ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար (Գորիսի պետական համալսարան)

Մայիսի 27, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (նաև էլեկտրոնային եղանակով)՝

  1. դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև 2, լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի երկու լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  4. վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը),
  5. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը (կարող է իրականացվել նաև սոցիալական փաթեթի շրջանակում հատկացվող գումարի փոխանցում):

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: Պատճենների իսկությունը ստուգելուց և սկանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են վերապատրաստման առաջին օրը` տեսաներածված տարբերակների իսկությունը ստուգելու համար:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ է՝ ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին) և սուրճի ընդմիջումները:

Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիք­ների, կարողութ­յուն­ների, հմտութ­յուն­ների և ունա­կութ­յուն­­ների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Դասընթացը վարում են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցները, հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 9-ը՝ ներառյալ, Գորիսի պետական համալսարանում (Գիտական կենտրոն, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն):

Վերապատրաստման դասընթացը սկսվում է հունիսի 13-ից՝ 15 օր տևողությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող են համաձայնեցվել:

Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝

Բջջ.՝ 077-33-76-90 (համակարգող՝ Ա.Դինունց)
Կայք՝ www.gorsu.am
E-mail` dinuntsas@gmail.com
Fb` https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Գիտական կենտրոն):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…