Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին այսօր այցելել է մարզական և կրթական մի շարք հաստատություններ՝ ենթակառուցվածքներին ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի և ՀՖՖ գլխավոր…
Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։
Նախարարը շնորհակալություն է հայտնել երկարամյա բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց ավանդը գրադարանային գործի զարգացման և ընթերցանության խթանման ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ Կառավարության նոր ծրագրում ընթերցանության…
«Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի հանդիսավոր բացումն ազդարարվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։
Ծրագիրը նվիրված է ՀՀ անկախության 35-ամյակին։
Շնորհավորելով Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանի և Վրաստանի…
ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ…
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
ԿԳՄՍ…
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են 19-20-րդ դարերի, ինչպես նաև ժամանակակից հայ ու օտարազգի հեղինակների գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:
Ներկայացված աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահին ի պահ են տրվել իրավապահ համակարգի կողմից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։
Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային…
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո Ազատության հրապարակում անցկացվել է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի եզրափակիչ գալա համերգը։
Փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք կողքի, հանդես են եկել հայաստանյան երաժշտական ոլորտի անվանի արտիստների՝ հայկական ջազի լեգնեդ Լևոն Մալխասյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Ռուբեն Հախվերդյանի, Վարսենիկ Ավանյանի,…
Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն:
Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով, որ նրանք ԿԳՄՍ նախարարության առանցքային գործընկերներն են:…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» փառատոնը՝ որպես մեկամսյա կինոծրագիր:
Այն նվիրված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և Հայաստանի միասնական մշակութային միջավայրում նրանց ներկայությանը։
Կինոծրագիրը ներառում է 12 կինոցուցադրություն՝ մեկ բացման ֆիլմ և ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։
Ծրագրի…
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց