«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 6-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2017» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։ Հեռավար դասընթացները կմեկնարկեն դեկտեմբերից։ Դրանց կհաջորդեն առկա պարապմունքները, որոնք վարում են «Քվանտ» վարժարանի և ԵՊՀ առաջատար մասնագետները։
«Oժտված երեխաներ - Քվանտ 2017» մրցույթը տեղի կունանա 2017 թ․ մայիսի 7-ին և 9-ին՝ գրավոր և բանավոր փուլերով։
Հաղթողներն իրավունք կստանան նոր ուսումնական տարում անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում։ Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ 11-12-րդ դասարաններում ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով (IB Diploma Programme) շարունակելու դեպքում:
Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրանցվել՝ սեղմելով այստեղ:
Դիմել մինչև ս/թ նոյեմբերի 26-ը։
Նյութի աղբյուրը. «Քվանտ» վարժարան
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…