Մրցույթի նկարագրությունը
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են «Ես ու բնության իմ անկյունը» թեմայով կրթական արշավ:
Արշավի նպատակն է նպաստել երիտասարդների էկոկրթությանն ու բնապահպանական խնդիրների վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Բնապահպանական նպատակները հստակորեն արտացոլված են ՄԱԿ-ի անդամ պետությունների ընդունած «Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթղթում, որը ներառում է կայուն զարգացման 17 գլոբալ նպատակներ, այդ թվում՝ շրջակա միջավայրին վերաբերող։ Պետությունները հանձն են առել այդ նպատակներն իրագործել մինչև 2030 թվականը, որպեսզի ունենանք ավելի լավ աշխարհ և ավելի ապահով մոլորակ։ Այդ գործում չափազանց կարևոր է իրազեկ ու գիտակից քաղաքացիների ձևավորումը, որոնք իրենց ակտիվ կեցվածքով ու գործունեությամբ կարող են օժանդակել այն ապագայի կերտմանը, որն ուզում ենք: Արշավը, մասնավորապես, նպատակ ունի մասնակիցներին իրազեկել Հայաստանի մի շարք վտանգված կենդանատեսակների՝ Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի և նրանց ապրելավայրի պահպանության կարևորության մասին:
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Արշավի առաջին փուլում իրականացվելու է «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես: Լուսանկարում պետք է պատկերված լինի հայտ ներկայացնող մասնակիցը՝ բնության իր սիրելի անկյունի ֆոնին։ Լուսանկարը կարող է լինել «սելֆի», կամ մասնակցին կարող է նկարել որևէ երկրորդ անձ:
Մրցույթի կանոնները
1. Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և Հայաստանի հարավային մարզերի (Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք. այս տարածքներում են Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի ապրելավայրերը) 12-16 տարեկան դպրոցականներ:
2. Լուսանկարները կարող են արվել հասանելի ցանկացած սարքավորմամբ (սմարթֆոն, թաբլետ, ֆոտոխցիկ և այլն)՝ պայմանով, որ նկարների որակը (պատկերի հստակությունը և չափը) բավարար լինեն A3 ձևաչափի թղթի վրա տպագրության համար (ցանկալի է, որ պատկերի հստակությունը՝ ռեզոլյուցիան, լինի առնազն 150 dpi, իսկ ֆայլի չափը՝ ոչ պակաս, քան 500 KB)։ Ֆայլի պետք է լինի jpeg ձևաչափով:
3. Յուրաքանչյուր մասնակցի ֆայլը պետք է կրի մասնակցի անուն-ազգանունը։
4. Ներկայացված/ուղարկված լուսանկարները չեն ընդունվի, եթե կցված չլինի լրացված հայտը՝ պահանջվող բոլոր տվյալներով (տե՛ս վերջում)։
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 26-ը media_am@wwfcaucasus.org էլ. փոստի հասցեին ուղարկել լուսանկար, որտեղ պատկերված կլինի մրցույթի մասնակիցը և բնության՝ իր համայնքում կամ հարակից տարածքում գտնվող իր ամենասիրելի անկյունը:
Ընտրված մասնակիցների լուսանկարները կցուցադրվեն ս.թ. հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: Լուսանկարների ընտրությունը կատարվելու է տարբեր բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով մասնակիցների ստեղծագործական միտքը և յուրօրինակ մոտեցումը: Լավագույն լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Նախատեսվում է, որ ընտրված մասնակիցներն արշավի հաջորդ փուլում կմշակեն իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ:
Լավագույն առաջարկների հեղինակները կմասնակցեն աշնանը կայանալիք բնապահպանական դաշտային ճամբարին:
—————————————————
«Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի մասնակցության հայտ
1․ Մասնակցի անունը, ազգանունը, տարիքը
2. Կոնտակտային հեռախոսահամար
3. Էլ․ փոստի հասցե
4․ Մարզը, քաղաքը/գյուղը
5․ Դպրոցը, դասարանը
6․ Լուսանկարի բնութագիրը (համառոտ նկարագրել բնության ընտրված անկյունը և բացատրել, թե ինչու է ընտրվել այն):
«Հարգելի գործընկերներ, հաճախ ենք խոսում ԿԱՊԿՈՒ երեխաների համար ԱՈՒՊ-ներ կազմելուց կամ մեթոդներից, բայց կա մի կարևոր շերտ, որը մնում է «կադրից դուրս»: Դա դասարանի մյուս 31 աշակերտների հետ տարվող ամենօրյա…
«Հարգելի գործընկերներ, բարև ձեզ: Որպես 4-րդ դասարանի դասվար, այս տարի ինձ շատ է հուզում մի հարց, որի շուրջ կցանկանայի լսել ձեր կարծիքն ու փորձը: Դասարանում ունեմ 32 աշակերտ՝ տարբեր ընկալման…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց