Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը սկսում է 2016-2017 ուսումնական տարում նախատեսված վերապատրաստումների շարքը:
2016 թվականի նոյեմբերի 24-25-ին «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական ուսումնական հաստատությունների դասղեկների համար իրականացնում է երկօրյա վերապատրաստման դասընթաց` «Դասվարների և դասղեկների վերապատրաստում» թեմայով:
Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները.
Վերապատրաստումները օգտակար կլինեն ոչ միայն դասղեկների այլև ուսումնական հաստատությունների փոխտնօրենների, ուսուցիչների և ոլորտի այլ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հիմնախնդիրներով: Վերապատրաստումները կնպաստեն մասնակիցների շարունակական մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև կբարձրացնեն դպրոցներում աշխատակազմի կարողությունների որակն ու տեղեկացվածությունը: Դասընթացները կվարեն հանրակրթության ոլորտում ճանաչված և խորհրդատվական աշխատանքների մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Վերապատրաստման դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար կազմում է 10000 դրամ: Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի համապատասխան մասնագետին, գրանցվել՝ ներկայացնելով կազմակերպության ռեկվիզիտները (կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ, հասցեն, բանկային տվյալները (բանկի անվանում և հաշվեհամար), տնօրենի անունը, ազգանունը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրային տվյալները) և ծանոթանալ ժամանակացույցին:
Վճարումը կարող է կատարվել կամ կազմակերպության, կամ անհատի կողմից: Վճարումը կատարվում է փոխանցման կարգով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 217001106004001 հաշվեհամարին՝ նշելով նպատակը (վերապատրաստում) և վերապատրաստվողի անուն ազգանունը, մինչ վերապատրաստման մեկնարկելը: Դասընթացները սկսում են ժամը 13:00-ին:
Հասցեն՝ ք. Երևան, Ռոստոմի 29/164 (Նար-Դոս փողոցի հարևանությամբ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 57-56-44, 093520305 (բջջ.) հեռախոսահամարներով կամ գրել textrevfund@gmail.com էլեկտրոնային հասցեով, ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց