ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Իրանի սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին այցելել է մարզական և կրթական հաստատություններ

Հոկտեմբերի 8, 2026
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին այսօր այցելել է մարզական և կրթական մի շարք հաստատություններ՝ ենթակառուցվածքներին ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի և ՀՖՖ գլխավոր…

Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Հոկտեմբերի 1, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի մեծահասակների առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, պետական և…

Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվեն

Հոկտեմբերի 1, 2026
Սպորտային լուրեր

Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվեն՝ նախատեսված  ավելի քան 10 հազար հանդիսատեսի համար։

Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագիծը մշակվել է տարբեր գերատեսչությունների ակտիվ ներգրավմամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։

Որոշմամբ նախատեսվում է…

2027 թվականի Համահայկական ամառային իններորդ խաղեր. միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստ

Սեպտեմբերի 30, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ այսօր կայացել է 2027 թվականի Համահայկական ամառային իններորդ խաղերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Համահայկական խաղերի կազմակերպումը մեծածավալ աշխատանք է և պահանջում է ներգրավված բոլոր գերատեսչությունների համակարգված ու հետևողական համագործակցություն։…

Միջազգային ֆուտբոլային կրթություն. Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան

Սեպտեմբերի 30, 2026
Սպորտային լուրեր

Երևանում՝ Ավան վարչական շրջանում, պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան:

Արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես…

Արծաթե մեդալ՝ ձիասպորտի աշխարհի գավաթի փուլի (CSI 1* W) Մեծ մրցանակի խաղարկությունում

Սեպտեմբերի 29, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանն արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի փուլի (CSI 1* W) Մեծ մրցանակի խաղարկությունում:

Սուքիասյանը «Լոգիկա» նժույգով հաղթահարել է 1,45 մ բարձրությամբ արգելքները և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։

Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը

Սեպտեմբերի 28, 2026
Սպորտային լուրեր

Ծաղկաձորում այսօր մեկնարկում է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը (FIDE ISCF World Schools Team Championship 2026):

Առաջնությունն անցկացվում է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ-2026» նախաձեռնության շրջանակում:

Եվրոպական փուլում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC մեծ եզրափակչի ուղեգրեր, որտեղ աշխարհի տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման…

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Սեպտեմբերի 28, 2026
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։

Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։

Նիստին Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ…

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ազգերի լիգայում

Սեպտեմբերի 28, 2026
Սպորտային լուրեր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանը` Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասնելով Լատվիայի ընտրանու նկատմամբ:

Հայաստանի թիմից խփած գնդակներով աչքի են ընկել Գեորգի Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը: 20-ամյա Արթուր Ղարիբյանն առաջին խաղն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի…

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը

Սեպտեմբերի 28, 2026
Սպորտային լուրեր

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը:

Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝ կից:

Եզրափակիչ փուլին մասնակցում են ՀՀ 10 մարզերի հավաքական…