Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։
Դասընթացների մասնակցության նպատակով լրացված հայտադիմումները (այդ թվում նաև բնօրինակները) գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ համապատասխան փաթեթները ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:
Հայտադիմումները պետք է ներկայացվեն դասընթացների մեկնարկից առնվազն 40 օր առաջ՝ ժամկետների հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։ Դասընթացներին վերաբերող լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև դիմումը լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության հետ՝ pol.yerevan@mea.gov.in էլեկտրոնային փոստի միջոցով։
Դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում: Դասընթացների ցանկը՝ կից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել պատմության դասերին SWOT վերլուծության կիրառման իմ փորձով: Սա ռազմավարական պլանավորման գործիք է, որը մենք կարող ենք հաջողությամբ «տեղափոխել» պատմական տիրույթ՝ սովորողի մոտ ձևավորելով…
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ «Ստեփան Զորյանի տուն-թանգարանը՝ Վանաձորի մշակութային այցեքարտ»նախագիծը միջառարկայական կապերի ապահովմամբ ուսումնական նախագիծ է, որը պետք է իրականացվի 10-րդ դասարանում «Հայ գրականություն» ուսումնական առարկայի դասավանդման շրջանակներում: Այն նպատակ ունի…
Գիտությունների պատմությունում 18-րդ դարն համարվում է առանձնահատուկ: Հենց այդ դարում Գ. Գալիլեյը կատարեց իր հանրահայտ փորձերը, որոնց արդյունքում կատարվեց մեծագույն բացահայտում.«Բնության գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով»: Նույն ժամանակներում, ըստ Ք.…
Հարգելի գործընկերներ, սովորողների խոսքի զարգացման նպատակով կիրառում եմ բավականին հետաքրքիր, արդյունավետ մեթոդ,որը սահմանել եմ <<Շրջող թերթիկ-շարադրություն>> մեթոդ:Նոր սովորած բառերով(ես բառերը տալիս եմ`ըստ տվյալ դասարանում սովորողների թվի) սովորողներից յուրաքանչյուրը գրում է…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց