ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Դրամաշնորհային մրցույթ` դպրոցականների ամառային ճամբարի կազմակերպման նպատակով

Մարտի 21, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպությանը 321 մլն 638 հազար 400 ՀՀ դրամ գումարի հատկացում:

Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2022 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2022 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։

Կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներից են` վերջին 5 տարում նվազագույնը 100 դպրոցականների համար 3 ծրագրերի (ամառային հանգստի կազմակերպում) իրականացման փորձ, նյութատեխնիկական համապատասխան միջոցներով ապահովվածություն և այլն: Սահմանված է նաև, որ ճամբարները պետք է գտնվեն միմյանցից ոչ ավելի, քան 10 կմ հեռավորությամբ:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության www.minfin.am կայքում հրապարակված՝ պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում:

Հայտ ներկայացնող մասնակիցը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  1. հայտատու կազմակերպության՝ ՀՀ իրավաբանական անձանց Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
  2. ծրագրի նկարագիրը,
  3. ճամբարի գտնվելու վայրը,
  4. հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
  5. հայտատու կազմակերպության որոշումը մրցույթին հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,
  6. հայտատու կազմակերպության կողմից վերջին 5 տարում նվազագույնը 100 դպրոցականների համար 3 ծրագրի, այն է՝ ամառային հանգստի կազմակերպման և անցկացման փորձը վկայող փաստաթղթերը,
  7. ճամբարային ծրագրի նկարագիրը,
  8. ճամբարային ծրագիր՝ սույն դրամաշնորհային մրցույթի անցկացման հավելվածին համապատասխան, որը պետք է ներառի նաև առանձին կրթամշակութային, մարզական և ազատ ժամանցին ուղղված միջոցառումներ,
  9. միջոցառման կազմակերպմանն ուղղված այլ փաստաթղթեր, նյութեր:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել նաև համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով armeps.am համակարգի միջոցով` մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 12:00-ն՝ ներառյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…

  • Արհեստական բանականությունը՝ գործընկեր, թե՞ սպառնալիք անգլերենի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ղազարյան

    Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…