Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականի օգոստոսի 4-10-ը Հայաստանում կազմակերպում է Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը:
Օլիմպիադայի նպատակն է` խթանել և խրախուսել հայագիտական ոլորտներում պատանիների գիտելիքները, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ նրանց դրսևորելու իրենց իմացությունը և ստեղծագործական կարողությունները, ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
Օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան դպրոցականներ, որոնք անհրաժեշտ իմացություն ունեն:
Մասնակիցները կարող են լինել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` մեկօրյա/ սաները:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայ գրականությունից, հայոց պատմությունից, հայ մշակույթի պատմությունից, ինչպես նաև հայոց լեզվով (արևելահայերեն կամ արևմտահայերեն) գրավոր շարադրելու կարողություն: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերեն է: Օլիմպիադային չեն կարող մասնակցել հայերեն լեզվին չտիրապետող պատանիներ:
Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:
Թե՛ ամենօրյա և թե՛ մեկօրյա դպրոցների սաների օլիմպիադան նախատեսում է մասնակցություն հայ գրականության և պատմության մրցույթներում: Այն անցնելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Սակայն մրցույթների անցկացման կանոնակարգը և գիտելիքին ներկայացվող պահանջները այս անգամ տարանջատված են ամենօրյա և մեկօրյա դպրոցների սաների համար:
Անցկացման բոլոր մանրամասները ներկայացված են Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագրում (կցվում է):
Հայ եկեղեցու պատմության մրցույթը անցկացվելու է անկախ օլիմպիական մրցույթներից. դրա հարցաշարը կարող է տրամադրվել պատանիների համար նախընտրելի լեզվով: Ռուսերենի և անգլերենի թարգմանությունը ստանձնում են օլիմպիադայի կազմակերպիչները: Այլ լեզուների թարգմանությունն ապահովում են պատվիրակության ղեկավարները կամ ուղեկցողները:
Հայագիտական 8-րդ օլիմպիադայի հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի՝ համապատասխանաբար 2, 4 և 6 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական մրցանակներ: ՀԱԵ-ի պատմության հաղթողները պարգևատրվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից`1-ին, 2-րդ և 3-րդ կարգի՝ համապատասխանաբար 2, 4 և 6 դիպլոմներով և մրցանակներով:
Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ավանդական դարձած ասմունքի, հայկական երգի մրցույթներ և վիկտորինա, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության: Այս մրցույթներում հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Հնարավորության դեպքում ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/ ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը կարգավորելու համար: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկից/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող: Պատվիրակության /խմբի/ ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների, ղեկավարների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում են Հայաստանի Հանրապետությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2017 թվականի հուլիսի 2-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 23-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով:
Հաշվի առնելով ֆինանսական միջոցների սահմանափակությունը՝ հայտերն ստանալուց և մասնակիցների թիվը ամփոփելուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարող է բանակցային հիմքի վրա յուրաքանչյուր դիմած պատվիրակության համար լրացուցիչ սահմանել հնարավոր առավելագույն թվակազմ:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը և պատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կարելի է գտնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական www.edu.am կայքէջում՝ «Սփյուռք» բաժնում և www.armedu.am «Հայկական կրթական միջավայր» պորտալում՝ «Հայտարարություններ» բաժնի «Սփյուռք» ենթաբաժնում:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@edu.am
Կայքէջ. www.edu.am
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց