ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրոպական «CIFE» ինստիտուտը հայտարարում է մագիստրոսական կրթական ծրագրի համար հայտերի ընդունումը

Մայիսի 26, 2025

Բարձրագույն կրթության և հետազոտության եվրոպական CIFE ինստիտուտը հայտարարում է «Executive Master in EU Studies» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակում հայտերի ընդունում, այդ թվում՝ հայաստանյան ուսանողների համար։

Կրթական ծրագիրը հիբրիդային է՝ առկա և առցանց ձևաչափերով: Ծրագրի տևողությունը 2 տարի է, դիմումներրի վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ը:

Ծրագիրն առաջարկում է՝

  • միջառարկայական և ապագային միտված մոտեցում,
  • հիմնարար գիտելիքներ ԵՄ-ի մասին՝ կենտրոնանալով արդի հիմնախնդիրներին,
  • հետազոտական և մեթոդաբանական հմտություններ՝ լավագույն ակադեմիական պրակտիկաների հիման վրա,
  • համապարփակ ուսուցում՝ մասնագիտական հմտությունների ձևավորման նպատակով,
  • բացառիկ անհատական խորհրդատվություն ֆակուլտետի միջազգային անձնակազմի կողմից։

Ծրագրերին դիմելու կարգի հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն