ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով (Գյումրու թիվ 1 ավագ դպրոց)

Մայիսի 25, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:

ՊՈԱԿ-ի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները դասընթացը (գործնական և տեսական պարապմուքներ) իրականացնելու են արդիական ինտերակտիվ մանկավարժական մեթոդներով՝ մասնակիցների կրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքներ զարգացնելու և գործնական կարողություններ ձևավորելու նպատակով:

Ուսումնական ծրագիրն ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական ամփոփիչ ստուգումները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:

Դասընթացին ոչ լիարժեք մասնակցելու դեպքում մասնակիցը հնարավորություն է ունենալու օգտվելու անվճար խորհրդատվությունից:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (լրացվում է տեղում),
2) 3x4 չափսի 2 լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից,
5) անձնագիր,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին (Կենտրոնական գանձապետարան 900218000629) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո վերադարձվելու են:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից հունիսի 9-ը ներառյալ։
Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից հուլիսի 2-ը` առկա, համակցված կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ):

110-ժամյա դասընթացի արժեքը (նաև՝ գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր) կազմում է 70.000 ՀՀ դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում: Դասընթացները կկազմակերպվեն Գյումրի քաղաքում՝ Աճեմյան 40 հասցեում։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (+374 010) 64-92-96, (312) 5-83-96 հեռախոսահամարներով կամ գրել Gyumrischool1@mail.ru էլ. փոստին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: