Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» (այսուհետ` կարգի) պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն՝
1. ուսումնական տարածք (սեփականության վկայականի պատճեն կամ վարձակալության պայմանագիր կամ վարձակալության վերաբերյալ երկկողմանի նախնական համաձայնությունը),
2. վերապատրաստման առնվազն մեկ տարվա փորձառություն ունեցող մասնագետներ,
3. հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի ապրիլի 8-ի N 533-Ա հրամանով հաստատված հարցաշարին (https://escs.am/am/news/12154) համապատասխան ծրագիր.
4. հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլան` համաձայն Ձև 1-ի,
5. վերապատրաստման տևողության վերաբերյալ նշում, որը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավել, քան 20 օր.
6. նյութատեխնիկական բազայի առկայություն, այդ թվում՝ հիբրիդային կամ հեռավար եղանակով վերապատրաստման կազմակերպման դեպքում անհրաժեշտ հագեցվածություն:
Վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտը մերժվում է, եթե
1. հայտում բացակայում են 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված պայմանները և չափանիշները կամ դրանցից որևէ մեկը, կամ այդ պայմաններով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում կարգի 7-րդ կետով տվյալ պայմանի համար սահմանված պահանջին,
2. նախարարության կողմից նախորդ տարի երաշխավորված վերապատրաստող կազմակերպության կողմից վերապատրաստված հավակնորդների առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել Հավաստագրման քննությունը,
3. վերապատրաստող կազմակերպությունը նախորդ վերապատրաստման գործընթացն իրականացրել է ՀՀ կրթության և գիտության 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների խախտմամբ, կամ առկա են հիմնավոր փաստեր վերապատրաստման ընթացակարգերի և գործընթացի ոչ բարեխիղճ իրականացման վերաբերյալ:
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի ապրիլի 29-ը՝ ժամը 18:00-ը, դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե` ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2):
Հանձնաժողովը ընտրության արդյունքները կներկայացնի հրապարակման Նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց