Ռուսաց լեզվի ուսուցչի թափուր աշխատատեղ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում
Հունվարի 23, 2018
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ ռուսաց լեզվի ուսուցչի թափուր աշխատատեղի համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն մանկավարժները, ովքեր բավարարում են հետևյալ պահանջներին`
- ունեն համապատասխան բարձրագույն կրթություն
- հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
- առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
- համակարգչային բազային գիտելիքներ
- թիմով աշխատելու և համագործակցելու կարողություն
- մշտապես կատարելագործվելու ձգտում և նորարարական գաղափարները ընդունելու պատրաստակամություն
- մինիմում 2 տարվա աշխատանքային փորձ։
Դիմել կարող եք՝ ինքնակենսագրությունն (CV) ուղարկելով poqish@yahoo.com էլ․ հասցեին։
Հարցերի համար զանգահարել (060) 44 25 45, (055) 58 98 62, (091) 58 98 62 հեռախոսահամարներով: