ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթաց

Փետրվարի 06, 2017

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը:

Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է փետրվարի 15-ին: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 12-ը լրացնել կցված հայտը և ուղարկել ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանի marieta@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն