և մշակութային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է տեխնիկական գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:
ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը» հանդիսանում է սույն ծրագրով վերապատրաստումների իրականացման հիմնական պատասխանատուն։ Կենտրոնն իրականացնում է լրացուցիչ և շարունակական կրթության տարբեր ծրագրեր՝ ապահովելով դրանց մատչելիությունը հանրության ամենալայն շերտերի համար (դպրոցականներ, ուսանողներ, սկսնակ մասնագետներ, վերապրոֆիլավորվող մասնագետներ, քաղ․ ծառայողներ, ոլորտային մասնագետներ և այլն)։ Կենտրոնում իրականացվող ծրագրերը բազմապրոֆիլ են և բազմամակարդակ՝ համահունչ շուկայի արդի պահանջներին։ Դասընթացավարները ոլորտի լավագույն մասնագետներն են (ինչպես ՀԱՊՀ-ից, այնպես էլ արտաքին միջավայրից հրավիրված), որոնք ունեն դասավանդման թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդաբանական մեծ փորձ։ Դասընթացներն անցկացվելու են ժամանակակից նորարար մեթոդներով, ինտերակտիվ և ներառական գործիքների կիրառմամբ, նյութերի ընկալելի և հասանելի մատուցմամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց