ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ինովացիոն պորտալում տեղեկատվական նյութերի մշակման, տեղադրման նպատակով ՀԱՊՀ-ն հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ

Դեկտեմբերի 16, 2016

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) «Հայաստանի բարձրա­գույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շր­ջա­նակներում իրակա­նաց­վող «Տեխնոլոգիական ինովա­ցիոն հարթակ» դրամաշնոր­հային ծրագրով նախատեսված Ինովացիոն պորտալում տեղեկատվական նյութերի մշակման, տեղադրման նպատակով հայտարարում է 3 խորհրդատուների ընտրության մրցույթ հետևյալ ուղղություններով.

  1. Ադմինիստրատիվ մասի մշակման գծով խորհրդատու  
  2. Պորտալում տեղադրվող  հայերեն նյութերի մշակման ու տեղադրման գծով խորհրդատու  
  3. Պորտալի անգլալեզու տարբերակի համար նյութերի պատրաստման գծով խորհրդատու 

Խորհրդատուի թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներին ու  գնահատման չափանիշներին, ինչպես նաև այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կցված հայտարարության մեջ:

Թեկնածուները կարող են դիմել Հայաստանի ազ­գային պոլիտեխնիկական համալսարան, ք. Երևան, Տերյան փող. 105 հասցեով (17-րդ մաս­նաշենք, 17310 սենյակ) մինչև 2017թ. հունվարի 11-ը, ժամը 17:00-ը (էլ. փոստ` tatevik.ha@polytechnic.am):

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ
58-02-59, (093) 61-11-63 հեռախոսահամարներով:

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…