2017 թվականի մարտի 15-17-ը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» իրականացնում է եռօրյա վերապատրաստում` «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները և նրա դերը դպրոցի զարգացման ծրագրում» թեմայով:
Վերապատրաստումը նախատեսված Է ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և հաստատության այն աշխատակիցների համար, ովքեր ընդգրկված են ներքին գնահատման հաշվետվության, զարգացման ծրագրի կազմման, ինչպես նաև ուսումնական գործընթացում ՏՀՏ-երի ներդրման ու կիրառման գործընթացներում: վերապատրաստումանը կարող են մասնակցել նաև հանրակրթության ոլորտի այլ մասնագետներ:
Վերապատրաստումների նպատակն է մասնակիցներին մանրամասն ներկայացնել հաստատության գործունեության ներքին գնահատումն իրականացնելու մեթոդաբանությունը և գործիքակազմը: Վերապատրաստումները կնպաստեն ուսումնական հաստատությունների գործունեության ներքին գնահատման որակյալ հաշվետվություն կազմելուն, զարգացման ծրագիր մշակելուն, ինչպես նաև կբարձրացնեն աշխատակազմի կարողություններն ու տեղեկացվածությունը: Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները.
Վերապատրաստումների պայմանները և այլ մանրամասներ՝ կից հայտարարության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 57-56-43, (բջջ.) 091308396, 093520305 հեռախոսահամարներով կամ գրել textrevfund@gmail.com էլեկտրոնային հասցեով, ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց