«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը («Հարմոնիա» հիմնադրամ) հիմնադրվել է 2005թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը և կիրառումը խթանելու նպատակով։
«Հարմոնիա» հիմնադրամը Հայաստանի ՏՀՏ ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար կազմակերպություններից է։ Հիմնադրամն իրականացրել է մեծ թվով ՏՀՏ ծրագրեր, ներառյալ՝ ՏՏ համակարգերի, տվյալների բազաների կառավարման համակարգերի և դրանց տեխնիկական առաջադրանքների մշակում, համակարգչային ցանցերի նախագծում և կառուցում, ՏՏ խորհրդատվության և սպասարկման ծառայությունների տրամադրում, ՏՏ դասընթացների կազմակերպում և այլն։
«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: Այն սովորելու մի նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդ:
Կրթահամալիրը իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Կրթահամալիրում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծագործական աշխատանքը։ Գործում են բազմաթիվ ակումբներ և խմբակներ:
Առաքելությունն է կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց հնարավորություն տալ ստանալ հայկական համապարփակ կրթություն` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից, ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կարող է խթանել ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը այն ուսանողների շրջանակներում, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը հայագիտության բնագավառում:
Հիմնադրամը իրականացնում է պետական խորհրդանշանների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության միջոցառումներ և ծրագրեր:
Մեդիակրթության կենտրոնը Հայաստանի միջնակարգ և ավագ դպրոցներին տրամադրում է մեդիա և տեղեկատվական գրագիտության պաշարներ և գործիքներ:
«Լույս» հիմնադրամի երկարաժամկետ տեսլականն է ստեղծել հասարակական մի կառույց, որը կխթանի դրական փոփոխությունների իրականացումը Հայաստանի մշակութային, կրթական, գործարար և հասարակական ասպարեզներում` բարձրացնելով հայ երիտասարդների կրթության մակարդակն ու նպատակի գիտակցման աստիճանը:
Նպատակ․ Ժամանա՛կն է օգնել ուսուցչին՝ փոխել նրա մոտեցումը, որ նա փոխի համակարգը։
Պատկերացում․ Ինքնազարգացող և ոգեշնչված ուսուցչական համայնքներն առաջնորդում են կրթության բարեփոխումը երկրում։
Հայաստանի թանգարանները մեկ հարթակում
Հրատարակչության հիմնական ուղղություններից է կրթական ոլորտը, որի շրջանակում ուսուցիչների հետ պարբերաբար անցկացնում է սեմինար-քննարկումներ: «Էդիթ Պրինտը» կարևորում է գրքի և ընթերցանության հանդեպ հետաքրքրության խթանումը՝ կազմակերպելով ճանաչողական էքսկուրսիաներ իր տպագրատանը, ինչպես նաև համահայկական ընթերցանության մրցույթներ՝ Հայաստանից և Սփյուռքից ներգրավելով հազարավոր աշակերտների։
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…
Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…