ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար

Դեկտեմբերի 04, 2019

Հարգելի ինֆորմատիկայի ուսուցիչներ,

Հարգելի աշակերտուհիներ,

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation Girls” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2020» մրցաշրջանի սկիզբը:

Մեծ սիրով հրավիրում ենք Երևանի և ՀՀ բոլոր մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչներին, իրենց աշակերտուհիների թիմերով մասնակցելու “Technovation Girls” ծրագրին:

«Տեխնովացիա Աղջիկներ»–ը Technovation շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: “Technovation Girls” միջազգային ծրագիրը հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:

  • 2017թ-ին Հայաստանը առաջին անգամ մասնակցեց այս ծրագրին: Հայաստանի մասնակից 44 թիմերից 22 թիմեր դուրս եկան կիսաեզրափակիչ և մասնակցեցին Հայաստանյան մրցույթին, որից Գրանդ Պրի հաղթող 3 թիմեր իրավունք ստացան մասնակցելու միջազգային մրցույթին:
  • Միջազգային մրցույթում մասնակից շուրջ 105 երկրների 3000 թիմերից հաղթողներ ընտրվեցին 12 թիմեր, վեց անվանակարգերում: Միջազգային մրցույթին մասնակցած Արագածոտնի մարզի Կարբիի դպրոցի “Մեկ քայլ առաջ” թիմը հաղթող ճանաչվեց կրթություն անվանակարգում իր “Հայերեն ժեստերի լեզուն” հավելվածով, մեկնեց Սան Ֆրանցիսկո, որտեղ արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք`”ժողովրդի ընտրություն” մրցանակին:
  • 2018 թվականին Տեխնովացիա Հայաստան ծրագրի կիսաեզրափակիչ դուրս եկած Աշտարակի ՝ “Codice Puellis” թիմը հաղթող ճանաչվեց 2018թ-ի Սևան սթարթափ մրցույթում՝ 1 Of U հավելվածի ստեղծման համար։ Այն ստեղծվել էր աուտիզմով երեխաներին օգնելու համար։ Թիմը ճանաչվեց European Youth Award 2019 մրցութի ֆինալիստ։
  • 2017 թվականից Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ, Սինոփսիս կորպորացիայի գլխավոր ճարտարագետ, Երվանդ Զորյանը Տեխնովացիա Հայաստան ծրագրի Բարի կամքի դեսպանն է:
  • 2017 թվականից սկսած ավելի քան 122 հավելված են ստեղծվել տարբեր սոցիալական խնդիրներին առնչվող։ Մինչ այսօր Հայաստանի բոլոր մարզերից 224 թիմեր, 1200 աշակերտուհիներ, ավելի քան 200 ուսուցիչներ/մենթորներ են մասնակցել Տեխնովացիա Հայաստան ծրագրին։

«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2020» մրցույթին կարող են մասնակցել 10-ից 18 տարեկան աշակերտուհիները։ Նրանք կձևավորեն թիմեր մինչև հինգ անդամներից, և մեկ ուսուցչի ու տեխնոլոգիական կամ այլ մասնագետի հետ կարող են մասնակցել ուսումնական ծրագրին: Չնայած նրան, որ Technovation Girls-ը մրցակցություն է, ծրագիրն ավելի կենտրոնացած է կառուցելու մասնակիցների մի մեծ թիմ, համայնք: Կարևոր է, որ ուսուցիչները, աշակերտուհիները եւ համայնքի անդամները աշխատեն միասին բացահայտելու թե ինչ խնդիրներ կան, ու հնարավոր համագործակցության եւ տեխնոլոգիաների միջոցով կյանքի կոչեն իրենց ծրագրերը:

  • Միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, աշակերտուհիներին կուսուցանվի 50 ժամյա ուսումնական ծրագիր, որը հասանելի է մասնակիցներին առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։
  • Ծրագիրը կազմված է 5 մասից` գաղափարների գեներացիա(ideation), կոդավորում(coding), բիզնես(business), մարկետինգ(marketing) և ներկայացում(pitching):
  • Մասնակիցներին աջակցելու համար կանցկացվեն դասընթացներ հայերեն լեզվով և կտրամադրվեն նաև հայերեն ուսումնական նյութեր:
  • Հեռավոր մարզերի ուսուցիչները և աշակերտուհիները կստանան հեռահար խորհրդատվություն հայերեն լեզվով:
  • Թիմերը բաղկացած կլինեն առավելագույնը հինգ հոգուց, կձևավորեն “ավագ” կամ “կրտսեր” խմբեր ըստ տարիքային սահմանափակումների`

- 10-14 տարեկան աշակերտուհիները կձևավորեն «կրտսեր» խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2020թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 15-ը։
- 15-18 տարեկան աշակերտուհիները կձևավորեն «ավագ» խմբի թիմեր,
մասնակիցների տարիքը 2020թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 18-ը։

  • Նախնական ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտություններ: Թիմերը կստեղծեն հավելվածները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված App Inventor ծրագրով։
  • “Technovation” ծրագրով նախատեսվում է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու իրականացնել ամբողջական բիզնես մոդել ու տեխնոլոգիական արտադրանք։
  • Այս տարի բջջային հավելվածները կբխեն ոչ միայն Կայուն զարգացման նպատակների հիմնախնդիրներից` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այլ նաև ուղղորդված կլինեն լուծելու ցանկացած սոցիալական խնդիր:
  • Մասնակից թիմերը նախ կմրցեն “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2020” մրցույթի շրջանակում, ապա հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին ու հաղթելու դեպքում թիմը կհրավիրվի մասնակցելու Սան ֆրանցիսկոյում կազմակերպվող “Technovation” համաշխարհային շնորհանդես գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:
  • 2018, 2019թթ-ին ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի, և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհների շրջանակներում:
  • Հայաստանյան մրցույթին աջակցել են Սերվիս տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը, Զիգզագ ընկերությունը:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել կից մասնակցության հայտը և ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչև 2019թ-ի դեկտեմբերի 20–ը:

Դեկտեմբերի 20-ից հետո մասնակիցների հետ կկազմակերպվի հանդիպում՝ ծրագիրը մանրամասնությամբ ներկայացնելու համար։

Դասընթացները կսկսվեն հունվարի 15-ից:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 055 788 554; 098 225 581; 091 225 535 հեռախոսահամարներով:

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…