«Դե անիմացրո՛ւ»
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Ավ. Իսահակյանի տուն թանգարանը՝ «Նաիրի» համընկերության, նաև «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի աջակցությամբ հայտարարում է «Դե անիմացրո՛ւ» ամենամյա համակարգչային անիմացիոն մրցույթ-փառատոնը:
Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի կյանքին ու գործունեությանը
նվիրված հետևյալ թեմաներից որևէ մեկի մոտիվներով ՝
Մրցույթի հաղթողների համար նախատեսված են մրցանակներ: Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբեր ամսին կայանալիք մրցանակաբաշխությանը, որի մասին հստակ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում: Հաղթողների անունները նաև կհրապարակվեն ֆեյսբուքյան էջում:
Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան աշակերտները։
Անիմացիոն տեսահոլովակի նվազագույն տևողությունը պետք է լինի 20 վայրկյանից ոչ պակաս, իսկ առավելագույնը 5 րոպե:
Անիմացիոն տեսահոլովակներն ընդունվում են օգտագործելով հետևյալ համակարգչային ծրագրերը ՝
Տեսահոլովակի պարտադիր ձևաչափերն են՝ ․avi, ․mp4։
Նախագծերի նիշքերը պետք է լինեն՝ .sb, .tup, .blend ձևաչափերով:
ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ՝
Մրցույթը մեկնարկում է 2019թ. մայիսի 22-ին։ Աշխատանքները պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսին․ օրը լրացուցիչ կհայտարարվի։
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը՝ կազմված Ավ. Իսահակյանի տուն թանգարանի, «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի և «Նաիրի» համընկերության ներկայացուցիչներից:
Հանձնաժողովին իրավունք է վերապահվում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մասնակիցները պետք է երաշխավորեն, որ հանդիսանում են ներկայացված անիմացիոն տեսահոլովակների իրական հեղինակները:
Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակելու մրցույթին ներկայացված աշխատանքները՝ նախքան մրցանակաբաշխությունը:
Մրցանակ շահած աշխատանքների հեղինակները կարող են հրապարակել իրենց գործերը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի համաձայնությամբ։
ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Լավագույն անիմացիոն տեսահոլովակները հրապարակվելու են isahakyanmuseum.am կայքում:
Մրցույթի ընթացքին հետևելու համար մասնակիցները կարող են բաժանորդագրվել Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի Facebook-յան էջին։
Աշխատանքները պետք է ուղարկել deanimacru@gmail.com հասցեին՝ վերնագրի տողում (Subject) նշելով «Դե անիմացրու» արտահայտությունը: Կից պետք է ուղարկել նաև մասնակցի անուն-ազգանունը, դպրոցը և բնակության վայրը:
«Դե անիմացրո՛ւ» մրցույթի կազմակերպչական թիմը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…
Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…
Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց