2016 թվականի նոյեմբերի 2-6-ը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Վիքիպեդիան և մյուս վիքի նախագծերը մարզերում զարգացնելու, տարածելու, գյուղական բնակավայրերի երիտասարդության մասնակցությունը վիքինախագծերին խրախուսելու նպատակով, տեղի երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար Աղվերանում կազմակերպում է թվով չորրորդ Վիքիպեդիայի դասընթացը։ Դասընթացի նպատակն է Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի երիտասարդությանը հասանելի դարձնել Վիքիպեդիային և մյուս վիքի նախագծերին մասնակցությունը։
Դասընթացին կարող է մասնակցել Հայաստանի մարզային դպրոցների ուսուցիչներ, որոշ դեպքերում նաև ուսանողներ և այլ մասնագետներ, ովքեր տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները։ Փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։
Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել հայերեն Վիքիպեդիան։ Վիքիմեդիա Հայաստանը իր բոլոր նախագծերի հաջողվածության համար ամենայն մանրամասնությամբ հաշվետու է Վիքիմեդիա Հիմնադրամին, և յուրաքանչյուր ամիս նախագծերի մասնակիցների շարունակական վիճակագրություն է ներկայացնում։ Ուստի խնդրում ենք հայտը լրացնելուց առաջ գնահատեք ձեր կարողությունները և ձեր պատասխանատվության աստիճանը, որպեսզի ձեր մասնակցությունը միայն դրական իմպուլս հաղորդի մեր ծրագրերին, ինչը և կօգնի Հայաստանում ներդնել նորարական, ստեղծագործ կրթություն։
Միայն այն մասնակիցները, ովքեր կշարունակեն համալրել հայերեն Վիքիպեդիան որակյալ հոդվածներով, դասընթացից կես տարի անց կստանան հավաստագիր առ այն, որ իրենք տիրապետում են վիքի խմբագրման գործիքներին և իհարկե Վիքի գաղափարախոսության կրողներ են՝ պատրաստ են անվարձահատույց իրենց ներդրումն ունենալ մեր լեզվի, պատմության, մշակույթի պահպանման գործում և տարածել վիքիպեդիան և մյուս նախագծերը իրենց դպրոցներում և շրջապատում։
Ուշադրություն դարձրեք, որ Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպչական թիմը կարող է մերժել ցանկացած հայտ՝ առանց որևէ պատճառաբանման։ Հայտը լրացնելուց հատուկ ուշադրություն դարձրեք Ձեր կամավորական աշխատանքը և մոտիվացիան նկարագրելիս, քանզի հայտերի ընտրության չափորոշիչներում դրանք առաջնային են։
Դասընթացին գրանցվելու համար հետևեք այս հղմանը։
Գրանցվելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 16-ը։
Վիքիպեդիան կրթություն է
Մանկավարժները և ուսանողներն ամբողջ աշխարհում ներդրումներ են կատարում Վիքիպեդիայում և Վիքիմեդիայի մյուս նախագծերում, դրանք ներառված են ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում։ Մի շարք առաջատար երկրներում Վիքիպեդիան ներառված է դպրոցական ծրագրերում։ Հետաքրքիր է, որ մանկավարժներին ստեղծագործական ազատություն է տրված՝ ինքնուրույն կազմել Վիքիպեդիայի դասավանդման մոտեցումները։
Հարգելի՛ գործընկերներ, Մեր՝ ուսուցիչներիս յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք և անգամ աննկատ վերաբերմունքը աշակերտի համար հզոր հայելի է, որում նա տեսնում է իրեն: Վերջին քննարկումները ցույց են տալիս, որ մենք բոլորս…
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց