ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Մրցույթ` 2021-2022 ուստարում Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու համար

Մարտի 10, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (3 տեղ բակալավրիատ, 4 տեղ մագիստրատուրա, 1 տեղ ասպիրանտուրա):

Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, լեզուն չիմացող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի նախապատրաստական դասընթաց:

Մրցույթին միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող և օտար լեզուներին տիրապետող ու բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Քննությունները, որոնք տեղի կունենան 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու են հայերեն: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Ներկայացվող փաստաթղթերի ցանկին ու մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://escs.am/am/news/8123 հղմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…