ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ /_N 1187-A/2_ _09.09.2020_/ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն՝
ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ):
ք. Վանաձոր, փ. Աղայան 58, հեռ.՝ 093445990 (Վարդանյան Ռուդիկ):
ք. Իջևան, փ. Այգեստան 21, հեռ.՝ 094961616 (Սարգսյան Աղավնի):
ք. Գավառ, փ. Ազատության 36, բն. 39, հեռ.՝ 077625252 (Գաբոյան Սվետա):
ք. Աշտարակ, հասցե՝ փ. Ղազար Փարպեցու, տուն 34, հեռ.՝ 093970233 (Սիմոնյան Կարեն):
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
2.3x4 չափի երկու լուսանկար,
3.բարձրագույն կրթության դիպլոմ,
4.աշխատանքային գրքույկ և/կամ քաղվածք և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
5.անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
6. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 163528999994 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ է, ներառյալ` տրամադրվող գրենական պիտույքները, ուսումնական նյութերի էլեկտրոնային փաթեթը:
Մասնակիցներն անվճար կարող են օգտվել համալսարանի գրադարանից և սպորտդահլիճից:
Մասնակիցների խմբի ձևավորումից հետո նրանց հետ կքննարկվի վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման հարուստ փորձ ունեցող` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր /բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից/, ժամը 9:00-ից 16:00-ը՝ հետևյալ հասցեներով.
ք. Գյումրի, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ՝ ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ),
ք. Վանաձոր՝ փ. Աղայան 58, հեռ.՝ 093445990 (Վարդանյան Ռուդիկ),
ք. Իջևան՝ փ. Այգեստան 21, հեռ.՝ 094961616 (Սարգսյան Աղավնի),
ք. Գավառ՝ փ. Ազատության 36, բն. 39, հեռ.՝ 077625252 (Գաբոյան Սվետա),
ք. Աշտարակ՝ փ. Ղազար Փարպեցու, տուն 34, հեռ.՝ 093970233 (Սիմոնյան Կարեն)
Դասընթացները կանցկացվեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 14-ը ներառյալ՝ 15 օր, 6 օրյա գրաֆիկով, սուրճի ընդմիջումով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց