Սիրելի դիմորդ,
Սիրով քո ուշադրությանն ենք ներկայացնում մեր՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 2020-2021թթ. ուսումնական տարվա ընդունելության ցանկում ընդգրկված մասնագիտությունները:
85-տարվա պատմություն ունեցող մեր համալսարանը ավանդական մասնագիտություններին՝ օտար լեզուների դասավանդմանը (ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն և գրականություն, գերմաներեն և գրականություն, ֆրանսերեն և գրականություն), լեզվաբանությանը (ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն) զուգահեռ առաջարկում է մասնագիտանալ նաև աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող և միջազգայնորեն մրցունակ այնպիսի մասնագիտությունների մեջ, ինչպիսիք են սերվիսը, զբոսաշրջությունը, միջմշակության հաղորդակցությունը, քաղաքագիտությունը, լրագրությունը, թարգմանչական գործը (անգլերեն-հայերեն, իտալերեն-հայերեն, ֆրանսերեն- հայերեն, գերմաներեն-հայերեն, ռուսերեն-հայերեն, ռուսերեն-անգլերեն-հայերեն, չինարեն-հայերեն, կորեերեն-հայերեն, իսպաներեն-հայերեն): Ձեր ընտրած հիմնական լեզվին զուգահեռ կարող եք ընտրել ևս մեկ կամ երկու օտար լեզու բուհում դասավանդվող երկու տասնյակից ավել օտար լեզուների ցանկից:
Ուսումնառության տարիներին մեր ուսանողներին հնարավորություն է տրվում կարճաժամկետ կամ երկարաժամկետ ուսանել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և ԱՊՀ երկրների մեր գործընկեր ուսումնական հաստատություններում:
Միայն մեր համալսարանում դուք կարող եք դառնալ եռալեզու թարգմանիչ, չինարեն և կորեերեն լեզուների, երկու օտար լեզվի վարժ տիրապետող տուրիզմի ոլորտի մասնագետ կամ լրագրող:
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը պատրաստակամ է իր աջակցությունը բերել ձԵզ՝ մասնագիտության ընտրության հարցում, մասնավորապես՝ կազմակերպել նախապատրաստական դասընթացներ, այցելություններ ձեր դպրոցներ, ձեր այցելությունները համալսարան, մասնակցություն բուհի տեղեկատվական միջոցառումներին (մանրամասների համար հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/YerevanBrusovUniversityofLanguagesandSocialScience/ և կայքէջին՝ http://brusov.am./
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսումնական բաժնի 011300-130 /2-10/ հեռախոսահամարին կամ գրել usmas@brusov.am էլ. հասցեին:
Սիրով սպասում ենք Ձեզ
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց