Ինդոնեզիայի բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով կրթաթոշակների տրամադրման մասին՝ «Kemitraan Negara Berkembang» (KNB) ծրագրի շրջանակում։
Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում միջազգային ուսանողներին՝ այդ երկրի 34 համալսարաններից մեկում ուսանելու նպատակով:
«KNB» կրթաթոշակն աջակցություն է զարգացող երկրների հեռանկարային ուսանողներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու Ինդոնեզիայի առաջատար համալսարաններում: Կրթաթոշակը ներառում է ուսման վարձի փոխհատուցում, ամսական նպաստ, առողջապահական ապահովագրություն և տեղափոխման ծախսեր:
Ծրագրի առավելագույն տևողությունը բակալավրիատի համար 4 տարի է, մագիստրատուրայի համար՝ 2 տարի, ասպիրանտուրայի համար՝ 4 տարի:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն՝ կից նյութերից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…