Գնահատելով ստեղծված իրավիճակը և որոշ սոցիալական խմբերի համար բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորությունները՝ Եվրասիա միջազգային համալսարանը վերանայել է 2020-2021 թթ. տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերը: Ըստ նոր կարգի, միասնական քննության արդյունքների հիման վրա հետևյալ խմբերը համալսարանում կսովորեն անվճար և կրթաթոշակով, անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ.
1.անվճար և ամսական 5000 դրամ կրթաթոշակով` 18-20 միավոր ունեցող դիմորդները,
2.անվճար՝ 16-17 միավոր ունեցող դիմորդները,
3.50% զեղչ` 13-15 միավոր ունեցող դիմորդները:
Մեկ միասնական քննությունից դրական միավորի դեպքում.
• անվճար՝ երկկողմանի ծնողազուրկ դիմորդները,
• անվճար՝ հաշմանդամություն ունեցող դիմորդները՝ դրական միավորի դեպքում (հաշմանդամություն ունեցող անձանց համար բուհում առկա պայմանների, ենթակառուցվածքների, ռեսուրսների մասին տե´ս համալսարանի պաշտոնական կայքում՝ https://eiu.am/paymanner/),
• անվճար` վերջին 2 տարում բանակից զորացրված դիմորդները,
• անվճար` սահմանամերձ բնակավայրերից դիմորդները,
• 50% զեղչ` միակողմանի ծնողազուրկ դիմորդները,
• 50% զեղչ` հեռավոր ( 120 կմ և ավելի) բնակավայրերից դիմորդները:
Բոլոր արտոնությունները գործում են առաջին ուսումնական տարվա համար և պահպանվում՝ ուսումնառության հետագա տարիների ընթացքում՝ ուսման բարձր առաջադիմություն ապահովելու դեպքում:
Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական հյուրատունը (հանրակացարանը) նույնպես մարզերից ուսանողներին տրամադրվում է արտոնյալ պայմաննրով:
Համալսարանը, ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակումների վերացման դեպքում սեպտեմբերին կվերսկսի լսարանային հանդիպումները՝ միևնույն ժամանակ պահպանելով հեռավար և առցանց կրթության ողջ գործիքակազմը: 2020-2021 թթ. ընթացքում համալսարանում ուսումնառությունը հիմնականում կիրականացվի հիբրիդ և խառը մեթոդներով (դեմ առ դեմ և առցանց կամ հեռավար), իսկ արտակարգ իրավիճակի պահպանման դեպքում՝ ուսումնառությունը կշարունակվի 100% առցանց, ինչպես վերջին ամիսներին:
☎ Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք գրել մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ inf@eiu.am, կամ զանգահարել +374 10 29 90 77
Խորհրդատվության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2VT37Oz
Առցանց դիմումները լրացվում են հետևյալ հղումով՝ https://bit.ly/3d1ZThm
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել ԵՄՀ պաշտոնական կայքէջ www.eiu.am
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց