ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստման անվճար դասընթացներ ռուսաց լեզվի ուսուցիչների համար

Փետրվարի 16, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ և հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս փուլում կարող են մասնակցել կրթական 3-րդ աստիճանում դասավանդող ուսուցիչները:

Դասընթացները հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ անցկացվելու են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսների կողմից: Մեկնարկը կտրվի մարտի 1-ին։

Դասընթացի ընդհանուր տևողությունը երեք շաբաթ է՝ 78 ժամաքանակով, որում նախատեսված է շաբաթական 20-ական ժամ գործնական և 18 ժամ ինքնուրույն աշխատանք: Վերապատրաստման ծրագիրը ներառում է լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն:

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսուցիչներին կտրվի վկայական՝ կնքված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից:

Ուսուցիչների վերապատրաստման ծախսերը հոգում է «Դոմ Մոսկվի» կենտրոնը:

Դասընթացներին գրանցվելու համար մասնակիցները 9595.lilitnersisyan@gmail.com էլ. փոստին կարող են ուղարկել գրավոր դիմում՝ նշելով դպրոցը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:

Դիմումները պետք է ներկայացնել մինչև սույն թվականի փետրվարի 26-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար մասնակիցները կարող են զանգահարել բուհի աշխատակից Լիլիթ Ներսիսյանին (հեռ.՝ 098-01-04-88, 060-83-01-22, ներքին՝ 2-80):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: