Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մրցույթի անցկացման վերաբերյալ:
Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետև` Նախարարություն) սահմանած ժամանակացույցին համապատասխան:
Մրցույթն անցկացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը` հաստատելու մասին» 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետի դրույթի:
Վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պահանջները
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Նախարարության սահմանած և պաշտոնապես հրապարակած հետևյալ պահանջներին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները.
1) ուսումնական տարածք և վերապատրաստող համապատասխան մասնագետներ,
2) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության մշակած ծրագիր (Նախարարի կողմից հաստատված հարցաշարին համապատասխան), դասավանդման թեմատիկ պլանավորում, վերապատրաստման տևողություն,
3) ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, նյութատեխնիկական բազայի առկայություն:
Հայտերի ընդունումը
Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն կարգով սահմանված՝ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պահանջներին բավարարող անհրաժեշտ փաստաթղթերը 2021 թվականի մայիսի 3-ից մինչև մայիսի 18-ը ներառյալ կազմակերպությունմները կարող են ուղարկել Նախարարության էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) կամ ներկայացնել Նախարարության հանրակրթության վարչություն (հասցեն՝ Երևան, Վ. Սարգսյան 3, 5-րդ հարկ, 501 սենյակ), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
«Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»:
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց