Ս․թ․ ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին «Փարիզ հոթել Երևան» հյուրանոցում (Ամիրյան 4/6) տեղի է ունենալու «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն և անվտանգություն» խորագրով համաժողով, որն անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կազմակերպված «Աղջիկները ՏՀՏ-ում» ամենամյա արշավի շրջանակում։ Համաժողովի համակազմակերպիչներն են «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն առցանց տիրույթում անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, դրանցից խուսափելու միջոցները։ Օրվա բանախոսները հատուկ կանդրադառնան նաև STEM կրթությանը՝ ներկայացնելով գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում Հայաստանում մշակված նորարար կրթական ծրագրեր։
Համաժողովի կազմակերպիչները, հրավիրում են Երևանի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին (ցանկալի է դասղեկներ), ծնողական համայնքի ներկայացուցիչներին մասնակցելու միջոցառմանը։
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է, ձևաչափը՝ հիբրիդ։
Առկա հանդիպմանը գրանցվելու հղումը՝ https://forms.gle/sFRjNWcqBjLquxHk8
Առցանց մասնակցության գրանցվելու հղումը՝ https://forms.gle/fTGNGFV7pj3ad2HY8
«Կենսաբանությունը որպես կյանքի բացահայտում. Ինչպե՞ս առարկան դարձնել գրավիչ և կիրառելի» Ներածություն Կենսաբանությունը կյանքի մասին գիտություն է, սակայն հաճախ բարդ տերմինաբանությունն ու ծավալուն տեքստերը աշակերտների մոտ խլում են բնությունը ճանաչելու բնական…
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց