Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը շարունակում է կրթական ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված համայնքային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և հայտարարում է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի 2018թ. փուլը: Նախաձեռնության նպատակն է խթանել կրթության ոլորտում սոցիալական արդարության և հավասարության, կրթության որակի ու հասանելիության շուրջ պահանջատիրական վերաբերմունքի ձևավորումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և համայնքներում՝ ծնողների և ուսուցիչների, համայնքի ու դպրոցի ակտիվ երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի շրջանում: Նախաձեռնության նպատակն է նաև հանրակրթության ոլորտում ձևավորել շահառուների ազդեցիկ խումբ՝ զարգացնելով ինչպես այլընտրանքային ծնողական խմբերն ու հարթակները, այնպես էլ ուսումնական հաստատություններում գործող ծնողական խորհուրդները:
Փոքր դրամաշնորհային ծրագրերի 2018թ. փուլի թեմատիկ առաջնահերթություններն են.
Ներկայացվող ծրագրային առաջարկները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ գործողությունների իրականացմամբ.
Փորք դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել.
Ներկայացվող ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 1500 ԱՄՆ դոլարը՝ 1 ծրագրի համար: Ծրագրերը պետք է սկսվեն 2018թ. սեպտեմբերի 1-ի և ունենան մինչև 3 ամիս տևողություն: Ծրագրերի իրականացման աշխարհագրությունը կարող է սահմանափակվել ինչպես մեկ պետական ուսումնական հաստատությամբ (մանկապարտեզ, դպրոց, բուհ), այնպես էլ մեկ համայնքի, մարզի կամ Երևան քաղաքի շրջանակով: Ծրագրերը կարող են ներկայացվել ինչպես առանձին անհատների, այնպես էլ անհատների խմբի կողմից: Յուրաքանչյուր անձ կամ անձանց խումբ կարող է ներկայացնել միայն 1 ծրագրային առաջարկ: Միևնույն մարդը կարող է ներառվել միայն մեկ ծրագրի իրականացման թիմում:
Հետաքրքրված անձիք պետք է մինչև սույն թվականի ապրիլի 26-ը, ժամը 17.00 ներկայացնեն առաջարկվող ծրագրի լրացված դիմում-հայտի ձևը և ինքնակենսագրություն (CV) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ register@osi.am: Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարելի դիմել հետևյալ էլ. հասցեներով՝ nlilit@osi.am կամ ani@osi.am:
Ծրագրի պայմանների և ուղղությունների, ինչպես նաև առաջարկվող թեմատիկ առաջնահերթությունների վերաբերյալ մանրամասն պարզաբանումները կներկայացվեն ապրիլի 11-ին, ժամը 15:00-17:00 Երևանում՝ Գրանդ Հոթել Երևան հյուրանոցի Վիվալդի սրահում կայանալիք տեղեկատվական հանդիպման ժամանակ: Մարզերից մասնակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ է հանդիպումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ զանգահարել Հիմնադրամի գրասենյակ՝ 010 533862 հեռախոսահամարով:
Նյութի աղբյուրը. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց