Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մշտապես անցկացվում են.
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Ճանաչողական
Վարպետի հեքիաթային աշխարհում (խաղ-էքսկուրսիա)
Պատանի էքսկուրսավար (խաղ-էքսկուրսիա)
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
«Մանկության թևերով» - ծրագրի միջոցով երեխաները մտովի տեղափոխվում են Ավ. Իսահակյանի մանկության հեքիաթային աշխարհ և օրգանիկ նյութերով վերակերտում են Ղազարապատի մանրակերտը:
1-6-րդ դասարանի աշակերտների համար
«Ի՞նչ է ասում առակը» - ինտերակտիվ միջավայրում երեխաները ծանոթանում են ժողովրդական իմաստություններին, սովորում են, թե ինչ է «պատմում» առակը: Խաղերի և երեխաների ստեղծած մուլտֆիլմերի օգնությամբ ծանոթանում, քննարկում են Իսահակյանի առակները և կազմում են գիրք:
6-րդ դասարանի աշակերտների համար
«Արևի մոտ» - երեխաները ընթերցում և քննարկում են Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը, իրենց երևակայությամբ ստեղծում են հեքիաթի հերոսի համար ցանկալի միջավայր:
4-րդ դասարանի աշակերտների համար
«Աշխարհում ամենալավն իմ տունն է» - Երեխաները մասնագետի օգնությամբ կարդում են Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» ստեղծագործությունը և թեմատիկ դեկորների օգնությամբ ինքնուրույն բեմադրում այն:
6-րդ դասարանի աշակերտների համար
«Վարպետը, ես և մայրաքաղաք Անին» - Երեխաները Անիի մասին Վարպետի թողած հուշերի հետքերով երևակայական շրջայց են կատարում հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում և հատուկ պատրաստված դետալների օգնությամբ վերակերտում են Անիի Մայր տաճարի մանրակերտը:
12-րդ դասարանի աշակերտների համար
Պայմաններին նախապես ծանոթանալու, ինչպես նաև Էքսկուրսիաներին և ծրագրերին մասնակցությունը գրանցելու համար կարելի է դիմել.
Հեռ.` (37410) 56 24 24, (37410) 58 73 80
Էլ. փոստ` isahakyan_musee@mail.ru
Հասցե` Ք. Երևան, Զարոբյան 20
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան