ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ-ն և Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2025-2026 ուստարվա ընդունելություն

Ապրիլի 05, 2025

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն:

2025-2026 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 10-ն է՝ 5 բակալավրիատի, 4 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի կրթական ծրագրերի դիմելու հնարավորությամբ:

ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունը նույնպես նախատեսվում է բակալավրիատի, մագիստրոսական և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով. տեղերը տրամադրվում են՝ ըստ ընդունելության քննություններում դիմորդների արդյունքների:

Վերոնշյալ բուհերի ուսումնական ծրագրերին դիմելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն մինչև 2025 թ. ապրիլի 21-ը secretariat@mfa.am էլ. հասցեին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ծրագրերի մանրամասները՝ հետևյալ հղումով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն