ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարություններ > Պաշտոնական

Հայտարարվել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ

Դեկտեմբերի 6, 2022
Պաշտոնական
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ: Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը: Կենտրոնի ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային…

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

Մայիսի 5, 2022
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրականացում, «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում», «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում»: Ժամկետների և այլ…

Հայտարարություն՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մրցույթի վերաբերյալ

Ապրիլի 11, 2022
Պաշտոնական
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության…

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

Մարտի 9, 2022
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում», «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Նոյեմբերի 25, 2021
Պաշտոնական
2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկման նիստը: Նիստին մասնակցել ցանկացող քաղաքացիները մինչև 2021 թվականի նոյեմբերի 29-ը՝ ժամը 10:00-ն, մասնակցության մասին…

Մրցույթ՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների եվ դասընթացների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ

Ապրիլի 2, 2021
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար: Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման»…

էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ

Մարտի 18, 2021
Պաշտոնական Ուսումնական հաստատությունների
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ մանկական հիմնադրամի հետ համատեղ ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթը անցկացվում է բաց ձևաչափով և հասանելի է բոլոր ցանկացող  հանրակրթական դպրոցներին։     Մրցույթը հաղթահարած…

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Մարտի 11, 2021
Պաշտոնական
Մարտի 18-ին ժամը 11.00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

Մարտի 9, 2021
Պաշտոնական
Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը: Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝ Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի), Մշակութային հեռուստահաղորդաշարեր, Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական և արվեստի դպրոցներում…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Փետրվարի 19, 2021
Պաշտոնական
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական)…

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Փետրվարի 18, 2021
Պաշտոնական
Փետրվարի 24-ին` ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Վերապատրաստման անվճար դասընթացներ ռուսաց լեզվի ուսուցիչների համար

Փետրվարի 16, 2021
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ և հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս փուլում կարող են մասնակցել կրթական 3-րդ աստիճանում դասավանդող ուսուցիչները: Դասընթացները հակահամաճարակային…

Մեկնարկում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

Նոյեմբերի 19, 2020
Պաշտոնական
Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։ Անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը՝ ստորև. Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83, Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67, Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝…

ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է մրցույթները

Հոկտեմբերի 7, 2020
Պաշտոնական
Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Հիմք է ընդունվել այն իրողությունը,…

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 29, 2020
Պաշտոնական Սփյուռքի
Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող 29 տարիներին Արցախը համայն հայության ուշադրության կիզակետում է: Ադրբեջանի սանձազերծած հարձակումները կրկին եկան հաստատելու, որ թշնամին շարունակում է իր վայրագ արարքները` մինչև չստանա կատարյալ ու ջախջախիչ հարված: Մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, համազգային պարծանք հանդիսացող մեր Բանակին: Մեր բոլոր հնարավորությունները կներդնենք` վերջնականապես դիմադրելու անխոհեմ…

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 9, 2020
Պաշտոնական
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Նկարչական մրցույթ՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով

Սեպտեմբերի 5, 2020
Պաշտոնական
Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթը: Մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք, որոնք պետք է ներկայացնեն տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը: Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցութային հանձնաժողովը կգնահատի գաղափարի յուրօրինակությունը,…

Դասընթացներ՝ «Google Classroom» և «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ

Օգոստոսի 28, 2020
Պաշտոնական
Հարգելի՛ ուսուցիչներ, ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, առցանց դասավանդման հմտությունների զարգացման նպատակով, e-school Armenia նախագծի շրջանակում սկսում է դասընթացներ՝ «Google Classroom» և «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ։ Ակտիվ հղումներով կարող եք ծանոթանալ տեսադասերին։ Առցանց դասավանդման մեթոդական հմտությունների զարգացման նպատակով e-school Armenia նախագիծը սկսում է դասընթաց՝ 

Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների

Օգոստոսի 25, 2020
Պաշտոնական
ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1086-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը: Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝  Վազգեն  Սարգսյան …

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Օգոստոսի 13, 2020
Պաշտոնական
Օգոստոսի 18-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և բակալավրի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

«Արտակարգ ամառը` արտակարգ գրքով». ընթերցանության նոր նախագիծ աշակերտների համար

Հուլիսի 29, 2020
Պաշտոնական
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ընթերցանության նոր նախագծի մեկնարկ` 13-ից 15 տարեկան աշակերտների համար: Նախագծի նպատակն է արթնացնել սերը գրքի նկատմամբ, խթանել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացումը, ձևավորել խոսքային մշակույթ։ Նախագծի խորագիրն է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով», որի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ…

Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների գործողությունների շրջանակում իրականացվող «Բոլոնիայի գործընթացը շահառուների աչքերով. դեպի Բոլոնիայի գործընթացի ամուր ապագա» ծրագրում հետազոտողներ

Հուլիսի 23, 2020
Պաշտոնական
Նպատակ. մշակել բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների իրականացմանն ուղղված «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը: Համառոտ ակնարկ ծրագրի վերաբերյալ. «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը տարիներ շարունակ Եվրոպական ուսանողական ասոցիացիայի մշակած և թողարկված հրատարակություն է, որը համադրում և վերլուծում է բարձրագույն կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի ուղղությունների ներդրումն ու իրականացումն ազգային մակարդակում: Հրատարակությունը հիմնականում նպատակաուղղված…

Դասընթաց` երիտասարդական աշխատանքների վերաբերյալ

Հուլիսի 23, 2020
Պաշտոնական
Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի միջև երիտասարդական ոլորտում գործընկերությամբ մեկնարկում է երիտասարդական աշխատանքի վերաբերյալ զանգվածային բաց առցանց դասընթաց[1]: Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել երիտասարդական աշխատանքի հիմունքները (հայեցակարգեր և սահմանումներ, ձևեր, պրակտիկա, մոտեցումներ, նպատակներ, դերակատարներ եվրոպական և ազգային մակարդակներում), զարգացնել նրանց հասկացողությունը երիտասարդական աշխատանքին աջակցության մասին և ներկայացնել երիտասարդական աշխատանքի փորձն ամբողջ Եվրոպայում: Դասընթացը կսկսվի ս.…

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման համար հրավիրվում են կամավորներ

Հուլիսի 14, 2020
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի» նախագծի մշակման գործընթաց։ Դրա աշխատանքներին երիտասարդության հնարավոր բոլոր խմբերի ներգրավման նպատակով նախատեսվում է համալրել ռազմավարության մշակման աշխատանքային խմբի կազմը: Աշխատանքային խմբին անդամակցումն իրականացվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա: Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական…

«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով աշխատաժողովներ

Հուլիսի 10, 2020
Պաշտոնական Սփյուռքի
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին 2020 թվականի օգոստոսի 22-24-ը կազմակերպում է Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ COVID-19-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով: Կից ներկայացնում ենք հայտարարության տեքստը: Գրանցման համար խնդրում եմ այցելել www.avc-agbu.org կայքը ս.թ հունիսի 15-ից…

Հայտարարություն փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հուլիսի 6, 2020
Պաշտոնական
Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ – 19-ին արձագանքման ծրագիր Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում Ծրագրի փորձագետ Նպատակ. աջակցել ՀՀ-ում «Նախադպրոցական հաստատություններում (ՆԴՀ) աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում» ծրագրի իրագործմանը: Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ…

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հուլիսի 3, 2020
Պաշտոնական
Հուլիսի 10-ին, ժամը 15.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և բակալավրի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանը կազմակերպում է առցանց աշխատարան

Հունիսի 29, 2020
Պաշտոնական
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանը հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին կկազմակերպի առցանց աշխատարան՝ եվրոպական մշակութային քաղաքականության մասնագետ Քրիստինա Ֆարինյաի հետ։ Ինչպե՞ս դիմել եվրոպական աջակցության ծրագրերին, Ինչպե՞ս կազմել հաղթող հայտադիմում, Ի՞նչ շեշտադրումներ կատարել՝ նախագիծը կազմելիս: Այս և այլ հարցերի պատասխաններն իմանալու համար անհրաժեշտ է գրանցվել Zoom վեբինարի մասնակցության էջում․ https://us02web.zoom.us/…/register/WN_Va32y_k5SVCcOl2eHt88fA Հավելյալ տեղեկությունների…

«ֆրանկոֆոնիան» ծրագիր-միջազգային խորհրդատվություն 15-ից 35 տարեկան երիտասարդների միջև

Հունիսի 22, 2020
Պաշտոնական
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր գործունեության հիսունամյակի առթիվ մեկնարկել է միջազգային խորհրդատվություն 15-ից 35 տարեկան երիտասարդների միջև «Ապագայի ֆրանկոֆոնիան» ծրագիրը: Ծրագրի նպատակը երիտասարդությանը ֆրանկոֆոնիայի ապագան կերտելու գործում ներգրավելն է: Նախագծի շրջանակում երիտասարդները պետք է կիսվեն իրենց սպասելիքներով և առաջարկներով, ներկայացնեն այսօրվա իրենց ապրած ֆրանկոֆոնիան և թե ինչպիսին են այն պատկերացնում վաղը:…

«Ծրագրավորման հիմունքներ» անվճար առցանց (online) դասընթացներ

Հունիսի 12, 2020
Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող բնակչության համար իրականացվող անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթացները: Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք…

Փորձագետների մրցույթ

Հունիսի 2, 2020
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ- նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԲՏՃՄ առարկայական չափորոշիչների/ծրագրերի փորձարկմանն ընդառաջ հայտարարում է ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) փորձագետների մրցույթ՝ վերոնշյալ առարկաների դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման նպատակով:…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակների հայտերի ընդունելություն

Մայիսի 27, 2020
Պաշտոնական
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակները շնորհվելու են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետա­զոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականաց­վող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն գրագիտության խթանման գործընթացում։ Այս տարվա մրցանակի խորագիրն է՝ «Գրագիտության դասավանդում և ուսուցում. մանկավարժների և մանկավարժության փոխակերպման դերը»: Մրցանակի համար…

Դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով փաստաթղթերի ընդունելություն

Մայիսի 6, 2020
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: 2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ…

Նախադպրոցական կրթության բովանդակության վերանայում և արդիականացում

Ապրիլի 21, 2020
Պաշտոնական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի 157-րդ միջոցառուման պահանջը, իրականացնում է նախադպրոցական կրթության բովանդակության ամբողջական վերանայում և արդիականացում: Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների և նախադպրոցական կրթական ծրագրերի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նկարչական մրցույթ է անցկացնում 6-12 տարեկան երեխաների համար

Ապրիլի 17, 2020
Պաշտոնական
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի։ https://en.unesco.org/covid19/cultureresponse/childrens-drawing-campaign Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենց համար: Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ…

Տեսանյութերի մրցույթ աշակերտների համար. «Մնա տանը»

Ապրիլի 14, 2020
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5-12-րդ դասարանի աշակերտների համար հայտարարում է տեսանյութերի մրցույթ` «Մնա տանը» թեմայով: Ներկայացված տեսանյութերից ընտրված 3-5 լավագույնների հեղինակները կարժանանան խորհրդանշական մրցանակների: Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, stayhome@escs.am էլ. փոստին: Տեսանյութի…

Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված «Հայոց այբուբեն» խորագրով ստեղծագործական աշխատանքների մրցույթ

Մարտի 27, 2020
Պաշտոնական
Մրցույթի կազմակերպիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Մրցույթի նպատակները և խնդիրները • Արժևորել գրերի գյուտի կարևորությունն ազգային ինքնության պահպանման գործում • Զարգացնել մասնակիցների ստեղծագործական միտքն ու կարողությունները • Բացահայտել շնորհալի դեռահասներին • Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը Մրցույթին կարող են…

Հայտարարություն հեռավար ուսուցման վերաբերյալ

Մարտի 17, 2020
Պաշտոնական
Հարգելի' ուսուցիչներ, հեռավար ուսուցման փորձ ունեցող մասնագետներ ու կազմակերպություններ, Հեռավար ուսուցման հնարավությունները մեկտեղելու, ուսուցիչների ու աշակերտների համար դրանցից օգտվելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հեռավար ուսուցման ձեր մշակած կամ հաջողությամբ կիրառած միջոցներն ու հարթակները` հակիրճ բովանդակությամբ և նկարագրությամբ ուղարկել ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջին` heravar.armedu.am` heravar@ktak.am հասցեով:…

ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարում է ուսումնական առարկաների հեռավար դասընթացների մշակման և վարման գործընթացի կազմակերպման մասին

Մարտի 17, 2020
Պաշտոնական
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման միջոցով հնարավորինս ապահովելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն Տեղեկատվական հաղորդկցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գիտելիք և հմտություն ունեցող մասնագետներին առաջարկում է ստեղծել ուսումնական առարկաների հեռավար առարկայական դասընթացներ։ Դասընթացները պետք է մշակվեն ուսումնական պլանին համապատասխան, պարտադիր ունեն տեսադասի բաղադրիչ և վարվեն…

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց ուսուցիչների համար

Մարտի 17, 2020
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է մարտի 20-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել…

ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսում իրականացնող մասնագետների («Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցիչների) բազայի ստեղծման գործ

Փետրվարի 14, 2020
Պաշտոնական
Մասնագետների բազայում ներգրավվելու պարտադիր պայմաններ. Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ: Ներկայումս աշխատող, վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) դասավանդման մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Ներկայացվող տվյալներ. Ազգանուն, անուն, հայրանուն, բնակության հասցե, հեռախոս, էլ. փոստ, ավարտած բուհը, մասնագիտությունը, որակավորումը, տարեթիվը,…

Չորսշաբաթյա ուսուցման ծրագիր ԳԴՀ-ում

Փետրվարի 12, 2020
Պաշտոնական Ուսումնական հաստատությունների
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գերմաներենի դասավանդումը ողջ աշխարհում խթանելու և արտերկրում գերմաներենի բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (ՄՓԾ/PAD) կողմից: Այս տարի մրցանակային ծրագրին հնարավորություն կունենա մասնակցել 90 երկրի մոտ 450 աշակերտ: Հայաստանին նախնական տվյալներով կհատկացվի երեք տեղ: Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջներին, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին. Մեկնելիս աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան, առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով, ունենա գերմաներենի իմացության առնվազն B1 մակարդակ, ցուցաբերի միջմշակութային և…

Համահայկական կրթական խորհրդաժողով-2020 թվականի օգոստոսի 3-8

Փետրվարի 11, 2020
Պաշտոնական Սփյուռքի
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են. կրթության ոլորտում պատասխանատուների, կազմակերպիչների հետ քննարկել սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը,…

Հավաստագրման քննություններ` դպրոցի տնօրեն դառնալու համար

Փետրվարի 6, 2020
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: «Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան փետրվարի 25-ից մարտի 20-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17): Համաձայն նախարարի…

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ

Հունվարի 24, 2020
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ: Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապե­տության համայնքի կարգավիճակ ունեցող քաղաքները կամ համայնքի կազմի մեջ մտնող քաղաքները: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի հունվարի 24-ից փետրվարի 14-ը ներառյալ: Մրցույթի հայտարարությունը, հայտի ձևը և…

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների՝ Ամանորի տոնական օրերի ներկայացումներ

Դեկտեմբերի 20, 2019
Պաշտոնական
Դեկտեմբերի 30 Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետական դրամ. թատրոն-«Բարի հրաշագործը»-13։00 Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն-Մանկական ներկայացում-11:00, 13:00  Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատ.թատրոն-Ա. Լինդգրեն՝ «Մանչուկն ու Կառլսոնը»-11:00, 13:00, 15:00                           Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն-«Բիմ…

Նախարարը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

Նոյեմբերի 25, 2019
Պաշտոնական
Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել  երկու հիմնական թեմաներ՝ 1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության…

Ուսանողների միջազգային օրվա շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ

Նոյեմբերի 15, 2019
Պաշտոնական
Նոյեմբերի 15-ը Ուսանողների միջազգային օրն է։ Տոնի շրջանակում նոյեմբերի 15-ից 29-ը Հայաստանի 13 պետական բուհերը նախատեսել են տարաբնույթ միջոցառումներ, գիտաժողովներ, համերգային ծրագրեր, քննարկումներ: Ներկայացնում ենք միջոցառումների ժամանակացույցը:

ԿՏԱԿ-ի նոր շենքի բացում

Հոկտեմբերի 29, 2019
Պաշտոնական
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13։30-ին տեղի կունենա «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» ՊՈԱԿ-ի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն` Բուռնազյան 37, թիվ 16 ավագ դպրոցի հարևանությամբ)։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը։…

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման ժակետը երկարաձգվել է

Հոկտեմբերի 28, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի նոյեմբերի 3-ը: 2019 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝  Քիմիական գիտություններ,  Տեղեկատվական տեխնոլոգիաներ,  Մանկավարժական գիտություններ, 

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հոկտեմբերի 23, 2019
Պաշտոնական
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ուսումնական տարածք, որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված 90-110 ժամյա վերապատրաստման անհատական…

Ի գիտություն օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիների

Հոկտեմբերի 21, 2019
Պաշտոնական
Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով, քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝…

Խորհրդատուների ընտրության մրցույթ

Հոկտեմբերի 3, 2019
Պաշտոնական
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, նախորդ մրցույթների արդյունքում խորհրդատուների թիմի մասնակի ձևավորմամբ պայմանավորված, հայտարարում է խորհրդատուների ընտրության նոր մրցույթ` ներքոհիշյալ բնագավառների հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով: Հասարակություն, հասարակական գիտություններ Օտար լեզուներ /աշխատանքային խմբի ղեկավար/ ​Օտար լեզուներ

Քննարկման մասնակցության հրավեր` հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայման նպատակով

Սեպտեմբերի 30, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է ոլորտային քննարկումներ`  հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայման նպատակով: Քննարկման նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը  մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ կողմերի դիտարկումները ներկայացնելու   արդյունավետ  հարթակի ստեղծումն  է:   Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ առցանց գրանցվել հետևյալ հղումով` 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի մամուլի ասուլիսը հանրակրթական չափորոշիչների վերանայման վերաբերյալ

Օգոստոսի 29, 2019
Պաշտոնական
Օգոստոսի 30-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման՝ հանրակրթության պետական չափորոշիչների վերանայում, որի արդյունքում կփոփոխվեն առարկայական ծրագրերը և դասագրքերը: Լրագրողները հարցեր տալու հնարավորություն կունենան նաև կրթության փորձագետներին, որոնք ընդգրկված են չափորոշիչների վերանայման գործընթացում։  

Սահմանվել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության նոր ժամկետներ

Օգոստոսի 14, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (կցվում է) օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են:  ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`  ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև  …

Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի բացում

Օգոստոսի 2, 2019
Պաշտոնական
Օգոստոսի 5-ին` ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցե` Երևան, Աբովյան փող., 2 շենք ) տեղի կունենա Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննություններ` հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը

Հուլիսի 15, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման  քննությունների ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը «Խ.Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» /հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17/:  Համաձայն նախարարի հրամանով սահմանված…

Մեկնարկում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

Հուլիսի 12, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ…

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներում կատարվել է փոփոխություն

Հուլիսի 12, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ.  ապրիլ 5-ի N 254-Ն հրամանով հաստատված  ընդունելության ժամկետները: Սահմանվել է, որ առկա (ստացիոնար) ուսուցման…

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մասին

Հուլիսի 4, 2019
Պաշտոնական
Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1183/11001-19 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001 «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառումն իրականացնելու  նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու  է  ՀՀ  մարզերի` հաղթող ճանաչված  հանրակրթական դպրոցներին` ուսումնական հաստատության աղետների ռիսկի կառավարման պլանների` ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման…

Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի համար

Հունիսի 25, 2019
Պաշտոնական
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը հայտարարում է մրցույթ Հասարակական և հումանիտար գիտությունների ու արվեստի բնագավառում «Խայմե Տորրես Բոդետի անվան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի համատեղ մրցանակի համար:  Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ամառային դպրոց՝ հանրակրթական դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցում դասավանդողների մրցույթ

Հունիսի 12, 2019
Պաշտոնական
Ընդհանուր տեղեկատվություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ ՀՀ Արարատի մարզում կազմակերպում է փորձնական ամառային դպրոց, որի նպատակն է նպաստել 3-րդ և 6-րդ դասարաններն ավարտած սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գիտելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաև՝…

Մեկնարկել է հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունելությունը

Հունիսի 12, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2019թ. հունիսի 12-ից հուլիսի 2-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը  /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում:

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Հունիսի 3, 2019
Պաշտոնական
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները…

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուի ընտրության մրցույթի ժամկետի երկարացում

Մայիսի 31, 2019
Պաշտոնական
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ս.թ. ապրիլի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Լեզուներ», «Մշակույթ», «Ֆիզիկական և անձնային զարգացում» ոլորտների ուղղությամբ  խորհրդատուների ընտրության մրցույթի հայտարարությունների ժամկետները երկարացվել է մինչև 2019թ. հունիսի 7-ը, ժամը 17:00-ը:  

Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով փորձագետների դիմումների ընդունելության hայտարարություն

Մայիսի 13, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում  հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով հայտարարում է STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) փորձագետների մրցույթ: Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական,…

Ի գիտություն ծնողների

Ապրիլի 29, 2019
Պաշտոնական
Մշակվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան ընդունվելու առցանց հայտագրման ուղեցույցը։ Այն տեղադրված է նաև հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/MoES.Armenia/videos/318217748860817/։

Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները

Ապրիլի 25, 2019
Պաշտոնական
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են  կրթության կազմակերպումը, ինչպես նաև դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ և արդյունավետ դարձնելու համար: Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական…

Հայտագրման համակարգի տվյալների համապատասխանության ստուգում

Ապրիլի 22, 2019
Պաշտոնական
Հարգելի՛ ծնողներ, Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Հայտագրումը հեշտությամբ իրականացնելու համար այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝  Ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտի…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Ապրիլի 8, 2019
Պաշտոնական
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:  Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ.  N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության…

ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Ապրիլի 3, 2019
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի  պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում  հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Մարտի 20, 2019
Պաշտոնական
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:  Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին…

Մրցույթ` գերմաներեն սովորող աշակերտների համար

Մարտի 18, 2019
Պաշտոնական
Գերմաներենի դասավանդմանն աշխարհում աջակցելու և արտասահմանցի աշակերտների՝ գերմաներենի առանձնահատուկ ձեռքբերումները խրախուսելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD/ ՄՓԾ) կողմից:  Գերմանիայում չորս շաբաթյա ուսումնական այցի մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր բավարարում…

Ուշադրություն․ Դպրոցականների առարկայական օլիմպիադաների olymp.am կայքի հաղորդագրությունը

Մարտի 15, 2019
Պաշտոնական
Հարգելի գործընկերներ, Տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում դպրոցականների առարկայական օլիմպիադաների համար նախատեսված www.olymp.am  կայքը։ Հիշեցնում ենք, որ www.olymp.am կայքին զուգահեռ «Հայկական կրթական միջավայրի» (https://www.armedu.am) «Պաշարների շտեմարանում» (https://lib.armedu.am/)  գործում է ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ բաժինը /տես հղումը՝  https://lib.armedu.am/category/73/date_created/desc/։ Այնտեղ տեղադրված նյութերը նույննեն, ինչ որ www.olymp.am…

Ի գիտություն դիմորդների

Մարտի 1, 2019
Պաշտոնական
Հաշվի առնելով, որ հանարապետությունում այժմ ընթանում են միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքները և դիմորդների հայտագրումը, շրջանավարտների ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ-ում գործող պետական, միջպետական համաձայնագրերով հիմնադրված, լիցենզավորված և ըստ մասնագիտությունների հավատարմագրված  ոչ պետական բարձրագույն մասնագիտական  ուսումնական հաստատությունների ցանկերը:

Գարնանային արձակուրդներ

Փետրվարի 27, 2019
Պաշտոնական
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն  առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից,  2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից: Համաձայն  հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եվ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը…

Կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ

Հունվարի 14, 2019
Պաշտոնական
Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, info@edu.am էլփոստին: Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության…

Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Դեկտեմբերի 18, 2018
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի  ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև  2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ.…

2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննություններ

Դեկտեմբերի 17, 2018
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին՝ 24.12.18թ.- Հայոց լեզու և գրականություն /գրավոր/    25.12.18թ.- Մաթեմատիկա  /գրավոր/    27.12.18թ.-Հայոց պատմություն  /գրավոր/   Քննաշրջանը կազմակերպվում է համաձայն  ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 15-ի N468 Ա/2…

Տարակարգերի շնորհման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է

Դեկտեմբերի 3, 2018
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կկասեցվի 2018 թվականի դեկտեմբերի 10-ից և կվերսկսվի 2019 թվականի հունվարի 21-ից:

«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» կրթական ծրագիր

Նոյեմբերի 16, 2018
Պաշտոնական
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ) Ծրագրի անվանումը՝ «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով»   Կրթական ծրագիր Ֆինանսավորման աղբյուրը՝ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ  Խորհրդատվական ծառայության անվանումը` վիրտուալ պլատֆորմի և էլեկտրոնային գրադարանի մշակման և ներդրման  խորհդատվական ծառայություն Փաթեթի համարը (համաձայն գնումների…

Նախագահի մրցանակ 2018

Նոյեմբերի 7, 2018
Պաշտոնական
Հայաստան համահայկական հիմնադրամը հայտարարում  է ՀՀ նախագահի 2018թ. մրցանակի մեկնարկը: Հայտերն ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ:Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից http://www.himnadram.org:

«Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքներ

Նոյեմբերի 6, 2018
Պաշտոնական
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը կներկայացնեն «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար: «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրությունն իրականացվում է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և…

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր

Նոյեմբերի 5, 2018
Պաշտոնական
Նոյեմբերի 6-ին, ժամը 10.00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (հասցե` Տերյան 74, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ/ կմեկնարկեն Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը:  Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիսոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, միջազգային խոսնակներ՝ Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալությունից և Բելառուսի պետական համալսարանից և այլ անձինք: Ամենամյա տեղեկատվական…

Վերապատրաստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար (Ուսուցման ազգային հիմնադրամ)

Հոկտեմբերի 30, 2018
Պաշտոնական
Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։  Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման…

«Ռաբե Ռաշիդի» նորարարական և տեխնոլոգիաների միջազգային 6-րդ ցուցահանդեսը (Rinotex2018)

Հոկտեմբերի 29, 2018
Պաշտոնական
2018թվականի նոյեմբերի 1-5-ը Թավրիզի միջազգային ցուցահանդեսների վայրում նախատեսվում է անցկացնել «Ռաբե Ռաշիդի» նորարարական և տեխնոլոգիաների միջազգային 6-րդ ցուցահանդեսը (Rinotex2018). Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.rinotex.ir կայքից:

«Воспитание и обучение детей младшего возраста» VIII միջազգային գիտակիրառական համաժողով

Հոկտեմբերի 29, 2018
Պաշտոնական
2019 թվականի մայիսի 29-ից հունիսի 1-ը Մոսկվայում տեղի կունենա «Воспитание и обучение детей младшего возраста» VIII միջազգային գիտակիրառական համաժողովը: Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ  այցելելով https://ecceconference.com/ կայքէջը:

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» աշնանային բաց ճամբար

Հոկտեմբերի 25, 2018
Պաշտոնական Ուսումնական հաստատությունների Սփյուռքի
«Մխիթար Սեբաստւսցի» կրթահամալիրում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպվում Է «Բարեկամություն 2018» մանկավարժական նորարարության ամենամյա աշնանային բաց ճամբարը` Երևանում և արտագնա՝ նախաձեռնողների հրավերով։ Ճամբարը որոշված Է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող 2018թ. աշխատանքներով, կազմակերպվում Է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։ Ճամբարի մասնակիցները հանրակրթության կազմակերպման խնդիրներով, նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական…

Հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրեր կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը

Հոկտեմբերի 10, 2018
Պաշտոնական
Հարգելի ծնողներ և աշակերտներ, Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում ենօրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։ Վեցօրյա աշխատանքային ռեժիմ…

Հաստատվել է ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը

Հոկտեմբերի 4, 2018
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը hաստատելու մասին»: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները, որոնք տեղի կունենան Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին: ԿԳ նախարարի 02,10,2018թ․ հ․785-Ա հրամանը և հավելվածը (ժամանակացույցը և ցուցակները) կցվում…

Աշնանային արձակուրդի ժամանակացույց

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

«Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիր

Սեպտեմբերի 7, 2018
Պաշտոնական
Ծրագրի բովանդակությունը և նպատակները ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:  Ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը,  մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, դասական երաժշտության և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը…

Օգոստոսյան խորհրդակցություն Մոսկվայի տանը

Օգոստոսի 29, 2018
Պաշտոնական
Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին,  «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում ( հասցե՝ Երևան, Արգիշտի 7) տեղի կունենա Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությունը կվարի  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա կլինի Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

«Հայ-չինական բարեկամության դպրոց» ընդունվածների ցուցակ

Օգոստոսի 24, 2018
Պաշտոնական
Oգոստոսի 22-ին  «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  կողմից ստեղծված հանձնախումբը  հրապարակել է 5-9-րդ դասարան ընդունված աշակերտների ցուցակը: Աշակերտներին ընտրվել են   յուրաքանչյուր աշակերտի վերջին մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականի հաշվարկով: Ստորև ներկայացնում ենք դպրոց ընդունված աշակերտների ցուցակը:

«Հայ-չինական բարեկամության դպրոցը» հայտարարում է ընդունելություն

Հունիսի 27, 2018
Պաշտոնական
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը սկսում է 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն: Դպրոցը հանդիսանում է չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն: Դպրոցում սովորողների թիվը սահմանափակ է: Դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն: Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին,…

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով hեռավար դասընթաց

Հունիսի 25, 2018
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հուլիսի 5-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը…

Հունիսի 1-ին երեխաները կայցելեն հարազատների աշխատավայրեր

Մայիսի 30, 2018
Պաշտոնական
Հունիսի 1-ին Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր: Այդ օրը թե՛ մեր աշխատակիցները և թե՛ նրանց երեխաները հնարավորություն կունենան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ երեխաները կտեսնեն, թե իրենց ծնողները, տատիկ-պապիկները որտեղ են աշխատում, ինչ պայմաններում: Պետական պաշտոնյա և քաղծառայող լինելը պետք է դառնա…

Մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը

Մարտի 15, 2018
Պաշտոնական
Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները

Մարտի 1, 2018
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցացիա» ՀԿ,  Ուսուցման ազգային հիմնադրամ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ և «Հույս և ապագա» ՀԿ:  

Արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից

Դեկտեմբերի 14, 2017
Պաշտոնական
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի…

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով hեռավար դասընթաց

Նոյեմբերի 25, 2017
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել…

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը»

Նոյեմբերի 21, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (կցվում է): Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում…

Հեռավար դասընթաց ծնողների համար «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» թեմայով

Նոյեմբերի 3, 2017
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ծնողների համար կազմակերպում է  «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» հեռավար անվճար դասընթաց: Դասընթացը ստեղծվել է Ռուզաննա Ստեփանյանի նույնանուն ուղեցույցի հիման վրա, որը մշակվել է Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր հովանավորը Բիլայն ընկերությունն է: Հեռավար դասընթացի շնորհիվ ծնողները, որոնց երեխաներն ակտիվորեն օգտվում են համակարգչից, համացանցից, բջջային հեռախոսներից, կստանան հետևյալ հարցերի…

Դպրոցական արձակուրդներ

Հոկտեմբերի 12, 2017
Պաշտոնական
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար  սահմանված են հետևյալ օրերը.  2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի…

«Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթաց

Հոկտեմբերի 9, 2017
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» հերթական hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը: Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին: Դասընթացին մասնակցելու համար…

Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

Սեպտեմբերի 25, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստող կազմակերպություններին երաշխավորելու մասին: Համաձայն հրամանի՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»,…

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Օգոստոսի 22, 2017
Պաշտոնական
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:  Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի»…

Հանրային քննարկում. Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

Ապրիլի 25, 2017
Պաշտոնական
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում: ՀՀ ԿԳՆ-ն «Հայկական կրթական միջավայր» ֆորումի «Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում» թեմայում (http://forum.armedu.am/showthread.php/1423) հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը…

