ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ` ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից hասարակական ​​​​​​​խորհրդում ընդգրկվելու համար

Նոյեմբերի 07, 2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ը կազմում են կրթության և գիտության, 1/3-ը՝ մշակույթի և 1/3-ը՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները:

Մրցույթին կարող են մասնակցել և խորհրդի կազմում ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ և այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, ունեն կրթության կամ մշակույթի կամ սպորտի ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության ձևավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունն աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) են ստանում ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի անունով /ձևը կցվում է/,
  • կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,
  • ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
  • հիմնավորում` հասարակական խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ (1.5-2 էջ),
  • հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում նախարարության գործունեության ու կրթության և գիտության, մշակույթի կամ սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4-5 էջ):

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը:

Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ՝ ժամը 10:00-17:00-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 599-612 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…