ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Մայիսի 19, 2026

Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2027 թ․ ընդունելությունը։

PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են՝ նախատեսված անվճար հիմունքներով Բրազիլի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության համար՝ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։

Ծրագրերի դիմումները պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլի դեսպանություն (հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, 7-րդ հարկ, գրասենյակ 21)։

Ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4cycmdz8 :

Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել դեսպանության հետ՝ cultural.ierevan@itamaraty.gov.br էլ. փոստի միջոցով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն