«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը կազմակերպում է սեմինարների շարք՝ ֆիզիկայի և այլ բնագիտական առարկաների ուսուցիչների համար։
Սեմինարները կվարի ֆիզմաթ գիտությունների թեկնածու, փորձառու վերապատրաստող, «Ֆիզիկա» և «Բնություն» առարկաների մեթոդական ձեռնարկների հեղինակ Լյուդմիլա Առուշանյանը։
Ի՞նչ է սպասվում սեմինարների ընթացքում՝
• Ժամանակակից և արդյունավետ դասավանդման մեթոդներ
• Գործնական և կիրառելի մոտեցումներ
• Նորարար գնահատման գործիքներ
• Մասնագիտական հարցերի քննարկում անմիջապես մասնագետի հետ
Ծրագրի թեմաները՝
• Ինչպես ընտրել դասավանդման մեթոդ՝ ՀՊՉ-ով սահմանված վերջարդյունքներին հասնելու համար
• Ձևավորող գնահատում․ ժամանակակից պահանջները և առանձնահատկությունները
• Բնագիտական առարկաների գործնական առաջադրանքները. ինչով են տարբերվում նախագծային աշխատանքից
• Բնապահպանական խնդիրները ֆիզիկայի դասերին
• Նախագծային ուսուցման առանձնահատկությունները բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում
• Խաչվող հասկացությունների դերն ու նշանակությունը ԲՏՃՄ բնագավառի առարկաների դասավանդման ընթացքում
• Արժեհամակարգի ձևավորման խնդիրները բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում
Սեմինարները կանցկացվեն յուրաքանչյուր երկուշաբթի՝ ժամը 18:30-ին (սկիզբը՝ հոկտեմբերի 12)։
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ակադեմիական ժամ։
Ձևաչափ՝ առցանց (Zoom հարթակով)։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/ABDVsgkA3rstYWNK9
Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց