ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО/) հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն:
2026-2027 ուստարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 15-ն է՝ 8 բակալավրի, 6 մագիստրատուրայի և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները:
Բակալավրի ծրագրերի համար ընդունելության քննությունները կանցկացվեն երկու հիմնական հոսքերով՝ մայիսին և հունիսին:
ՄՄՀՊԻ-ում ուսումնական ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԱԳՆ՝ secretariat@mfa.am էլեկտրոնային հասցեով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 2026թ. ապրիլի 14-ն է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ/МГИМО) կողմից առաջարկվող կրթական ծրագրերը՝ կից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…