ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության գծով պատասխանատու Դանիել Սանչեսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը քննարկվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «Երեխայի խնամքի խոչընդոտները և դրանց կապը Հայաստանում կանանց աշխատուժի մասնակցության հետ» թեմայով վերլուծության կրթական բաղադրիչը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության և մասնագիտական…
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ:
Օլիմպիադային յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։
Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը, Նատալի Մարգարյանը և Բագրատ Բագրատյանը,…
Հայաստանում սովորողների ներուժի բացահայտման և զարգացման ազգային համակարգի ձևավորումը Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագրի հիմնական նպատակն է։
Ծրագրի շրջանակն ու ընթացիկ աշխատանքները քննարկվել են աշխատանքային հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտուր Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը,…
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։
Նիստը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը․ ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, որը համակարգում է հանրակրթության ոլորտը։
Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ PISA 2025 միջազգային ստուգատեսի արդյունքների ներկայացում․ վերոնշյալ…
Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն Իտալիայի Սպոլետո քաղաքում անցկացված 14-րդ Hippo «Անգլերեն առանց սահմանների» միջազգային օլիմպիադայում, որի եզրափակիչ փուլին 70 երկրի 421 աշակերտ է մասնակցել։
Միջազգային փուլին Հայաստանից մասնակցելու իրավունք էին ստացել 4 աշակերտ, որոնցից մասնակցել են 3-ը՝ Միլենա Մանուկյանը (7-րդ…
«Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև մասնագիտական քննարկումներ, թեմատիկ աշխատարաններ:
Պանելային քննարկումները վերաբերել են ընթերցանության խթանմանը. որպես բանախոսներ՝ հանդես են եկել կրթության փորձագետներ, դասագրքերի հրատարակիչներ և հեղինակներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
«Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկումը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է մարզային երիտասարդական կենտրոնների գործունեությանը։
Նախարարի տեղակալն այցելել է Վերիշենի «ԱԿԱՍ», Մեղրիի «ԼՈՖԹ-Մեղրի» և Կապանի երիտասարդական կենտրոններ: Քրիստինա Թաթարյանը շրջայց է կատարել կենտրոններում, մանրամասն ծանոթացել ստեղծված պայմաններին, առկա ենթակառուցվածքներին և իրականացվող ծրագրերին:
Այցի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ…
Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվել է «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան:
Համաժողովն անցկացվում…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց