ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

Հունիսի 30, 2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ:
 

Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.
 

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
  • էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)։

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն նախընթաց գործունեություն:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ազգային փոքրամասնությունների լեզուներով և հայերեն Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, եթե.

ա․ լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,

բ․ ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,

գ․ կազմելու և նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգ և ծրագրեր,

դ․ ծրագրելու և իրականացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլեր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 31-ն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն