Հասարակայնության հետ կապերը (Public Relations-PR) 21-րդ դարի ամենապահանջված ու ամենադինամիկ զարգացող մասնագիտություններից է։
2022 թվականի սեպտեմբերից ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետն ընդունելություն կիրականացնի «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» (PR) ԲԱԿԱԼԱՎՐԻ ծրագրին, որն առաջինն է Հայաստանում, որ շնորհում է PR-մասնագետի վկայական։
Ընդունելության համար պահանջվող քննություններ՝
«Հասարակայնության հետ կապերի» մասնագետների պատրաստումն ուղղված է աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հաղորդակցման հարթակների բազմազանեցման, համաշխարհային բազմաբնույթ ճգնաժամերի պայմաններում անհրաժեշտ համակողմանի տեսական գիտելիքների և պրակտիկ հմտությունների տրամադրմանը՝ PR-ի, բրենդինգի, գովազդի, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցության ոլորտներում ազգային ու միջազգային աշխատաշուկայում արդյունավետ մասնագիտական գործունեություն ծավալելու համար։
«Հասարակայնության հետ կապերի» բակալավրիատի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տարբեր ոլորտներում գոծող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների հասարակայնության հետ կապերի, հաղորդակցությունների կառավարման կամ լրատվական ստորաբաժանումներում` զբաղեցնելով PR-մասնագետի, PR -համակարգողի, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի, PR-մենեջեր/ավագ մասնագետի, մամուլի խոսնակի, ներքին պահանջների վերլուծաբանի, PR-գործակալի պաշտոններ։ Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրում, ինչպես նաև այլ հարակից ծրագրերում՝ խորացնելով գիտելիքներն ու զարգացնելով հմտությունները:
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց