Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության (բացառությամբ առաջին և ավարտական կուրսերում սովորողների), ուսանողները և այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները և թեմաները կհամապատասխանեն 0821, 0829 ծածկագրերի ներքո նշված դասընթացներին (https://uvamobplus.uva.es/publico/courses): Ծրագրին չեն կարող դիմել տվյալ կրթական մակարդակում 7 ամսից ավելի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության մասնակիցները։
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացնի Վալլադոլիդի համալսարանը: Հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը խրախուսվում է։
Դիմորդները պետք է գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://uvamobplus.uva.es/publico/apply և մինչև ս․թ․ սեպտեմբերի 20-ը ներբեռնեն մրցույթի պայմանների վերաբերյալ ուղեցույցի (https://uvamobplus.uva.es/files/80444/37/2ndCall_2122_EN.pdf) 29-րդ էջում նշված փաստաթղթերը։ Դիմելու ամբողջ գործընթացը կատարվելու է առցանց։
Օգտակար հղումներ․
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը՝ բացառությամբ վիզայի ապահովագրության հետ կապված ծախսերի:
Հարցերի դեպքում գրել inter-head@anau.am էլ․ հասցեին կամ այցելել ՄԿԴ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է: Մեծ խորհուրդ ունի այս իրողությունը, և՛ պարգև է այն հայոց ազգին, և՛ պատասխանատվության կոչող թանկ պատգամ: Լինենք արժանի: Ճանաչենք մեր հավատի պատմությունն…
Հարգելի մասնակիցներ, հեռավար ուսուցման հարթակում https://dlc.armedu.am/ ստեղծվել է դասավանդողների մասնագիտական և ՏՀՏ հմտությունների զարգացմանն ուղղված առցանց դասընթացը https://dlc.armedu.am/course/view.php?id=78 : Դասընթացի վերաբերյալ Ձեր դիտարկումնեը կարող եք կատարել այստեղ և մասնակցել քննարկումներին:
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկը մայիսի 16-ից 22-ը Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2OXZoERcZe
Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունը նպատակ ունի աշակերտներին ոչ միայն կրոնական գիտելիքներ տալու, այլ նաև արժևորելու քրիստոնեության դերը մարդու կյանքում, բարոյական արժեքներով ապրելու մղելու նրանց: Չափազանց մեծ է նրա դերը մարդկային…
«Ինտերակտիվ բովանդակությամբ դասերի ստեղծում "Nearpod"» թեմայով դասընթացը կմեկնարկենք մայիսի 10-ից: Իսկ Առցանց հանդիպումը կիրականացնենք Զում տեսահանդիպման գործիքի օգնությամբ, որի մուտքային հղումը կգտնեք դասընթացի ներսում: Տեսահանդիպումը մայիսի 12--ին՝ 16:00 Դասընթացի հետ…