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

Մարտի 13, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից  կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի…

Մրցույթ միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորելու համար

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն…

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար* /15 կրթաթոշակային տեղ/:  Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք…

Մրցույթ՝ Բուլղարիայի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով* /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/: Ուսուցումը իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն  անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:  Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական…

Մրցույթ՝ Ռումինիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/  կրթություն ստանալու նպատակով*: Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: …

Մրցույթ՝ Լեհաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 6 կրթաթոշակային տեղ* /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա/: Ուսուցումն իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում…

Մրցույթ՝ Վրաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:  Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ուսուցումն իրականացվելու է անգլերեն լեզվով:  Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք…

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում  «Արաբերեն լեզու»,  «Իսլամագիտություն»,  «Լեզվաբանություն», «Հնագիտություն», «Ճարտարապետություն և շինարարություն»,  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Բժշկություն» մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի կրթություն ստանալու նպատակով /25 կրթաթոշակային տեղ/: Ուսուցումը իրականացվելու է արաբերենով, ուստի…

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2017թ. փետրվարի 27-ից մարտի 9-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի…

Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան…

ՀՀ ԿԳՆ-ն կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին: 7-րդ մրցույթ-փառատոնն անդրադառնում է հայկական ժողովրդական (օրացուցային և կենցաղային), եկեղեցական և պետական տոներին: Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական…

Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննությւոններին մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի…

Ի գիտություն դիմորդների

Փետրվարի 15, 2017
Պաշտոնական
Հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի քննությունների ժամանակացույցը: Դիմորդները քննության  օրերին կարող  են  ծանոթանալ կից նյութից:

«Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթաց

Փետրվարի 6, 2017
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է փետրվարի 15-ին: Դասընթացին մասնակցելու…

Մրցույթ՝ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

Հունվարի 31, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Քննությունները տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում: Ռուսաստանի…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հունվարի 17, 2017
Պաշտոնական
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:  Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ.  N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող…

ՀՀ ԿԳՆ. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Հունվարի 16, 2017
Պաշտոնական
          2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 5 մեկամսյա ծրագրերով. Ա. Ուսուցում մանկապարտեզում Բ. Ուսուցում…

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՏՀՏ ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Դեկտեմբերի 15, 2016
Պաշտոնական
ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, և՛ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ Բարձր…

Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

Դեկտեմբերի 12, 2016
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի…

Հաստատվել է 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Նոյեմբերի 23, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն. «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26  «Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28 «Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29 «Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին…

ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ կիրառության և կարիքի հետազոտություններ

Նոյեմբերի 15, 2016
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի աշխատակիցներն իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն ՀՀ պետական բոլոր դպրոցներում՝ ուսուցիչների և տնօրենների շրջանում, որի նպատակն է եղել. ուսումնասիրել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը ուսուցիչների շրջանում գնահատել ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կարիքը: Հետազոտությունները տեղադրված…

Հաստատվել են ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը

Նոյեմբերի 4, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա  գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում…

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային տարբերակները

Նոյեմբերի 1, 2016
Պաշտոնական
Պատրաստ են Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային տարբերակները: Խնդրում ենք ուշադրություն դարձնել համակարգչի Office-ային տարբերակին: EMIS_SingleSchool_2016_2017.Access2003_EN Ծրագիրը նախատեսված է Office 2003 համար: EMIS_SingleSchool_2016_2017.Access2007_EN Ծրագիրը նախատեսված է Office 2007 համար: EMIS_SingleSchool_2016_2017.Access2010_EN Ծրագիրը նախատեսված…

Աշնանային արձակուրդ` հանրակրթական դպրոցներում

Հոկտեմբերի 13, 2016
Պաշտոնական
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: ՀՀ…

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը

Հոկտեմբերի 4, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով (կցվում է) հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը: Համաձայն հրամանի` 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) առկա և հեռակա ուսուցմամբ ընդունված սովորողների վերաբերյալ փաստացի տվյալները` ըստ մասնագիտությունների,…

Հանրային քննարկում. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ և ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ (նախագծեր)

Հոկտեմբերի 3, 2016
Պաշտոնական
«Հայկական կրթական միջավայր» ֆորումում հանրային քննարկման (http://forum.armedu.am/showthread.php/1283) են ներկայացվել  «Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ և ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ փաստաթղթերի նախագծերը: Աշխատանքային խումբը խնդրում է ֆորումի…

Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

Սեպտեմբերի 14, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Վանաձորի Հովհ.Թումանյանի…

ԿԳ նախարարի շրջաբերականն արատավոր դրսևորումները բացառելու վերաբերյալ

Օգոստոսի 19, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում…
  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…