ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական մրցույթ

Հոկտեմբերի 25, 2017

Նկարագրություն

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ հայտարարում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ Սեղանի օրացույցի ստեղծում (նմուշը կցվում է):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 6-ից 9-րդ դասարանների աշակերտները։

Խրախուսվում է համակարգչային ծրագրերի օգտագործումը (օր.՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw)։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք (JPG, PNG, PDF կամ TIFF տիպի ֆայլերով), այն  ուղարկել ԿՏԱԿ, Նոռա Սմբատյանին (էլեկտրոնային փոստ. nora@ktak.am)` նշելով հեղինակի անուն-ազգանունը, տարիքը (դասարանը) և ուսումնական հաստատության անվանումը։

Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն մեկ կամ մի քանի աշխատանքների հեղինակներին սպասվում է անակնկալ մրցանակ։

Նպատակ

Մրցույթի նպատակն է զարգացնել աշակերտների ՏՀՏ հմտություններն ու ստեղծագործական միտքը։

Թեմա

Մասնակիցները պետք է իրականացնեն օրացույցի էջերի ձևավորում (դիզայն): Օրացույցի բովանդակությունը  պետք է նվիրված լինի Թարգմանչաց տոնին։

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Տոնի մասին՝ Վիքիպեդիայում։

Ձևաչափ

Օրացույցի բովանդակությունը պետք է կազմված լինի 12 էջից (ըստ ամիսների), էջի ձևաչափը՝ A4 (297*210, landscape):

Մրցույթի ժամանակացույց

  • Հայտարարության տարածումը՝ 25.10.2017
  • Հայտերի ընդունումը մինչև 10.11.2017
  • Աշխատանքների գնահատումը հանձնաժողովի կողմից մինչև 20.11.2017
  • Մրցույթի արդյունքների հրապարակումը մինչև 25.11.2017:

 

Բոլոր հարցերով դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Հեռ.՝ +374 10 57 84 53, +374 10 57 84 55 (Նոռա Սմբատյան)
Կայք՝ http://ktak.am/
Էլ.փոստ՝ nora@ktak.am:

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…