Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) հայտարարել է «SDG Global Leader JFY 2022» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագրի մասին, որը ֆինանսավորում է JICA-ն:
Ծրագրին դիմելու և առցանց գրանցման համար հարկավոր է մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը դիմել Հայաստանում ՃՄՀԿ գրասենյակ (համակարգող՝ Ռուզան Խոջիկյան, հեռ.՝ (+37410) 568 805, (+37477) 710 760, էլ. փոստ՝ jica.arm.r@gmail.com):
Ծրագրին մասնակցության ուղեցույցը՝ տևողության, ժամանակացույցի, դիմելու պայմանների մանրամասն նկարագրությամբ, կցվում է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է: Մեծ խորհուրդ ունի այս իրողությունը, և՛ պարգև է այն հայոց ազգին, և՛ պատասխանատվության կոչող թանկ պատգամ: Լինենք արժանի: Ճանաչենք մեր հավատի պատմությունն…
Հարգելի մասնակիցներ, հեռավար ուսուցման հարթակում https://dlc.armedu.am/ ստեղծվել է դասավանդողների մասնագիտական և ՏՀՏ հմտությունների զարգացմանն ուղղված առցանց դասընթացը https://dlc.armedu.am/course/view.php?id=78 : Դասընթացի վերաբերյալ Ձեր դիտարկումնեը կարող եք կատարել այստեղ և մասնակցել քննարկումներին:
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկը մայիսի 16-ից 22-ը Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2OXZoERcZe
Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունը նպատակ ունի աշակերտներին ոչ միայն կրոնական գիտելիքներ տալու, այլ նաև արժևորելու քրիստոնեության դերը մարդու կյանքում, բարոյական արժեքներով ապրելու մղելու նրանց: Չափազանց մեծ է նրա դերը մարդկային…
«Ինտերակտիվ բովանդակությամբ դասերի ստեղծում "Nearpod"» թեմայով դասընթացը կմեկնարկենք մայիսի 10-ից: Իսկ Առցանց հանդիպումը կիրականացնենք Զում տեսահանդիպման գործիքի օգնությամբ, որի մուտքային հղումը կգտնեք դասընթացի ներսում: Տեսահանդիպումը մայիսի 12--ին՝ 16:00 Դասընթացի հետ…